Ամերիկացի ստենդափեր Չելսի Հարթն իր աջակցությունն է հայտնել հայերին։ Հումորիստն իր՝ 266 հազար հետեւորդ ունեցող ինստագրամյան էջում պատմում է Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտման մասին։ «Սա տեղի է ունենում, բայց դուք այս մասին չեք իմանա մեդիայից»,-Instagram-ում հրապարակած նոր տեսանյութին կից գրել է Հարթը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում էթնիկ հայերի հանդեպ։ Նրանց զինվորները սպանում են խաղաղ բնակիչներին, ահաբեկում ծերերին։ Հազարավոր հայեր մնացել են անտուն, հարյուրավոր զոհեր կան։ Ադրբեջանցի զինվորները կադրեր են հրապարակում, թե ինչպես են ռմբակոծում նրանց տները, անգամ ցուցադրում, թե ինչպես են մասնատում հայերի մարմինները եւ ոչնչացնում նրանց մշակութային վայրերը, այն դեպքում, երբ «խոստանում են ամբողջական ինտեգրում»։ Արցախի հայտնի գործիչներ են ձերբակալվել։ Ադրբեջանցի զինվորները շարունակում են սոցիալական մեդիայում ցուցադրել իրենց հանցագործությունները։ Արցախ ուժեղ մնա։ Սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ»,-այս տողերով են ուղեկցվում հոլովակի կադրերը, որոնք ցուցադրում են այն ամենը, ինչի մասին գրել է ստենդափ արտիստը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ սա Չելսիի կողմից Հայաստանին ուղղված առաջին աջակցությունը չէ։
«Արցախի հայաշատ շրջանը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հայտարարեց անկախության իր մտադրության մասին։ Այն 31 տարի գործել է որպես ինքնակառավարվող, դեմոկրատական, ինքնավար մարզ, մինչդեռ Ադրբեջանը հասել է ազատության ինդեքսին, որը նման է Հյուսիսային Կորեայի ռեժիմներին: Ալիեւը սպանում է սեփական լրագրողներին, ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ է անում հայերի հետ։ Սա էթնիկ զտում է»,-ավելի վաղ գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն