Կան լեռներ եւ կան խորհրդանիշ համարվող լեռներ, որոնցից է Արարատը․ այն Հայաստանի՝ թե ազգային, թե մշակութային խորհրդանիշն է, որը համարվում է Աստվածաշնչում հիշատակված՝ Նոյան տապանի հանգրվանը, գրում է Hyperallergic կայքը։ Ահա, թե ինչու է ապշեցուցիչ պատկերասրահում տեսնել սարից բերված հողակույտեր, օբսիդիանի գործիքներ եւ, նույնիսկ, կենդանիների մնացորդներ, որոնք կգտնեք լուսանկարիչ Սոսի Մաձունյանի «Լույսը մութ ամպերի տակ»՝ Արարատի առասպելական պատկերի կողքին։
Հողակույտերն ու Մաձունյանի լուսանկարն այցելուներին դիմավորում են «Մնա լույսի մեջ. Հայրենիքի եւ Սփյուռքի տեսլականներ»՝ հայ լուսանկարիչների ցուցահանդեսին, որը բացվել է UCLA-ի Flower թանգարանում։ Բացի Մաձունյանից՝ ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Սփյուռի այլ հայ լուսանկարիչներ, նրանց թվում՝ Արա Մկրտչյանն ու Արա Օշականը, որոնք ապրում են Լոս Անջելեսում։

Մկրտչյանի «Quo Vadis?»-ը ճանապարհային նշանների լուսանկար է, որը ցուցադրում է Լոս Անջելեսի «քույր քաղաքները»՝ ընդգծելով Լոս Անջելեսի կարեւորությունը՝ որպես սփյուռքի տուն: Փոքրիկ նշանը ցույց է տալիս դեպի աջ, որը մատնանշում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ուղղությունը՝ 7200 մղոն (~11,500 կմ) հեռավորության վրա։ Այս աշխատանքի կողքին «Ձեռք ձեռքի» լուսանկարն է, որտեղ պատկերված են Երեւանի «Օրրան» կենտրոնի՝ սոցիալապես անապահով երեխաներն ու ընտանիքները: Նրանք թղթի կտորներ են պահում, որոնց վրա իրենց մատնահետքերն են։
Ցուցահանդեսը կազմակերպել է Գասիա Արմենիան՝ կապ ստեղծելով թեմաների եւ տարածաշրջանների միջեւ: «Մայր եւ որդի» լուսանկարում Մաձունյանը ներկայացնում է ընտանիքի առաջնեկի մկրտությունը՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզում։ Լուսանկարը ներկայացնում է մոր եւ որդու պատկեր, ինչը կարեւոր կրոնական խորհրդանիշ է հայկական շատ եկեղեցիներում։

Մի փոքր այն կողմ Մկրտչյանի «Մկրտությունն» է, որը պատկերում է Գլենդելում կայացած մի մկրտություն։ Լուսանկարում մի տղամարդ, ենթադրաբար հայրը, լացող երեխային է պահում: Դրանից ոչ հեռու Արա Օշականի աշխատանքն է, որը ցույց է տալիս Հայաստանի Վանք գյուղի Գանձասար վանքի քահանա Դեր Հովհաննեսին, ով օրհնություն է կատարում:
Մյուս առանցքային լուսանկարները 1915 թ-ի Հայոց ցեղասպանության թեմայով են, իսկ Օշականի «Լաչին» լուսանկարն արվել է Արցախում, պատկերում է երիտասարդ մի տղայի՝ կանգնած փայտե աստիճանների վրա։ Կայքը գրում է՝ Ադրբեջանը 2020-ին լայնածավալ հարձակում է գործել այդ շրջանի վրա, իսկ այս տարվա սեպտեմբերի 19-ի ռմբակոծությունների հետեւանաքով ավելի, քան 100 հազար էթնիկ հայ ստիպված են եղել փախչել այնտեղից։

Ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են արտիստների բառերով ներկայացնել իրենց իսկ պատմությունները՝ դարձնելով դրանք նույնքան կարեւոր, որքան լուսանկարները։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում