«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայ արվեստագետների տեսլականը՝ տան եւ պատկանելության մասին

13:25, 6 հոկտեմբերի

Կան լեռներ եւ կան խորհրդանիշ համարվող լեռներ, որոնցից է Արարատը․ այն Հայաստանի՝ թե ազգային, թե մշակութային խորհրդանիշն է, որը համարվում է Աստվածաշնչում հիշատակված՝ Նոյան տապանի հանգրվանը, գրում է Hyperallergic կայքը։ Ահա, թե ինչու է ապշեցուցիչ պատկերասրահում տեսնել սարից բերված հողակույտեր, օբսիդիանի գործիքներ եւ, նույնիսկ, կենդանիների մնացորդներ, որոնք կգտնեք լուսանկարիչ Սոսի Մաձունյանի  «Լույսը մութ ամպերի տակ»՝ Արարատի առասպելական պատկերի կողքին։ 

Հողակույտերն ու Մաձունյանի լուսանկարն այցելուներին դիմավորում են «Մնա լույսի մեջ. Հայրենիքի եւ Սփյուռքի տեսլականներ»՝ հայ լուսանկարիչների ցուցահանդեսին, որը բացվել է UCLA-ի Flower թանգարանում։ Բացի Մաձունյանից՝ ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Սփյուռի այլ հայ լուսանկարիչներ, նրանց թվում՝ Արա Մկրտչյանն ու Արա Օշականը, որոնք ապրում են Լոս Անջելեսում։ 

385525588_281512628096669_1724842771018718226_n.jpg (65 KB)

Մկրտչյանի «Quo Vadis?»-ը ճանապարհային նշանների լուսանկար է, որը ցուցադրում է Լոս Անջելեսի «քույր քաղաքները»՝ ընդգծելով Լոս Անջելեսի կարեւորությունը՝ որպես սփյուռքի տուն: Փոքրիկ նշանը ցույց է տալիս դեպի աջ, որը մատնանշում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ուղղությունը՝ 7200 մղոն (~11,500 կմ) հեռավորության վրա։ Այս աշխատանքի կողքին «Ձեռք ձեռքի» լուսանկարն է, որտեղ պատկերված են Երեւանի «Օրրան» կենտրոնի՝ սոցիալապես անապահով երեխաներն ու ընտանիքները: Նրանք թղթի կտորներ են պահում, որոնց վրա իրենց մատնահետքերն են։

Ցուցահանդեսը կազմակերպել է Գասիա Արմենիան՝ կապ ստեղծելով թեմաների եւ տարածաշրջանների միջեւ: «Մայր եւ որդի» լուսանկարում Մաձունյանը ներկայացնում է ընտանիքի առաջնեկի մկրտությունը՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզում։ Լուսանկարը ներկայացնում է մոր եւ որդու պատկեր, ինչը կարեւոր կրոնական խորհրդանիշ է հայկական շատ եկեղեցիներում։

380267086_198250446621658_158561699466730720_n.jpg (42 KB)

Մի փոքր այն կողմ Մկրտչյանի «Մկրտությունն» է, որը պատկերում է Գլենդելում կայացած մի մկրտություն։ Լուսանկարում մի տղամարդ, ենթադրաբար հայրը, լացող երեխային է պահում: Դրանից ոչ հեռու Արա Օշականի աշխատանքն է, որը ցույց է տալիս Հայաստանի Վանք գյուղի Գանձասար վանքի քահանա Դեր Հովհաննեսին, ով օրհնություն է կատարում: 

Մյուս առանցքային լուսանկարները 1915 թ-ի Հայոց ցեղասպանության թեմայով են, իսկ Օշականի «Լաչին» լուսանկարն արվել է Արցախում, պատկերում է երիտասարդ մի տղայի՝ կանգնած փայտե աստիճանների վրա։ Կայքը գրում է՝ Ադրբեջանը 2020-ին լայնածավալ հարձակում է գործել այդ շրջանի վրա, իսկ այս տարվա սեպտեմբերի 19-ի ռմբակոծությունների հետեւանաքով ավելի, քան 100 հազար էթնիկ հայ ստիպված են եղել փախչել այնտեղից։ 

380197410_993140328569638_3683338084140378550_n.jpg (69 KB)

Ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են արտիստների բառերով ներկայացնել իրենց իսկ պատմությունները՝ դարձնելով դրանք նույնքան կարեւոր, որքան լուսանկարները։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել