Ի՞նչը կնպաստի, որ ռոբոտը ձեռք բերի մարդկային հատկանիշներ, եւ ի՞նչ կլինի դրանից հետո: Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» ֆիլմի ռոբոտ հերոսուհին ապացուցում է՝ մարդկային հատկանիշների ձեւավորման գլխավոր գործոնը սերն է:
«Ռոզալի» ֆիլմը «Շարմ» հոլդինգի ռոմանտիկ կատակերգությունն է, որը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Բայց մարդկային զգաղմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ ձեռք բերելու համար ռոբոտն ու ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահտուկ փորձարկման փուլ անցնեն:
Посмотреть эту публикацию в Instagram
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Տարոն Իսպիրյանն ու Նաստասյա Գոլովկոն:
Պետք է միշտ փոխվելու հնարավորություն գտնել. կարծում է Տարոն Իսպիրյանը, որը մարմնավորում է Առաքելին։ Դերասանը նշում է՝ ինքը ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահար չէ. այս ժանրում իր ամենասիրելի ֆիլմը «Ռոզալի»-ն է դարձել:

«Սա ժամանցային ֆիլմ է, որի 1 ժամ 35 րոպեն, կարծում եմ, անցնում է մեկ շնչով: Թեթեւ, սիրուն, հուզիչ եւ զարմացնող ֆիլմ է: Նաստասյայի հետ առաջին անգամ ենք աշխատում, եւ ես, պարզապես, հիացած եմ իմ գործընկերուհու պրոֆեսիոնալիզմով: Հրաշալի դերասանուհի է, որը պահում էր նկարահանման ամբողջ շունչը»,-ասում է Տարոն Իսպիրյանը:

Ֆիլմի գործադիր ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ արհեստական բանականությանն անդրադառնալը ոչ մի կոնկրետ նպատակ չհետապնդող միտք էր. պարզապես, փորձել են մտածել մի բան, որը կգրավի հանրության ուշադրությունը: «Կարծում ենք՝ սա այն միտքն է, որը ժամանակակից է, արդիական է եւ հետաքրքիր երիտասարդ սերնդի համար: Ֆիլմում կա կարեւոև մեսիջ՝ դարձեք մարդ: Ֆիլմի ընթացքում մեր հերոսուհին, որը ռոբոտ է, ձեռք է բերում մարդկային հատկանիշներ»,-ասում է նա: Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը՝ Բաբախանյանը հավելում է,-«Հերոսուհու դերում ընտրել եմ Նաստյային, քանի որ հասկացել եմ, որ նրա կերպարով ավելի հեշտ կլինի ստանալ ռոբոտ աղջկան: Նա եւ հայտնի է, եւ հայտնի չէ, մեր հանրության շրջանում արտաքնապես անսովոր է: Իսկ Տարոնը բոլորիս սիրելի հումորային կերպարներից է, որն այս դերով բացահայտում կլինի շատերի համար»:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ ընտրել են այնպիսի թեմա, որը, բոլորին է հետաքրքիր: «Ըստ իս՝ Դավիթ Բաբախանյանն այն լավագույն ռեժիսորներից է, որի մոտ շատ լավ է ստացվում կատակերգական ժանրը»,-պատմում է նա։ Իսկ հարցին՝ արդյոք ֆիլմը կունենա՞ շարունակություն, Միտոյանը պատասխանեց,-«Ֆիլմն ավարտվում է զարգացման ակնկալիքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով կդառնա սիրված, բայց վստահ եմ, որ այդպես էլ կլինի, ու այն կունենա շարունակություն»:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է: Ֆանտաստիկ կատակերգությունում նկարահանվել են նաեւ Սուրեն Թումասյանը, Վազգեն Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյան, Լիլիթ Ավդալյանը, Օլյա Հակոբյանը, Դիանա Տոռեսը եւ այլք:
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան եւ Ռուբեն Ջաղինյան:





Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն