Նոյեմբերի 6. Հին Անի մյուզիք հոլում կկարողանաք վայելել Նունե Եսայանի սիրված ու հայտնի կատարումները։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 8000, 9000 և 10 000 դրամ:
Նոյեմբերի 7. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սպասվում է պրեմիերա՝ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Հումորիստ-դերասանը կներկայացնի իր նոր մոնոներկայացումը՝ «Գրավիտացիա»-ն, որը ինչպես նշում է Մկրտիչը՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին է։ Ներկայացման սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 4000-15000 դրամ:
Նոյեմբերի 8. «Ծննդյան վկայական»․ 16+ «անհավատալի տարեգրություն»՝ իրական փաստերի հիման վրա։ Ներկայացումը կկայանա Երեւանի պետական կամերային թատրոնում, ժամը՝ 19:00-ին։ Տեւողությունը՝ 1 ժամ 35 րոպե, տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Նոյեմբերի 9. Այս շաբաթ համերգով հանդես կգա նաեւ Շուշան Պետրոսյանը։ Երգչուհու համերգը եւս Հին Արենի մյուզիք հոլում է կայանալու՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 7000, 8000, 9000 դրամ։
Նոյեմբերի 10. Նոյեմբերի 10-12-ը Երեւանում կանցկացվի Սամբոյի Աշխարհի Առաջնությունը, որի կազմակերպումը պատվիրակված է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիա ՀԿ-ին: Առաջնությանը մասնակցելու են ավելի քան 80 երկրների պատվիրակություններ: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 16:30՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 1000-5000 դրամ։ Տոմսը գործում է 3 օրվա համար։
Նոյեմբերի 11. Աշխարհահռչակ Վարդանյան Եղբայրները շարունակում են իրենց ցնցող հնարքները ներկայացնել հայ հանդիսատեսին։ Հերթական ակրոբատիկ եւ ադրենալինով լի ներկայացումը կկայանա այս շաբաթ՝ 13:00-ին։ Հասցե՝ Աթենքի փողոց 10, Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ՝ Շապիտո կրկես։ Տոմսերի արժեքը՝ 3000-9000 դրամ։ Մինչեւ 3 տարեկան երեխայի մուտքն անվճար է ծնողի ուղեկցությամբ:
Նոյեմբերի 12. Իրոնիկ տրագեդիա՝ 2 գործողությամբ։ Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կարող եք դիտել «Լորենցաչչո» 14 + ներկայացումը։ Բեմադրությունը եւ բեմական տարբերակը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի։ Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը