Հայաստանում անցկացվում է աննախադեպ մասշտաբների մանկապատենական գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որը միտում ունի լինելու շարունակական։ Մրցույթի առաջին փուլին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին MeriDian Expo սրահում, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Մրցույթին մասնակցության հայտերը 1000-ից ավելին են եղել, 14 հոգուց բաղկացած մասնագիտական թիմը նախապես մեկնել է մարզեր ու կատարել ընտրություն՝ որոշ չափորոշիչների համապատասխան։
Եզրափակիչ փուլ անցած երեխաները հնարավորություն ունեն ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ յոթ հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրին՝ Անի Մնացականյանի գլխավորությամբ, կընտրեն յոթ հաղթողներին։ Առաջին տեղը զբաղեցնողը որպես մրցանակ կստանա մեքենա, իսկ մյուս վեց հաղթողները կստանան դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։
Մրցույթն իրականություն է դարձել «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի գաղափարով։ Անի Մնացականյանը երկար տարիներ զբաղվել է պարարվեստով, հայ ազգային մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունի բավական ներդրում։ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնն արդեն մոտ 8 տարի իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնց հիմնական ուղղվածությունը բարեգործական հիմք ունի՝ աջակցում եւ օգնում են անապահով ընտանիքներին։ Այս պահին բոլոր ռեսուրսները ուղղված են արցախցիներին օգնելուն, իսկ Արցախից եկած շատ երեխաների համար այս մրցույթին մասնակցությունը եղել է անվճար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո