Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Իր մահից 50 տարի անց Պիկասոն շարունակում է մնալ ամենապահանջված եւ թանկարժեք նկարիչը

21:37, 22 դեկտեմբերի

Իր մահից կես դար անց Պաբլո Պիկասոն պահպանում է իր դիրքը ժամանակակից արվեստի կիզակետում: Այս տարի մի շարք ցուցահանդեսներով եւ նրան նվիրված վավերագրական ֆիլմերով վերագնահատվել է նկարչի ժառանգությունն ու ազդեցությունը, գրում է Artsy-ն։

Նրան շատերը համարում են 20-րդ դարի մեծագույն արվեստագետը։ Թեեւ նրա մահվան տարելիցը դրդեց ուսումնասիրել նկարչի անձնական կյանքի (հատկապես կանանց հետ հարաբերությունների) մանրամասները, նրա ստեղծագործական կյանքը շարունակում է մնալ առաջնային հետաքրքրություն:

«Պիկասոյի ժառանգության կախարդանքը ոչ միայն այն հիմնարար ազդեցությունն է, որը նա ունեցել է արվեստագետների վրա 20-րդ եւ 21-րդ դարերի ընթացքում: Դա նրա ազդեցությունն է արվեստի պատմության եւ դրա միջոցով մեր աշխարհընկալման վրա»,- ասել է Opera Gallery-ի գործադիր տնօրեն Իզաբել դե Լա Բրյուերը:

Քանի որ գեղարվեստական ​​միտումներն ու ճաշակները զարգանում եւ փոխվում են, Պիկասոյի նկատմամբ հետաքրքրությունը մնում է նույնքան ուժեղ եւ համատարած, որքան երբեւէ: 

«Կոմերցիոն առումով Պիկասոն դարձել է ամենաթանկարժեք նկարիչը, գեղագիտական ​​առումով եւս նա մնում է ամենաազդեցիկը»,-նշվում է  New Yorker-ի՝ 1939 թ-ի հոդվածում, որտեղ անանուն դիլերն ասում էր ամսագրին, որ գնում է Պիկասոյի աշխատանքը ոչ այն պատճառով, որ ճաշակ ունի, այլ՝ որովհետեւ վստահ էր, որ մի օր այն շատ թանկ է արժենալու։  

Այս անանուն դիլերը ճիշտ էր. Պիկասոյի դիրքը 21-րդ դարի արվեստի շուկայում եզակի է: Նկարչի աշխատանքներից հինգը աճուրդում վաճառվել են ավելի քան 100 միլիոն դոլարով։ Նշվում է, որ նկարիչը ստեղծել է մոտ 50000 արվեստի գործ, այդ թվում՝ տպագրություն, կերամիկա, թղթի վրա գործեր, քանդակներ եւ, իհարկե, նկարներ։

«Պիկասոյի աշխատանքները դեռ հետաքրքիր են, իսկ նրա մասին միշտ շատ բան կարելի է բացահայտել, ինչը շատ հուզիչ է եւ թույլ է տալիս հետագա հետազոտություններ իրականացնել՝ օգնելու նկարագրել ստեղծագործական բազմաթիվ փուլերը, որոնց միջով նա անցել է իր երկար կյանքի ընթացքում»,-ասում է Փոլ Ստոլպերը, որի համանուն պատկերասրահը Լոնդոնում ներկայումս ցուցադրում է Պիկասոյի՝ 1907-1958 թվականներից ի վեր ստեղծված գծագրերի, կոլաժների, կտրվածքների եւ կերամիկայի ընտրանին։ 

Նոյեմբերին «Femme la Montre» (1932) կտավը դարձավ այս տարի աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը՝ 139,3 միլիոն դոլարով։ Այս գինը կարող է շատ բարձր լինել, սակայն Artsy Price տվյալների բազայի հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այս տարի Պիկասոյի, նույնիսկ, 100-րդ ամենաթանկ ստեղծագործությունը վաճառվել է 174,585 դոլարով: Փաստորեն, այս տարի աճուրդում վաճառվել է Պիկասոյի մոտ 672 աշխատանք՝ ընդհանուր 556,3 մլն դոլարով։

Սակայն վերջին տարիներին նկարչի աշխատանքների հասանելիությունն աճուրդում աչքի է ընկել քանակի հետեւողական անկմամբ: Դա երեւում է նախորդ տարիների տվյալներից. 2021 թվականին 645,67 մլն դոլարով վաճառվել է 1359 աշխատանք, իսկ 2019 թ-ին 333 մլն դոլարով վաճառվել է 1722 աշխատանք։ 2015-ին Պիկասոն աճուրդում նոր ռեկորդ էր սահմանել․ 1955 թ-ի Les femmes d'Alger (Version O) աշխատանքը վաճառվել էր 179,4 միլիոն դոլարով։ Նկարչի 2924 աշխատանքները աճուրդներում վաճառվել են ապշեցուցիչ՝ 705,1 միլիոն դոլարով:

Սա խոսում է այն մասին, որ Պիկասոյի աշխատանքները գնալով սահմանափակվում են աճուրդների աշխարհում, եւ հիմա նրա գործերն աճուրդներում ավելի թանկ արժեն, քան նախկինում: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել