Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Ամանորյա ճաշացանկի առանձնահատկությունները և կերակրամատուցման գաղտնիքները Ozon-ի հետ

19:37, 26 դեկտեմբերի

Ամանորյա սեղանը ոչ միայն տոնի կարևոր մասն է, այլև խոհարարական հմտություններն ու ավանդույթների նկատմամբ հարգանքը դրսևորելու հնարավորություն։ Մարկետփլեյսների շնորհիվ Ամանորին նախապատրաստվելը դառնում է ավելի հեշտ և հետաքրքիր, քանի որ այստեղ կգտնեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ սկսած ավանդական ուտեստների բաղադրիչներից մինչև սպասք և ամանորյա դեկոր: Օրինակ, Ozon-ում հայ գնորդներին հասանելի է ավելի քան 250 միլիոն ապրանք տեղական և արտասահմանյան վաճառողներից: Հարմար և արագ առաքումը, կանոնավոր վաճառքներն ու հատուկ առաջարկները դարձնում են մարկետփլեյսներից գնումները հարմարավետ այլընտրանք ավանդական մանրածախ առևտրին և օգնում են ամանորյա խնջույքը դարձնել համեղ, ջերմ և ուրախ:

Ամանորյա սեղանի ավանդույթները

Համարվում է, որ տոնական ճաշացանկը Հայաստանում ազգային ավանդույթների, խորհրդային ժամանակաշրջանի և եվրոպական խոհանոցի միախառնում է: Այն ամենը, ինչ կարելի էր քաղել տարբեր ազգերի խոհարարական ավանդույթներից, համախմբվեց Հայաստանում։ Շատ ընտանիքներ պատրաստում են ավանդական ղափամա՝ բրնձով, ընկույզով և չոր մրգերով լցոնած դդում։ Այս ուտեստի պատրաստման մի քանի գաղտնիք կա՝ չորացրած մրգերն ու ընկույզը պետք է խնամքով տապակել ձեթի մեջ, միջուկը շերտ-շերտ շարել, իսկ դդումն ամբողջությամբ չլցնել։ Ղափաման պատրաստվում է ջեռոցում, բայց եթե հնարավորություն կա եփել թանդուրում, ավելի համեղ կստացվի։ Այսուհետ դուք կարող եք ձեռք բերել ընկույզների և չրերի լայն տեսականի Ozon-ից. պարզապես ընտրեք մատակարարին՝ հիմնվելով առաջարկվող գների և հաճախորդների թողած կարծիքների վրա, և պատվիրեք: 

Մեկ այլ ազգային ուտեստ, առանց որի ամանորյա սեղանն անհնար է պատկերացնել, տոլման է։ Յուրաքանչյուր տան տիրուհի ունի իր բաղադրատոմսերն ու գաղտնիքները, բայց գլխավորն այն է, որ լավ խաղողի տերևներ են պետք։ Դրանք կարող եք գնել նաև Ozon-ից, այդ թվում՝ հայ արտադրողներից։ Օրինակ՝ FoodLand ընկերությունից, որն առաջարկում է բազմաթիվ ազգային պահածոներ։ Պատվերը կարող եք ստանալ երեք եղանակներից ցանկացածով՝ առաքման ծառայության միջոցով, Հայփոստի 750 փոստային բաժանմունքներից մեկում կամ պատվերների թացթողման կետերից, որոնց թիվը Ozon-ը նախատեսում է մինչև տարեվերջ հասցնել 100-ի։ 

Եվ վերջապես, աղանդներ. հայկական խոհանոցի հարուստ տեսականուց ընտրենք ավանդական գաթան։ Պատրաստելն այնքան էլ դժվար չէ՝ ալյուր, աղ, սոդա, մածոնի, ձու, ինչպես նաև միջուկի համար շաքար և վանիլին։ Իսկ եթե չունեք ազատ ժամանակ գաթան պատրաստելու և թխելու համար, այցելեք Ozon մարկետփլեյս, որտեղ կգտնեք բազմաթիվ պատրաստի թխվածքների տարբերակներ։

Իհարկե, սրանք ընդամենը երեք ճաշատեսակներ են, իսկ ձեր ամանորյա սեղանին, վստահ ենք, կլինեն բազմաթիվ այլ ուտեստներ։ Շատերը պատրաստում են մայրաքաղաքային աղցան՝ որպես ավանդական տոնական խորհրդանիշ։ Միս չուտողների համար տան տիրուհիները ապուր են պատրաստում ավելուկից։ Որոշ մարդիկ, ընդհակառակը, նախընտրում են հայկական խաշը։ Նաև սեղանին անպայման կլինեն պանիր, ընկույզ, չրեր, մեղրով քաղցրավենիք: Ձեզ անհրաժեշտ են շատ գնումներ, և դրանք կարող եք կատարել Ozon-ի «Ապրանքներ» կատեգորիայից:

Nuts.png (786 KB)

Սպասք՝ ավանդույթ և նորարարություն

Քանի որ խոսեցինք հայկական ավանդական ուտեստների մասին, եկեք քննարկել նաև համապատասխան սպասքը։ Օրինակ, «Սպասք» և «Սերվիս» կատեգորիաներում կգտնեք հավաքածուների լայն տեսականի: Արժե հաշվի առնել դասական մատուցման հիմնական կանոնները.
• Յուրաքանչյուր հյուրի համար դրվում է մի քանի ափսե՝ մատուցման ափսե (օգտագործվում է որպես տակդիր), կարկանդակի ափսե, խորտիկի ափսե և աղանդերի ափսե: Եթե ​​մատուցվում է ապուր, ապա ձեզ հարկավոր է ևս մեկ խորը ափսե։
• Ճաշի ընթացքում փոխվում են ոչ միայն ափսեները, այլև բաժակները։
• Միշտ պետք է ունենալ հավելյալ ափսեներ և պատառաքաղներ, եթե հյուրերը շատ լինեն:
• Սպասքի քանակը պետք է համապատասխանի ուտեստների փոփոխման քանակին։
• Սեղանի լավագույն զարդարանքը կլինեն թարմ ծաղիկները, իսկ Ամանորին` եղևնու ճյուղերի փունջը։

Եթե ​​ցանկանում եք սեղանն ավելի ժամանակակից դարձնել, ապա Ozon-ը ձեզ ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս: Ամանորյա սեղանի դեկորը ներառում է վառ անձեռոցիկներ, զվարճալի «հագուստ» շշերի և դանակների համար, հատուկ գուլպաներ պատառաքաղների և դանակների համար և տոնական այլ ատրիբուտներ:

Ամանորն այն ժամանակն է, երբ դուք պետք է համախմբեք ձեր սիրելիներին ձեր շուրջը, վայելեք համեղ ուտեստներն ու ստեղծեք անմոռանալի հիշողություններ, որոնք կջերմացնեն ձեզ գալիք տարվա ընթացքում: Իսկ Ozon-ը կօգնի տոնին պատրաստվելը հեշտ ու հաճելի դարձնել։

served-christmas-table-setting-dark-tones-with-golden-deco-1.jpg (87 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել