«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երկու հանճարների համագործակցությունը․ Թադաո Անդո եւ Արմանի = Armani Beach Residences Դուբայում՝ Պալմա Ջումեյրա կղզում

16:34, 22 հունվարի

Ճապոնացի հանճար և Պրիտցկերովյան մրցանակի դափնեկիր ճարտարագետ Թադաո Անդոն համագործակցում է Arada-ի հետ՝ Դուբայի Պալմա Ջումեյրա կղզու վրա Armani Beach Residences-ի  կառուցման նպատակով։ Համալիրը ներառում է 2 հինգսենյականոց 53 կեցավայր, ինչպես նաեւ պենտհաուսներ եւ երկու նախագահական լյուքս։

Գները սկսվում են 21 միլիոն դիրխամից (5,7 միլիոն ԱՄՆ դոլար) երկսենյականոց բնակարանի համար, 32 միլիոն դիրխամ (8,7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ երեքսենյականոցի, 51 միլիոն դիրխամ(14 միլիոն ԱՄՆ դոլար)՝ չորսսենյականոց կեցավայրի համար, եւ 60 միլիոն դիրխամ (16,3 միլիոն ԱՄՆ դոլար)՝ հինգսենյականոցի։

тадао.jpg (50 KB)

Բացառիկ պենտհաուսների եւ նախագահական բնակարանների արժեքները չեն բարձրաձայնվում, սակայն կարելի է ակնկալել, որ դրանց գներն ահռելի կլինեն։ Նախագահական ամենամեծ լյուքսն ունի 43 830 քառակուսի ֆուտ մակերես, իսկ երկսենյականոց  ամենափոքր բնակարանը՝2657 քառակուսի ֆուտ։ Ինտերիերի դիզայնն, իհարկե, Armani/Casa-ի կողմից է։

тадао1.jpg (26 KB)

The National-ի տվյալներով բնակիչների համար նախատեսված հարմարությունների մեջ են մտնում սպա կենտրոնը, միջոցառումների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ սրահը, սիգարի սրահը, փոքր կինոթատրոնը, մանկական խաղասենյակը, գեղեցիկ տեսարանով պատշգամբը, ինչպես նաեւ մասնավոր լողափը։ «Բնակարանները The Palm-ում ամենամեծերից մեկն են, դրանք կազմում են առաջատար 5%-ը»,-պատմել է Ռոզա Փիրոն՝ The National-ի՝ Arada բիզնեսի զարգացման գծով ավագ տնօրենը։

тадао2.jpg (25 KB)

Շինության վերեւում պատվավոր տեղ զբաղեցնող երկու նախագահական լյուքսերը կարող են հպարտանալ ներսի բակով, լողավազանով, մարզասրահով, գրադարանով, մասնավոր կինոթատրոնով եւ կայանատեղիով, որը հատկացված է ոչ պակաս, քան յոթ ավտոմեքենաների կայանման համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել