«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մայակովսկու պոեզիայով, բայց Արցախի ձայնով. Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի պրեմիերան Երեւանում. ներկայացում՝ «Ամբողջ ձայնով»

19:23, 22 հունվարի

«Имя твое я боюсь забыть,
как поэт боится забыть
какое-то
в муках ночей рожденное слово,
величием равное богу». 

Վ.Մայակովսկի, «Տաբատով ամպը» 

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Երեւանում հանդես է եկել Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով՝ «Ամբողջ ձայնով» ներկայացման պրեմիերայով։ NEWS.am STYLE-ի թղթակից Ռեգինա Մելիքյանը զրուցել է բեմադրության ռեժիսորի, ինչպես նաեւ թատերախմբի հետ այն մասին, թե ինչ է նշանակում ներկայացումն իրենց համար եւ ինչու է այն այսօր, ինչպես երբեք, այդքան արդիական։

театр-1.jpg (37 KB)

«Ամբողջ ձայնով» ներկայացումը բեմադրվել է Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով եւ պոետական բեմադրություն է, որում պոետի ստեղծագործությունները ներկայացվում են արդիական ոգով։

Բեմադրության ռեժիսոր՝ Ժաննա Կիրկորովա։ Թատրոնի դերասաններ՝ Մարթա Ալթունյան, Զոյա Սարգսյան, Ռուդոլֆ Հայրիյան, Բելլա Պատվականյան, Էլիզա Գրիգորյան, Էմմա Օգոլցովա, Հարություն Անդրեասյան։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ստեղծվել է 2013թ. փետրվարին՝ որպես ուսանողական թատրոն, առաջին բեմադրությունը «Թափառող շան նկուղը» պոետական ներկայացումն էր՝ արծաթե դարի պոեզիայի մոտիվներով։ Այս տարվա փետրվարին թատրոնը կդառնա 11 տարեկան։

Ինչպես պատմում է թատրոնի դերասանուհիներից Էմմա Օգոլցովան, «2017թ. հունվարին մենք հյուրախաղերով եկանք Երեւան։ 2019թ. մասնակցեցինք Տյումենի թատերական փառատոնին։ 2021-ից աճել եւ վերածվել ենք Ստեփանակերտ քաղաքի ռուսական դրամատիկական թատրոնի»։

Թատրոնի հետագա ծրագրերի մասին հարցին Էմման պատասխանում է. «Անպայման։ <...> Երեւանյան հանդիսատեսը մեզանից փախչելու տեղ չունի»։

театр1-1.jpg (24 KB)

Բեմադրության ռեժիսոր Ժաննա Կրիկորովան խոստովանում է, որ «ներկայացման գաղափարը առաջ է եկել քովիդի համավարակի եւ մեկուսացման ժամանակ։ Մայակովսկին իմ սիրելի բանաստեղծն է։ Մինչ այդ մեր պոետական ներկայացումներում Մայակովսկին եղել է, բայց շատ չանցած մտածեցի, թե ինչպես է արվեստագետը փոխգործակցում ժամանակի եւ կոնկրետ համատեքստի հետ, արվեստագետ-ժամանակը, արվեստագետ-դարաշրջանը։ Արդյո՞ք պետք է արվեստագետը «տեղավորվի» եւ օգնի ժամանակին, թե՞ պետք է մնա արվեստագետ՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում իրականությունում. իրականում սա շատ բարդ ընտրություն է։ Մայակովսկին այդ ընտրությունը կատարել է եւ հասկացել, որ սխալվել է։ Մինչ հասունանում էր գաղափարը, ես սկսեցի գրել Արցախի ձայնի առաջին մասը՝ որպես խոսակցություն Մայակովսկու հետ, եւ սկսվեց 2020թ. պատերազմը»։

Ժաննան ապրոմ էր Շուշիում եւ կորցրել է տունը Արցախում 2020թ. պատերազմի հետեւանքով, ինչի պատճառով ստիպված էր տեղափոխվել Երեւան։ Շուտով թատրոնի տնօրենը՝ Ալեքսանդր Բորտովը, որն այն ժամանակ գլխավորում էր Ղարաբաղի ռուսական համայնքը, առաջարկեց թատրոն-ստուդիայի հիման վրա ստեղծել ռուսական թատրոն։ Այդ ժամանակ Ժաննա Կրիկորովան վերադարձավ Արցախ եւ սկսեց աշխատանքը թատրոնում։

театр2-1.jpg (29 KB)

«Մայակովսկին միշտ իմ «պահեստում» էր։ Եվ 2023-ն էլ հենց հոբելյանական տարի էր՝ Մայակովսկու 130-ամյակը, երբ ես գրեցի բեմադրության երկրորդ մասը։ Մենք Ստեփանակերտում ներկայացման վրա աշխատել ենք երիտասարդական կազմով։ Մեր թատրոնում երիտասարդական եւ մանկական ստուդիաներ կային, բայց երբ հայտնվեցինք Երեւանում, երիտասարդներից շատերը չկարողացան անմիջապես միանալ աշխատանքին, որովհետեւ բնակարանի, աշխատանքի, ուսման որոնումները ժամանակ էին խլում անընդհատ։ Բայց օգնության եկան «ծերուկները», մենք քնքշանքով այդպես ենք անվանում թատրոնի հիմնական կազմին, որոնց հետ թատրոնը տասնամյա ճանապարհ է անցել։ Մենք որոշեցինք, որ Երեւանում սկսելու ենք հենց Մայակովսկուց, որովհետեւ ամեն մի բառ այս ներկայացման մեջ՝ մեր բոլորի մասին է այսօր։ Ոչ միայն մեր՝ հայերիս, այլեւ առհասարակ ամբողջ աշխարհի մասին»,- նշում է Ժաննան։

театр3-1.jpg (19 KB)

Բեմադրության սկզբում հնչում է բնաբան այն մասին, որ 12 տարի Մայակովսկին իր մեջ սպանել է պոետին, իսկ հետո պոետ Մայակովսկին վերցրել եւ սպանել է մարդ Մայակովսկուն։ 

Ռեժիսորի խոստովանմամբ՝ Արցախի բնակիչների ճակատագիրը շատ նման է Մայակովսկու ճակատագրին. «Մենք, հավատալով գաղափարին, կարող ենք հրաժարվել կյանքում ամենագլխավորից, իսկ հետո գաղափարը իզուր է լինում, եւ դու հասկանում ես, որ խաբվել ես, եւ հիասթափվում ես, եւ դու մնում ես կոտրված տաշտակի առջեւ եւ, ըստ էության, մահանում ես»։

Բեմադրությունը վերջին ներկայացումն է, որը բեմականացվել է շրջափակված Ստեփանակերտում, որի մասին հիմա միայն հուշ է մնացել։ Հիշողության, այդ թվում բարբառի պահպանման մասին հարցին ռեժիսորն այսպես է պատասխանում.

«Մենք մտքեր ունենք, թե երբ ենք ներկայացնելու արցախյան բարբառով, բայց բանն այն է, որ մեր ներկայացումներին գալիս են մարդիկ, որոնք այն չեն հասկանում, եւ անհրաժեշտ են կամ ենթագրեր, կամ ռուսերեն թարգմանություն, բայց մենք, միեւնույն է, ինչ-որ մասեր կանենք, կա նման գաղափար, այո, որպեսզի հիշեցնենք նաեւ ինքներս մեզ, թե ով ենք մենք, որովհետեւ մեր գլխավոր խնդիրն այսօր, իհարկե, ոչ միայն մարդկանց լույս հասցնելն է եւ մեր մեջ այն պահպանելը, այլեւ պահպանել գոնե մի ինչ-որ սուբյեկտայնություն դրա տեսքով, որպեսզի Արցախը անհայտության գիրկը չանցնի»։

театр4.jpg (35 KB)

Ժաննան նաեւ ընդգծում է, որ մշակույթի պահպանման կարեւորությունը հասնում է ոչ միայն բարբառի եւ լեզվի միջոցով. «Ցանկացած պարագայում մենք ներկայացնում ենք Արցախի մշակույթը, մեր բոլոր դերասաններն Արցախից են։ Մշակույթը պարտադիր չէ, որ լինի այն, ինչը քո լեզվով է։ Օրինակ, մենք եղել ենք Տյումենի փառատոնում եւ հանդես եկել «Տեղ, որտեղ լույս է» ներկայացմամբ՝ ըստ ռուսական ռոքի պոեզիայի։ Եվ ներկայացումից հետո մեզ մոտեցավ մի կին ռեժիսոր Լիտվայից, եւ նա այսպիսի նախադասություն ասաց. 

«Անգամ եթե չիմանայի, որ դուք Հայաստանից եք, ես այս ներկայացումը կհասկանայի»։ Եվ դա լեզվի կամ արտասանության պատճառով չէր, որովհետեւ մեզ անգամ շնորհակալություն հայտնեցին հիանալի ռուսերենի համար։ Դա պարզապես ոգի է, այն կա միշտ։ Ինչ լեզվով էլ որ խոսես, քո ոգին արտահայտվում է քո միջոցով։ Մեզ համար ֆանտաստիկ էր լսել դա»,- խոստովանում է ռեժիսորը։

театр5.jpg (37 KB)

«Ամբողջ ձայնով» պոետական ներկայացումը հանդիսատեսին ընկղմում է Մայակովսկու ստեղծագործության մեջ, որի հատվածները ծանոթ են յուրաքանչյուրին։ Դերասանները հանգած լույսի մեջ բեմից հերթով արտասանում են պոետի ստեղծագործությունները՝ դրանց նոր ընթերցում հաղորդելով ինտոնացիայի եւ պարզ խորեոգրաֆիայի օգնությամբ։ Պոետի սիրո, գեղեցկության, կեղտի, ցավի, մահվան եւ պատերազմի մասին ստեղծագործությունների վերարտադրումը Արցախի դիսկուրսով արդիականանում է եւ ձեռք բերում էլ ավելիմեծ սիվոլիզմ։

Բեմադրության ավարտը բացահայտում եւ ակտուալացնում է Մայակովսկու պոեզիան ժամանակակից իրողություններին համապատասխան, որոնցում գլխավոր հերոսն Արցախն է։ Հնչում է հեղինակային ստեղծագործություն, որը միավորում է բեմից հնչող բոլոր ստեղծագործությունների շարանը միասնական դիսկուրսում։ Մայակովսկու ձայնը խառնվում է Արցախի ձայնին՝ ուղղված Տիեզերքին, որն, ավաղ, չի արձագանքում։

Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները վերցված են սոցցանցերի ՍՌԴԹ-ի պաշտոնական էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել