Ստամբուլի բիենալեն՝ արվեստի աշխարհի ամենամեծ իրադարձություններից մեկը, համադրող Իվոնա Բլազվիկի հրաժարականից հետո հետաձգվել է մինչեւ 2025 թվականը։
Բրիտանացի համադրող Իվոնա Բլազվիկի ընտրությամբ պայմանավորված՝արվեստի աշխարհում ստեղծված հակասությունները, «անհնարին» են դարձրել բիենալեի բացումն այս տարվա սեպտեմբերին, հայտնել է Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամը, որը կազմակերպում է բիենալեն։ Հիմնադրամի ներկայացուցիչը հարցազրույցում ասել է, որ Բլազվիկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ որոշում է կայացվել միջոցառումը հետաձգել, գրում է NYT-ը։
Իվոնա Բլազվիկ
Ցուցահանդեսի շուրջ աժիոտաժը մի քանի ամիս է, ինչ կուտակվել է։ Մինչ գլխավոր համադրողի դերը ստանձնելը Բլազվիկը չորս հոգուց բաղկացած խորհրդատվական խմբի անդամ էր, որը վերանայում էր պաշտոնի համար դիմումները, եւ սկզբում այդ պաշտոնի համար առաջարկել էր Դեֆնե Այասին: Սակայն բիենալեի կազմակերպիչները մերժել են այդ ընտրությունը եւ փոխարենը օգոստոսին հայտարարել, որ Բլազվիկը ինքը կղեկավարի միջոցառումը:
Արվեստի աշխարհի ինսայդերները ենթադրել են, որ Այասի թեկնածությունը մերժվել է, քանի որ նրա ընտրությունը Թուրքիայում քաղաքականապես սադրիչ է համարվել: 2015 թվականին Այասը վարում էր Վենետիկի բիենալեի թուրքական տաղավարը, որը նվիրված էր նկարիչ Սարգիսին։ Տաղավարի կատալոգում ներառված էր Հայոց ցեղասպանության համառոտ հիշատակում։
Դեֆնե Այաս
Բլազվիկը ժամանակակից արվեստի աշխարհում հայտնի գործիչ է, ով 20 տարի ղեկավարել է Լոնդոնի Ուայթչեփել պատկերասրահը: Նրա նշանակումից հետո The Art Newspaper-ը հայտնեց նրա ընտրության պայմանները, այդ թվում՝ Այասի հեռացումը, եւ թուրք արվեստագետները սկսեցին քննադատել կազմակերպչի գործողությունները։
Ստամբուլի բիենալեն, որը սկսվել է 1987թ-ին և անցկացվում է քաղաքի տարբեր վայրերում, 2000-ականների սկզբից ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել: Սա միջազգային համադրողների եւ կոլեկցիոներների համար հնարավորություն է հասկանալու, թե ինչ են անում թուրք արվեստագետները, որոնցից շատերը հայտնում են ինքնագրաքննության մասին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը եւ նրա պահպանողական կողմնակիցներին չվրդովելու համար: Այս տարվա Բիենալեն նվիրված էր «արվեստի դերին՝ կորստից եւ տրավմայից հետո»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես