Ժամանակն է սկսել մտածել 2024 թվականի ճանապարհորդությունների մասին։ Կվերադառնա՞նք, արդյոք, մեր հին նախասիրություններին, թե՞ նոր բան կփորձենք։ Կգնա՞նք ինչ-որ տեղ, որի մասին պատկերացում չունենք, որ, պարզապես, մնանք նոր հյուրանոցում, որի տեսքը մեզ դուր է գալիս: CNN-ն ընտրել է «ամենասեքսուալ» հյուրանոցները, որոնք արժե այցելել 2024 թվականին։
Anantara Mina Al Arab Ras Al Khaimah Resort (ԱՄԷ)
Հյուրանոցը կբացվի հունվարին Պարսից ծոցի ափին՝ Դուբայից մեկ ժամից քիչ հեռավորության վրա: Այն շեշտը դնում է բնության եւ արկածային զբոսաշրջության վրա՝ այցելուներին տանելով լեռների, անապատների եւ լողափերի միջով: Այն գտնվում է մանգրովի ծովածոցում, որը շրջապատված է պաշտպանված խոնավ տարածքներով, որտեղ «ցնծում են» կրիաները, դելֆինները եւ ֆլամինգոները: Դրա 174 սենյակները զարդարված են վերամշակված գործվածքներով, ինչպես նաեւ՝ կայուն փայտով, իսկ վերջրյա վիլլաներն առաջինն են էմիրությունում։
Արժեքը՝ սկսած 525 դոլարից։
One&Only Za'abeel (ԱՄԷ)
Դուբայի երրորդ One&Only հանգստավայրը, որն իր դռները բացեց հունվարի 5-ին, ներառում է ոչ պակաս, քան վեց բարձրակարգ խոհարարներ, որոնք աշխատում են 11 ռեստորաններում, ինչպես նաեւ՝ ամենաերկար լողավազանն ԱՄԷ-ում:
«Ուղղահայաց քաղաքային հանգստավայրը» One Zaabeel-ի՝ զույգ աշտարակային համալիրի մի մասն է, որի երկու երկնաքերերը միացված են գետնից 320 ոտնաչափ բարձրությամբ ապակե միջանցքով: One&Only-ն միջանցքն անվանում է «ապագայի բուլվար», որը ներառում է բար, ռեստորաններ՝ Michelin-ի վարկանիշով խոհարարներով եւ լողավազանով, որի գլխավերեւում ձիթապտղի ծառեր են տեղակայված:
Ինչ վերաբերում է սենյակներին՝ դրանք լուսավոր են եւ արեւոտ, ապակե պատերով:
Արժեքը՝ սկսած 470 դոլարից։
Romeo Roma (Հռոմ, Իտալիա)
Գարնանը բացվող «Ռոմեո Ռոման» աստղային ճարտարապետ Զահա Հադիդի վերջին նախագծերից մեկն է մինչեւ նրա մահը՝ 2016 թ-ին։ Այն գտնվում է Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի մոտ՝ 17-րդ դարում կառուցված պալատում եւ համատեղում է Հադիդյան ակնառու նրբությունները, ինչպիսիք են հոսող, հեղուկանման աստիճանները եւ կահույքը՝ օրիգինալ որմնանկարներով՝ հյուսված իտալական մարմարով:
Gundari (Ֆոլեգանդրոս, Հունաստան)
Հյուրանոցը, որն ունի ընդամենը 25 լյուքս համար, գտնվում է բնության արգելոցում, որը լցված է թռչուններով: Մոռացեք հունական կղզիների ավանդական հյուրանոցների կուրացուցիչ սպիտակությունը. սա ավելի միջազգային զգացողություն է ստեղծում՝ ծեփամածիկ գույնի պատերով, տարբերվող գլխատախտակներով, տեղական փայտի եւ քարի առատությամբ եւ Էգեյան ծովին նայող մասնավոր լողավազաններով:
The Residence Douz (Թունիս)
Հիսուն սպիտակավուն, հարթ տանիքներով վիլլաներ տեղակայված են արմավենիներով պատված տարածքներում՝ տեղական ավանդույթներից ոգեշնչված դեկորով. մինիմալիստական հովանոցներ՝ փայտե շրջանակներով, արույրե լապտերներ, կաշվե բազմոցներ եւ հասարակ փայտե աթոռներ: Կա երկու ռեստորան (ցանկության դեպքում կարող եք կազմակերպել մասնավոր ընթրիք անապատում), ինչպես նաեւ սպա, եթե անապատում ծուլանալը չափազանց դժվար լինի:
Արժեքը՝ սկսած 313 դոլարից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում