Բացի տաճարներ այցելելուց եւ կեռասի ծաղիկներով հիանալուց, Տոկիոյի այցելուներն այժմ կարող են ուսումնասիրել քաղաքի ավելի ժամանակակից հրաշքները՝ հասարակական զուգարանները, հայտնում է Reuters-ը։
Պենելոպա Պանչուկը ոգեշնչվել է «Օսկարի» առաջադրված «Կատարյալ օրեր» ֆիլմից, որը պատմում է քաղաքի Շիբույա թաղամասում զուգարանների մաքրուհու մասին: «ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, որտեղից, որ ես գալիս եմ, դուք այնտեղ չեք գնա»,-ասել է Պանչուկը,-«Այստեղ՝ Տոկիոյում, դրանք շատ մաքուր են, շատ ապահով, եւ յուրաքանչյուրն այնքան տարբեր է, որ ամեն անգամ թվում է, թե նոր հայտնագործություն ես արել»,-հավելել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Վերջին տարիներին Ճապոնիայի ամենահայտնի տեխնոլոգիական արտահանումների թվում են TOTO-ի կողմից պատրաստված զուգարանները:
«Հարավային այգին» անիմացիոն կատակերգությունը վերջերս դրանց նվիրեց մի ամբողջ դրվագ, իսկ հիփ-հոփ իմպրեսարիո DJ Khaled-ն Instagram-ում հպարտացավ ռեփեր Դրեյքի կողմից ստացած չորս TOTO զուգարաններով:
The Nippon Foundation ոչ առեւտրային հիմնադրամի միջոցով 2020 թվականին գործարկված Tokyo Toilet Project-ը ներգրավել է հայտնի մարդկանց, այդ թվում՝ Պրիցկերի մրցանակի դափնեկիր ճարտարապետ Թադաո Անդոյին՝ Շիբույա տարածքում 17 հանրային զուգարանների հասանելիությունն եւ գեղագիտական կառուցումը բարելավելու նպատակով։
Նախագիծը նախատեսված չէր զբոսաշրջային գրավչություն լինելու համար, սակայն Շիբույայի կառավարությունը հնարավորություն տեսավ ընդլայնելու տարածքի գրավչությունը այցելուների համար:
«Այցելուների համար առանձնահատուկ բանն այն է, որ նրանք կարող են այցելել Շիբույայի քիչ հայտնի հատվածները եւ վայելել ամբողջ տարածքը՝ միեւնույն ժամանակ ստուգելով զուգարանները»,-ասում է շրջանի զբոսաշրջության ասոցիացիայի մենեջեր Յումիկո Նիշին:
32,76 դոլար արժողությամբ շրջագայությունը ներառում է այցելություններ ինը առանձին զուգարաններ, այդ թվում՝ մեկը թափանցիկ պատերով, որոնք դառնում են անթափանց, երբ այցելուները մտնում են, եւ մյուսը՝ որը կառավարվում է ձայնային հրամաններով:
Տակաո Կարինոն, որը ժամանել է Ճապոնիայի արեւմտյան մեգապոլիս Օսակայից, հիացած է բրիտանացի դիզայներ Մայլս Փենինգթոնի կողմից նախագծված կառույցի լայն, թաղածածկ մուտքով:
«Ճապոնիայում նման երկրորդ բան չկա»,-ասում է 69-ամյա Կարինոն,-«Դա անսովոր է, եզակի է, իսկապես հիասքանչ է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը