Նյու Յորքի Jovani հագուստի ֆիրմայի վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ջորջիո Արմանին Հոլիվուդի մրցանակաբաշխության սեզոնի ամենահաջողակ դիզայներն է: 2014-ի «Ոսկե գլոբուս», «Էմմի» եւ «Օսկար» մրցանակաբաշխություններում կանանց հիմնական կատեգորիաները վերլուծելուց հետո Ջովանին պարզել է, որ Արմանի կրած դերասանուհիների 13 տոկոսը ստացել են մրցանակներ:
Armani Privé Haute Couture 2024-ի գարնանային հավաքածուի շոուն տեղի ունեցավ նույն օրը, երբ հայտարարվեցին Օսկարի անվանակարգերը, ուստի հաջողության աշխարհում պատահականություններ չկան:
Եթե «Լավագույն դերասանուհի» մրցանակի հավակնորդներ Անետ Բենինգը, Լիլի Գլադստոնը, Սանդրա Հալերը, Քերի Մալիգանը եւ Էմմա Սթոունը ցանկանում են ապահով խաղալ, ապա նրանք լավ կանեն ընտրեն Armani Privé-ի գույները, պրինտները, փայլերն ու լուսավորման առատությունը:
Ցուցադրության երեկոն իտալացի դիզայներին բացահայտեց արտահայտիչ, խաղարկային ու փորձարարական տրամադրության մեջ։ Նա ներդաշնակորեն խաղում էր նրբության եւ մաքսիմալիզմի հետ՝ հաճախ մեկ հանդերձանքի մեջ համադրելով թափանցիկությունը, ժանյակը, նախշերն ու բյուրեղները:
Մանր բյուրեղները զարդարում էին գործվածքների մեծ մասը՝ հաստ շերտերից մինչեւ կիսաշրջազգեստներ ու հին ոճի ժանյակավոր տոպեր, բաճկոններ եւ կիմոնոյի նմանվող ազատ խալաթներ:
Շոուի մամուլի հաղորդագրության մեջ խոսվում է «տարբեր մշակույթների բաց գրկախառնության» մասին, որը հանգեցրել է «երեւակայական ճանապարհորդության՝ Արեւմուտքից Արեւելք»: Արմանիի ուժեղ դիզայներական ձեռքը ներկայացնում է «մի կնոջ, ով վերցնում է ինչ-որ բան իր այցելած ամեն տեղից եւ դարձնում այն իրենը»:
Դիզայներն ավելի շատ ուշադրություն է դարձրել իր դեկորատիվ մոտիվներին, քան ուրվանկարներին՝ իմանալով, որ իր հաճախորդները տարբեր տարիքի, ազգության եւ ապրելակերպի ներկայացուցիչներ են:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ