Ֆրանսիացի նկարիչ Ավգուստին Լինյեն ընտանի կենդանիների խանութի երկու առնետների սովորեցրել է սելֆի անել քաղցրավենիքի դիմաց։ Սակայն ժամանակի ընթացքում, նրա խոսքով, նրանք սկսել են դա անել զուտ հաճույքի համար, հաղորդում է CBC-ը։
Նրա խոսքով՝ դա նման է մարդկանց եւ սոցիալական ցանցերի շփմանը՝ սկզբում հավանությունների ես ձգտում, հետո սկսում ես հաճույք ստանալ։ «Դա արտացոլում է մեր պահվածքը՝ այն, թե ինչպես ենք մենք վարվում առցանց»,-ասել է ֆրանսիացի ծրագրային նկարիչը As It Happens-ին:
Իր «Առնետների սելֆի» ինստալացիայի համար Լինյեն ընտանի կենդանիների խանութից երկու արու առնետ էր գնել, որոնց նա անվանել էր Ավգուստին եւ Արթուր՝ իր եւ իր եղբոր անունով: Նա ասում է, որ կրծողներին տեսնում էր ոչ թե որպես առարկաներ, այլ որպես «համագործակիցներ»: «Ինձ համար նրանք իսկական արվեստագետներ էին, գիտե՞ք: Նրանք ելույթ էին ունենում տեսախցիկի առաջ»,- ասում է նա,-«Նրանք հրաշալի տեսք ունեին»:
Ինստալյացիան արվել է 2021 թվականին, սակայն ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ New York Times-ն այս շաբաթ գրել է այդ մասին:
Լինյեն կառուցել է Skinner տուփի իր տարբերակը՝ սարք, որը նախագծվել է գիտնական Բ. Ֆ. Սքիների կողմից՝ առնետների վրա ուսումնական փորձեր անցկացնելու համար:
Skinner տուփի սկզբնական փորձարկումներում առնետները սեղմում էին լծակը՝ սննդի գնդիկները ստանալու համար: Երբ Արթուրն ու Ավգուստինը սեղմում էին լծակը, տեսախցիկը լուսանկարում էր եւ ցուցադրում այն իրենց դիմացի էկրանին։
Ըստ Լինյեի՝ սկզբնական շրջանում լծակը սեղմելով նաեւ շաքարի խորանարդ է ստացվել։ «Այդ ժամանակ նրանք սկսել են տվյալ գործողությունը կապել հաճույքի հետ»,-ասում է նա:
Այն բանից հետո, երբ առնետներին վարժեցրին շաքար հայթայթել, Լինյեն փոխեց փորձարարական պարամետրերը: Երբեմն նրանք լուսանկարելու ընթացքում մի կտոր շաքար էին ստանում, երբեմն էլ՝ ոչ։ Այնուամենայնիվ, առնետները շարունակում էին սեղմել կոճակը եւ տասնյակ սելֆիներ անել։ Որոշ ժամանակ անց, նրա խոսքով, նրանք, գրեթե, դադարեցրել են շաքարավազ օգտագործել, նույնիսկ, երբ ստացել են այն:
«Ամեն անգամ, երբ նրանք սեղմում են կոճակը, նրանց ուղեղում հաճույք է առաջանում»,-ասում է Լինյեն,-«Դրա համար էլ շարունակում են դա անել»։
Լինյեն ասում է, որ առնետների ու լուսանկարչական խցիկի հարաբերությունը նման է մարդկանց ու սոցիալական ցանցերի հարաբերությանը: Վարքագծային շատ փորձագետներ եւ հետազոտողներ պնդում են, որ այն, ինչ իրականում ստիպում է մարդկանց գրառումներ անել, դա դոֆամինն է:
Դոֆամինը քիմիկատ է, որն ազատվում է ուղեղում, երբ մենք անում ենք հաճելի բաներ, ինչպիսիք են ուտելը, մարզվելը եւ սեքսով զբաղվելը:
Guardian-ին տված հարցազրույցում կախվածության հարցերով փորձագետ Աննա Լեմբկեն, որը Dopamine Nation գրքի հեղինակն է, սմարթֆոնն անվանել է «ժամանակակից ենթամաշկային ասեղ»:
Բայց թեեւ Լինյեն ասում է, որ «Առնետների սելֆի»-ն կոչված է ստիպելու մեզ մտածել այն մասին, թե ինչն է ստեղծում մեր առցանց վարքագիծը, դա պարտադիր չէ, որ ուղղված լինի ինտերնետային մշակույթի խիստ քննադատությանը:
Արթուրն ու Ավգուստինը տասնյակ սելֆիներ են արել՝ փորձելով տարբեր ռակուրսներ, ինչպես իրական սոցիալական մեդիայի մասնագետներ: Բայց Լինյեն ասում է, որ իրենք կարծես թե բավարարվածություն չէին ստանում հենց նկարներից:
«Ես փորձում էի նրանց իրենց պատկերները ցույց տալ էկրանին, որպեսզի լուսանկարելուց անմիջապես հետո նրանք կարողանան տեսնել իրենց սելֆին»,-ասում է նա,-«Բայց իրենք իրենց չէին ճանաչում»։
Երբ իր սիրելի «կոլեգաները» ավարտել են իրենց «մոդելային» աշխատանքը, նա նրանց ուղարկել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր մայրիկի տուն, որտեց նրանք իրենց կարճատեւ կյանքը հանգիստ եւ հարմարավետ են ապրել։ Առնետները թաղվել են կողք կողքի՝ իր մոր այգում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին