Շամպայն, արվեստ եւ բնություն՝ անգերազանցելի համադրություն: Ավելի քան երկու դար Maison Perrier-Jouët-ը տիրապետում է մի արվեստի, որի մասին շատերը կարող են միայն երազել:
Perrier-Jouët-ը միավորվել է հեղինակավոր Atelier Montex-ի հետ՝ ստեղծելու Libellule-ը՝ Perrier-Jouët Belle Époque 2008 թվականի շամպայնը:
Պետք չէ լինել գիտակ, որպեսզի հիանաք Jeroboam Belle Époque 2008-ի շշի դիզայնով: Այն պատված է մետաղագործության եւ ասեղնագործության առեղծվածային ցանցով, որն ավելի ուշադիր զննելով կբացահայտեք ճպուռի զույգ թեւեր:
Բարդ աշխատանքը մարտահրավեր էր նույնիսկ այնպիսի փորձառու հանճարի համար, ինչպիսին Atelier Montex-ն է: Գեղարվեստական ղեկավար Ասուկա Յամաշիտան դիմել է գործընկեր Montex Studio MTX-ի՝ ճարտարապետական ասեղնագործության մասնագետի փորձին՝ կատարելագործելու նուրբ, բայց բարդ կառուցվածքը: Գործընթացը ներառում էր մի քանի քայլ, այդ թվում՝ 3D տպագրություն, նիկելային էլեկտրապատում, 24 կարատանոց ոսկի եւ, վերջապես, մանրակրկիտ ներկում:
Maison Belle Epoque-ի վիտրաժներից ոգեշնչված թանկարժեք երանգները վերածվել են բարդ դիզայնի, որոնցում ներկայացված են մոդերն ոճը խորհրդանշող միջատներ եւ ծաղիկներ: Ոչ պակաս, քան մեկ տարվա հետազոտությունն ու մշակումը, ինչպես նաեւ Atelier Montex-ի արհեստավորներից մեկի անխոնջ աշխատանքը, ով 75 ժամ է նվիրել այս գործին, հանգեցրեց 2008 թվականի հոյակապ Perrier-Jouët Belle Époque-ի ստեղծմանը:
Ներսում վինտաժ է, 50% Շարդոնեի դրախտային խառնուրդ, 45% Պինո Նուար եւ 5% Պինո Մենյե: Perrier-Jouët Belle Époque 2008-ն առանձնանում է նարնջի ծաղկի եւ սպիտակ դեղձի բույրերով: Maison Perrier-Jouët-ը շիշը ներկայացրել է օրերս՝ Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում: Այն արժե 100,000 դոլար, եւ հասանելի է ընդամենը 10 օրինակով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ