«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Wine Story. այն ամենը, ինչ դուք գիտեիք եւ չգիտեիք Dom Pérignon շամպայնի մասին

15:05, 7 փետրվարի

Dom Pérignon-ը աշխարհի ամենահայտնի եւ թանկարժեք շամպայններից մեկի արտադրողն է։ Իսկ ի՞նչն է այն առանձնահատուկ դարձնում:

Հիմնական փաստը, որը պետք է իմանա շամպայնի ցանկացած գիտակ, այն է, որ Dom Pérignon-ը շամպայնի տուն է, որն արտադրում է միայն վինտաժային գինիներ: Սա նշանակում է, որ ապրանքանիշը յուրաքանչյուր թողարկման համար օգտագործում է միայն մեկ «վինտաժի» խաղող: Սա հատկապես նկատելի է, քանի որ այլ արտադրողների մեծամասնությունը արտադրում է ոչ վինտաժային շամպայններ՝ համատեղելով տարբեր տարիների խաղողի բերքերը: Այս մեթոդի շնորհիվ շամպայնն ամեն տարի նույն համն ունի՝ անկախ եղանակային պայմաններից կամ խաղողի բերքի վրա ազդող որեւէ այլ գործոնից։

Dom Pérignon-ի բացառիկ ուշադրությունը վինտաժային ապրանքների վրա այն առանձնացնում է մյուսներից: Chef de cave  (կամ նկուղի վարպետ) Վինսենթ Շապերոնը ձգտում է հասկանալ յուրաքանչյուր խաղողի նրբությունները եւ առաջ մղել շամպայնի սահմանները՝ ստեղծելով գինի, որում միանգամից կզգացվի Dom Pérignon-ի համը. յուրաքանչյուր թողարկում եզակի է, եւ հենց դրանում է գաղտնիքը: Յուրաքանչյուր կում ձեզ տանում է դեպի շամպայնի սիրտը եւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում աճեցվել է խաղողը:

дон1.jpg (35 KB)

Ըստ լեգենդի՝ այս շամպայնը հորինել է բենեդիկտացի վանական Դոմ Պիեռ Պերինյոնը։ Վանականը, որը ծնվել է 1638 թվականին Սենտ-Մենուում, գինու մասին իմացել է մանկուց, երբ հայրն աշխատում էր խաղողի այգիներում։ 1656 թվականին նրան ընդունել են Սեն-Պիեռ դ'Հոտվիլերի աբբայություն, որտեղ 30 տարեկանում ձեռնադրվել է քահանա։ Այնտեղ նա մնացել է մինչեւ կյանքի վերջ՝ 1715 թ-ը։

Վանքի գործունեության մեջ էին մտնում գինու արտադրությունն ու վաճառքը, իսկ Դոմ Պիեռը պատասխանատու էր նկուղների համար։ Հայտնի շամպայնի հայտնվելու մասին վարկածները տարբեր են։

Ըստ վարկածներից մեկի՝ սպիտակ գինի պատրաստելիս շշերից մի քանիսը պայթել են, ինչը թույլ է տվել վանականին հասկանալ, որ կարող է փրփրուն գինի պատրաստել:

Սակայն մեկ այլ վարկածի համաձայն՝ Պերինյոնը շշալցման ժամանակ ավելացրել է շաքարավազ եւ ծաղիկներ, ինչը խմորում է առաջացրել։ Ուստի վանականը պետք է, որ բացահայտած լիներ, որ հենց այս խմորումն է փոխում գինին։

Սակայն ոչ բոլորն են համաձայն, որ շամպայնի ստեղծումը պետք է վերագրել Պերինյոնին․․․

Ըստ The Champagne Company-ի, վերոնշյալ պատմությունը տարածվել է 1800-ականներին՝ «ճոխացված մարքեթինգային արշավի» շնորհիվ: Այնուամենայնիվ, պատմաբանները կարծում են, որ վանականը տարբեր մեթոդներ է հորինել շամպայնի արտադրությունը բարելավելու համար:

Պերինյոնը գինին ստեղծել է սեւ խաղողից, «ստեղծել է երկրորդ խմորման ավանդական գործընթացը» եւ «օգտագործել է կանեփի խցաններ՝ գինու շշերի պայթելը կանխելու համար»։

дон2.jpg (47 KB)

Թեեւ Dom Perignon-ը շատերին հայտնի է իր խորհրդանշական վինտաժային շամպայնով, կան այլ ապրանքներ, որոնք արժե ուսումնասիրել: Ընկերությունը նաեւ արտադրում է վարդագույն շամպայն, ինչպես նաեւ՝ երկու հին գինիներ՝ Plénitude 2 եւ Plénitude 3: Բացառիկ հարցազրույցում Շապերոնը բացահայտել է, թե ինչու են այս շամպայններն այդքան առանձնահատուկ եւ ինչպես կարող են եզակի կերպով արտահայտել տեղի զգացողությունը:

Ամբողջ շամպայնը պետք է հնեցվի շշերի մեջ առնվազն 15 ամիս մինչեւ թողարկումը, բայց շքեղ ապրանքանիշերն ավելի հեռուն են գնում: Dom Pérignon-ում գինիների մեծամասնությունը հնեցվում է առնվազն յոթ տարի, իսկ որոշ շշեր՝ ավելի երկար:

Plénitude 2-ը հնեցվում է շշի մեջ մոտավորապես 15 տարի՝ մինչեւ թողարկումը․ այս երկար ժամանակահատվածը թույլ է տալիս շամպայնին դառնալ ավելի բարդ՝ վերածվելով ինչ-որ նոր բանի: «Մոտավորապես 15 տարի անց գինիները, բոլոր չափանիշներով, բարձրանում են նոր մակարդակի․ դրանք ավելի լայն են, ավելի խորը, երկար, ավելի ինտենսիվ: Սա Plénitude 2-ն է»,- ասել է Շապերոնը:

дон3.jpg (58 KB)

Շամպայնի տարածաշրջանն ունի յուրահատուկ տեռուար, որն այնքան է ազդում վերջնական գինու վրա, որ շամպայնը առանձնանում է այլ շրջանների փրփրուն գինիներից, նույնիսկ, եթե դրանք պատրաստված են նույն ոճով:

Թեեւ Շամպայնի շրջանը Dom Pérignon-ի տունն է համարվում, ապրանքանիշը հաճախ նոր վինտաժ է ներկայացնում հեռավոր վայրերում, օրինակ՝ Իսլանդիայում, Հավայան կղզիներում եւ, նույնիսկ, Մարֆայում (Տեխաս): 

Աղբյուրը՝ Travel and Leisure


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել