«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Wine Story. Պորտվեյնի ակունքները

20:30, 10 ապրիլի

Պորտվեյն գինու՝ շշերի մեջ թանկարժեք գանձի պես խնամքով պահվող այս հիասքանչ խմիչքի պատմությունը, մեզ տանում է դեպի Դուրո հովիտ, որը գտնվում է Պորտուգալիայի հյուսիսային շրջաններում։ Իր խորդուբորդ տեղանքի եւ կոշտ կլիմայի շնորհիվ տարածաշրջանը դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակներից կապված էր խաղողագործության հետ։

Այսօր մեզ ծանոթ պորտվեյնը ծնվել է 17-րդ դարի վերջին՝ քաղաքական լարվածության եւ Անգլիայի ու Ֆրանսիայի միջեւ առեւտրային էմբարգոյի պայմաններում: Բրիտանացիները ստիպված էին գինու այլընտրանքային աղբյուրներ փնտրել, եւ այն գտան Դուրո հովտում, որտեղ էլ սկսվեց տեղական գինին խաղողի ոգով հարստացնելու պրակտիկան: Հարստացման գործընթացը կարեւոր է պորտվեյնի արտադրության համար, որով այն տարբերում է գինու այլ տեսակներից:

Պորտվեյնի պատրաստման նրբությունները

Գործընթացը սկսվում է այնպես, ինչպես սովորական գինեգործության դեպքում՝ խաղողի հավաքմամբ եւ խմորմամբ, սակայն պորտվեյնի խմորման գործընթացը կեսից ընդհատվում է ագուարդենտի ավելացմամբ (թորման ուժը՝ 29-ից 60 աստիճան):

Aguardente-ով ամրացումն արվում է երկու նպատակով. նախ՝ այն մեծացնում է ալկոհոլի պարունակությունը՝ սովորաբար մինչեւ 20%-ով, ինչը պորտվեյնին տալիս է իր բնորոշ ամրությունը: Եվ երկրորդ, ագուարդանտի ավելացումը դադարեցնում է խմորման գործընթացը եւ պահպանում խաղողի բնական շաքարների մի մասը՝ խմիչքին տալով իրեն բնորոշ քաղցրությունը:

порто2.jpg (45 KB)

Թանձրանալուց հետո գինին տեղափոխվում է չժանգոտվող պողպատից տակառների մեջ։ Հնեցման գործընթացի տեւողությունն ու տեսակը բնորոշում են պորտվեյնի տարբեր ոճերը: Օրինակ, Ruby-ն հնեցվում է ավելի կարճ ժամանակով՝ կաղնու մեծ կարասներում, որպեսզի պահպանվեն տտիպությունը, մուգ մրգերի համը, հարստությունը եւ պորտվեյի մուգ գույնը: Tawny պորրտվեյնը, հակառակը, ավելի երկար է հնանում եւ պահվում է կաղնե փոքր տակառներում, ինչի արդյունքում ստացվում է ավելի թեթեւ, ավելի համեղ եւ ավելի վառ գույնի խմիչք: Պորտվեյն գինիները, որոնք էլիտար խմիչքի կարգավիճակ ունեն, կարող են տասնամյակներ շարունակ հնեցվել կաղնու տակառներում։

Պորտվեյնը լինում է միայն կարմիր գույնի եւ քաղցր 

Եվ այո, եւ ոչ, ավելի ճիշտ՝ ոչ միայն։ Ruby պորտվեյնը, որը, թերեւս, ամենատարածվածն է գինու սիրահարների շրջանում, հայտնի է իր մուգ կարմիր գույնով եւ վառ մրգային նրբերանգներով՝ բալի, ազնվամորու եւ սալորի ինտենսիվ նոտաներով, որոնք նաեւ հարստություն եւ ինտենսիվ քաղցրություն են հաղորդում խմիչքին:

порто4.jpg (77 KB)

Tawny պորտվեյն այսօր չի զիջում Ruby-ին, եւ մի շարք երկրներում, նույնիսկ, վաճառքով գերազանցում է դրան։ Զարմանալի չէ, քանի որ այս ոճի պորտվեյնը տարբերվում է իր մեղմ, սաթի գույնով ու բարդ համով։ Tawny-ն հնեցման ընթացքում, աստիճանաբար, ձեռք է բերում ընկույզի եւ կարամելային նոտաներ, ինչպես նաեւ՝ չորացված մրգերի նրբերանգներ, ինչպիսիք են թուզը, չամիչը եւ ծիրանը: Տակառներում տեւական հնեցումը գինուն տալիս է հարթ հյուսվածք եւ քաղցրության ու թթվայնության նուրբ հավասարակշռություն․ որքան հնանում է խմիչքը, այնքան ավելի հարուստ եւ բարդ է դառնում դրա համը:

порто6.jpg (59 KB)

Չնայած սպիտակ պորտվեյնն ավելի քիչ հայտնի է, քան կարմիրը, իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ այն եւս արժանի է ճանաչման: Պատրաստված լինելով սպիտակ խաղողի սորտերից՝ այն տատանվում է չորից մինչեւ քաղցր համային նոտաների միջեւ եւ կարելի է վայելել տարբեր ձեւերով: Սպիտակ չոր պորտվեյններն ունեն թարմ թթվայնություն, ցիտրուսային եւ ընկույզի նոտաներ: Մյուս կողմից, քաղցր սպիտակ պորտվեյնն առաջարկում է մեղրի, ծիրանի եւ կարամելի հյութալի համեր՝ հավասարակշռելով հստակ քաղցրությունը վառ թթվայնության հետ:

порто3.jpg (38 KB)

Rose-ը պորտվեյնների ընտանիքի համեմատաբար նոր լրացումն է: Այն համատեղում է երկու աշխարհների լավագույնը`միքսելով վարդի թարմությունը պորտվեյնի հարստության եւ բարդության հետ: Պատրաստված լինելով կարմիր խաղողից՝ վարդագույն պորտվեյնն ունի նուրբ ծաղկային բուրմունք, հատապտուղների վառ համ եւ նուրբ քաղցրություն: Այս խմիչքը հաճախ օգտագործում է սառեցված վիճակում, ինչն այն լավագույն ընտրությունն է դարձնում ամառային ալկոհոլային խմիչքների մեջ՝ հատկապես շոգ սեզոնին:

Հայկական պորտվեյն

Խորհրդային Միությունում խանութների դարակներում դրված գինիների մեծ մասը կոչվում էր պորտվեյն։ Թեեւ այդ ժամանակ իրական ​​պորտվեյն շատ քիչ կար, բայց այն գերազանց որակի էր: Ամբողջ տեսականուց բարձր որակի էին, օրինակ, «Մասանդրա» ապրանքանիշի ներքո արտադրվող խմիչքները եւ «Մագարաչ» խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտի արտադրած ըմպելիքները։

порто.jpg (29 KB)

Այսօր Հայաստանում որոշ գինեգործարաններ իրենց ստեղծագործությունների շարքում կարող են պարծենալ նաեւ հետաքրքիր եւ շատ հաջող պորտվեյններով։ Դրանցից են Gevorkian Winery-ն, Voskevaz Wine Cellar-ը, Proshyan-ը, Armenia Wine-ը եւ այլն։

Հայկական պորտվեյնի արտադրության համար առավել հաճախ օգտագործվում են Միլաղ եւ Կախեթ ավտոխթոն սորտերը, որոնք առանձնանում են խաղողը բնականորեն քաղցրացնելու ունակությամբ, ինչը այն շատ հարմար է դարձնում աղանդերային եւ թունդ գինիների արտադրության համար։

порто1.jpg (68 KB)

Ֆերմենտացման գործընթացի մանրակրկիտ վերահսկման եւ կաղնու տակառներում հնեցման հետ մեկտեղ, Միլաղը պորտվեյնին տալիս է հատուկ փափկություն եւ նուրբ համ, իսկ Կախեթը գրավում է գինեգործների ուշադրությունն իր մուգ կարմիր գույնով եւ հարուստ բույրով, որն ասոցացվում է հասած հատապտուղների եւ համեմունքների հետ:

Լիանա Աղաջանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել