Առաջին համբույրը որոշիչ պահ է հետագա հարաբերությունների զարգացման մեջ: Եթե ձեր ծնկները թուլանում են, իսկ ստամոքսում «թիթեռներ են լողում», ապա համբույրը հաջողված է: Այսպիսով, ինչպե՞ս հասնել այս ազդեցությանը: Այսպես կոչված «եռանկյունու մեթոդը» թրենդային է TikTok-ում, եւ այն օգտատերերի կարծիքով երաշխավորում է «կատարյալ» առաջին համբույր:
Ասում են՝ սա առանց որեւէ բան ասելու համբուրվելու լավագույն միջոցն է։
Ո՞րն է եռանկյունու մեթոդը:
Բացի հանգիստ մնալու կարողությունից (ավելի հեշտ է ասել, քան անել), եռանկյունու մեթոդը հեշտ է կատարել: Անհրաժեշտ է աչքերով կապ հաստատել անձի հետ, դանդաղ տեղափոխել հայցքը՝ ձախ աչքից...աջ աչքի ուղղությամբ... Հետո նայեք շուրթերին... Եվ կրկնեք սա։
Որոշ բանավեճեր կան այն մասին՝ արդյոք պետք է հետեւել «աչքից շուրթեր, հետո մյուս աչք», թե «աչք-աչք-շուրթեր» ուղղությնանը, բայց, ի վերջո, դա նշանակություն չունի: Պարզապես դանդաղ գործեք, մի շտապեք:
Որտեղի՞ց է առաջացել եռանկյունու մեթոդը:
Դժվար է ասել, թե կոնկրետ ով է հորինել «եռանկյունու մեթոդը»։ Ռազմավարությունը, որը երբեմն կոչվում է «եռանկյունի նայվածք» կամ «եռանկյունու տեխնիկա», շրջանառվում է համացանցում ավելի քան մեկ տասնամյակ: Հաշվի առնելով 20-ականների ֆիլմերում դրա կիրառմանը՝ այն ակնհայտորեն գոյություն է ունեցել դրանից շատ առաջ։ Այն կարող է սկսվել որպես վիզուալ տեխնիկա, որն օգտագործվում է ռեժիսորների կողմից, ովքեր ցանկանում են փոխանցել հերոսների միջեւ աճող լարվածությունը, կամ գուցե այն շատ վաղուց է հայտնի եղել որպես ապացուցված միջոց՝ ցույց տալու, որ ցանկանում եք համբուրվել:
Անկախ իր ծագումից, այն հաստատ նորություն չէ։
Եռանկյունու մեթոդի ժողովրդականության հանկարծակի աճին կարելի է հետեւել TikTok-ում:
2022 թվականին Վալերիա Ռոմերոն հրապարակեց մի տեսանյութ՝ պնդելով, որ եռանկյունու տեխնիկան ցանկացածին կստիպի «տարվել քեզանով», եւ նա վերջերս մեծ հաջողությամբ օգտագործեց այն։
Նրա վիրուսային տեսանյութը հավաքեց ավելի քան 10 միլիոն դիտում: Դրանից հետո մյուսները տեսանյութեր տեղադրեցին՝ բացատրելով տեխնիկան, խոսելով այն մասին, թե ինչպես է այն աշխատում իրենց մոտ եւ ցուցադրել, թե ինչպես է այն օգտագործվել փոփ մշակույթում:
Արդյո՞ք եռանկյունու մեթոդն աշխատում է:
Դե, TikTok-ում ոմանք 100 տոկոսով վստահ են դրանում: Psychology Today-ը նշում է, որ այս մեթոդը «ավելի շատ հնարք է, քանի որ ժամադրություններին հաջողությունը միշտ էլ կախված է եղել ինքդ քո տեսակին հավատարիմ մնալուց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
