Նարցիստները աղետ են, երբ խոսքը վերաբերում է ինտիմ հարաբերությունների գրեթե բոլոր կողմերին: Նրանք կարեկցանքի պակաս ունեն, հակված են կոնֆլիկտների, մշտական ուշադրության եւ հավանության կարիք ունեն: Սակայն, ըստ մասնագետների, նարցիստներն իրականում կարող են լինել կրքոտ եւ փորձառու սեքսուալ զուգընկերներ, ինչն էլ ավելի շփոթեցնող է դարձնում նրանց հետ հարաբերությունները:
«Ոմանք կասեն՝ «Այս հարաբերությունները մղձավանջ կլինեին, եթե չլիներ սեքսը»,-ասում է հոգեբան Ռամանի Դուրվասուլան։
Մի խաբվեք: Թեեւ նարցիստի հետ սեքսը կարող է գայթակղիչ թվալ, դա սովորաբար պայմանավորված է նրանով, որ այն ծառայում է նարցիստի, ոչ թե ձեր կարիքներին: «Նարցիստ մարդիկ սիրում են հաճելի բաներ եւ հաճախ չեն մտածում հետեւանքների մասին»,-ասում է Դուրվասուլան,-«Այսպիսով, սեքսը բարձրագույն նարցիստական խաղ է»:
Նարցիստները հիմնականում ուշադրության, ճանաչման եւ հիացմունքի կարիք ունեն, իսկ սեքսը նրանց համար այս ամենը ստանալու եւս մեկ հնարավորություն է: Հետեւաբար, նարցիստները հպարտանում են սեքսուալ ձեռքբերումներով, բայց դա պայմանավորված է նրանց էգոյով, այլ ոչ թե զուգընկերների հանդեպ մտահոգությամբ:
«Նարցիստներն օգտագործում են սեքսը որպես իրենց բավարարելու հնարավորություն»,-ասում է հոգեթերապեւտ Չելսի Քոուլը: «Նրանք սովորաբար դա անում են երկու եղանակներից մեկով՝ անկողնում հիանալի լինելով եւ դրա համար գովասանքի արժանանալով, կամ անկողնում ամբողջովին եսասեր լինելով եւ ստիպելով ձեզ աշխատել՝ իրենց գոհացնելու համար»:
Ըստ Դուրվասուլայի, քանի որ նարցիստները կարեկցանքի պակաս ունեն, նրանք նաեւ հակված են սեքսը դիտարկել որպես գործարք եւ ավելի քիչ են տատանվում պատահական սեքսի հարցում: Նրանք նաեւ հավանական է, որ մանիպուլյացիայի ենթարկեն նոր սեռական կապերով, որպեսզի զուգընկերոջը ստիպեն ավելի հաճախ սեռական հարաբերություն ունենալ իրենց հետ, քան նրանք կցանկանային:
Ինչպիսի՞ն է սեքսը նարցիստի հետ
Նարցիստի հետ սեքսը հաճախ շատ տպավորիչ է թվում, ասում է Դուրվասուլան՝ այն նկարագրելով որպես «գրեթե պոռնոգրաֆիկ»։
Նարցիստի կիրքն ու զուգընկերոջ հանդեպ հոգատարությունը, սովորաբար, մարում են սեքսի ավարտից հետո: «Նրանք օգտագործում են քեզ, երբ ինչ-որ բանի կարիք ունեն, իսկ ուզածը ստանալուն պես մի կողմ են նետում»,- ասում է նա,-«Ահա թե ինչու նրանք կարող են մի րոպե տաքարյուն եւ կրքոտ լինել, իսկ հաջորդ րոպեին ամբողջովին անտեսել ձեզ, քանի որ խոսքը ոչ թե մտերմության, այլ վերահսկողության մասին է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
