Սիրահարների օրվա առիթով գինիների ընտրությունը պարզապես գեղեցիկ պիտակներով ալկոհոլային ըմպելիքների տեսականի չէ, այլ համի ու բույրի իսկական ներկապնակ։ NEWS.am STYLE-ի գինու գիտակ Լիանա Աղաջանյանը հատուկ այս օրվա առիթով առաջարկում է մի քանի նրբահամ տարբերակներ, որոնք կընդգծեն երեկոյի մթնոլորտը եւ համատեղ ժամանցը կդարձնեն ավելի հաճելի։
Novel Red Dry

Nor Areni գինեգործարանի երիտասարդ կարմիր գինին՝ 100% պատրաստված հայկական Արենի խաղաղի տեսակից, գրավիչ բույրով բացահայտում է հոնի, բալի, չորացրած ալոճի եւ քաղցր վանիլի վառ երանգները։ Յուրաքանչյուր ումպի մեջ զգացվում է վարպետի նուրբ ու մեղմ աշխատանքը, որը բացահայտվում է քնքուշ տանինով եւ գաստրոնոմիական մեղմ թթվայնությամբ։ Ըմպելուց հետո բերանում մնացած ոչ այնքան պարտադրվող համը ունի վայրի բալի եւ հասած սալորի նրբություն։ Խորհուրդ ենք տալիս գինին օգտագործել թեթեւ ընթրիքի ժամանակ, այն չի խամրեցնի ծանր ու յուղալի կերակրի համը, իսկ նրա հատապտղային փունջը եւ հավասարակշռված ալկոհոլը թույլ կտան թուլանալ եւ վայելել երեկոն։
Meyron Claret Dry

Եթե ձեր կեսը նախընտրում է վարդագույն գինու թեթեւ եւ մեղմ ծաղկային համը, իսկ դուք տտիպ ըմպելիքների սիրահար եք, ապա Meyron-ը ստեղծել է այդ գինին ձեզ համար։ Արենի տեսակից պատրաստված գինին գրավիչ մուգ-վարդագույն է եւ արդեն առաջին կումպից բացահայտում է իր պրոֆիլը՝ լի կարմիր մրգերի բույրերով. ելակ, ազնվամորի, սալոր եւ թուրինջ։ Գինու համը մրգային է եւ միաժամանակ թեթեւակի մածուցիկ, ինչն այն գաստրոնոմիական առումով ունիվերսալ է դարձնում։ Այն պետք է պահել սառնարանում, բայց չպետք է սառը մատուցել. որպեսզի նրա բարդ փունջը բացվի, թողեք, որ հասնի սենյակային ջերմաստիճանից մի փոքր բարձր ջերմության։
Ombre Rose Collines de la Moure

Պատրաստված է Գրենաշ հագեցած եւ մեղմ տեսակից, որն աճեցվում է Ֆրանսիայի հարավային ափին։ Գինին գերում է իր նրբագեղությամբ եւ նուրբ աշխատանքով, որը հատուկ է, ի դեպ, բոլոր ֆրանսիական գինիներին։ Բույրը բացվում է անձրեւից հետո ծաղիկների քաղցր անուշահոտությամբ եւ հատապտուղների մորսի թարմությամբ։ Համը սկզբում դառն է եւ հիշեցնում է թուրինջի կտորի առաջին խայթոցը, հետո լուծվում է ազնվամորու եւ կարմիր հաղարջի քաղցրության մեջ, որոնք չափավոր եւ բավական հաճելի, թարմացնող զգացողություն են թողնում համտեսելուց հետո։ Այս գինին կատարյալ գործընկեր կդառնա ծովամթերքների կամ սպիտակ մսի հետ՝ պատրաստված գոլորշու վրա կամ գրիլով։
Tushpa Muscat Semi-Dry

Գինին 100% պատրաստված է տեղական Մուսկատ խաղողի տեսակից, որն աճում է Արարատյան դաշտավայրում, ունի հարուստ համ եւ զարմանալի թարմություն։ Հաճելի ծաղկային փունջը մերձարեւադարձային մրգերի բույրով, ինչպիսին են մանգոն եւ արքայախնձորը, մի ակնթարթում ձեզ կտանի որեւէ կղզի, արմավենու տակ՝ ջերմանալու արեւի տակ։ Համը, ի հեճուկս մեծամասնության պատկերացման, օծանելիքային չէ՝ «արհեստական սախարոզի» զգացողությամբ, այն ավելի շուտ հիշեցնում է մեղմ, մի քիչ հասած պտղի «խայթոցը»։ Կատարյալ համադրվում է կապույտ պանիրների, ինչպես նաեւ սերուցքային բրիի կամ կամամբերի հետ։
Kracher Auslese Zweigelt Sweet

Հիրավի քաղցր գայթակղությո՛ւն։ Այն պատրաստում է Ցվայգելթ ավստրիական խաղաղի տեսակից, որը աչքի է ընկնում ուժեղ տանինով եւ խոր սուտակե գույնով։ Բույրով գինին ավելի շուտ հիշեցնում է թանկ կանացի օծանելիք՝ լի քաղցր բալի գրավիչ երանգներով, ծաղիկների նյուանսներով, նարնջի կեղեւով եւ ելակով։ Բայց համն արմատապես տարբերվում է ձեր պատկերացրածից. այն հզոր է եւ հյութեղ, վառ արտահայտված մրգային երանգներով, մոշի ջեմի, խոտային համեմունքների, մեղրի երանգներով, եւ բերանում մնացած համն ունի շոկոլադի մեջ մուգ հատապտուղների նյուանսներ։ Եվ որպեսզի ավելի քաղցր լինի, խորհուրդ ենք տալիս աղանդերի համար վերցնել վանիլային պաղպաղակ կամ եթերային էկլերներ։
Karas Sweet Sparkling

Karas փրփրուն գինիները առանձնանում են իրենց էլեգանտությամբ եւ պղպջակների անվերջանալի մարգարտաշարով։ Այս գինին ստանալու համար Կարասի այգիներից ձեռքով հավաքում են հյութեղ եւ քաղցրահամ Մուսկատ խաղողը, այնուհետեւ, քամելուց եւ 24 ժամ սառը դեկանտացիայից հետո հյութը թողնում են խմորվելու 30 օր չժանգոտվող պողպատի տարաներում, 14°C-ում, բարձր ճնշման տակ, ինչից հետո խմորման գործընթացը դադարեցվում է հյութը սառեցնելու միջոցով՝ ըմպելիքում թողնելով բնական մնացորդային շաքարը։ Sweet Sparkling-ը հատկապես ուրախացնում է քաղցրի սիրահարներին՝ իր կիտրոնի մուսի, դյուշեսի և կարամելային սառնաշաքարի բույրերով։ Փորձեք տանը պատրաստել մրգային ֆոնդյու կամ ֆրանսիական եթերային մակարուններ՝ որպես գինու նախուտեստ, և քաղցր երեկոն ձեր կեսի հետ բոլոր իմաստներոով ապահովված կլինի։
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 17 սեպտեմբերի
Գերհարուստների դայակները դառնում են նոր էլիտար մասնագիտություն. աշխատավարձերը հասնում են մինչև 200 հազար դոլարի22:23, 17 սեպտեմբերի
Տեխնոլոգիական մագնատները դարձել են Հոլիվուդի նոր մանյակները. ինչո՞ւ է Սիլիկոնային հովիտն այժմ սարսուռ առաջացնում21:30, 17 սեպտեմբերի
«Տիտղոսակիր բազուկները»՝ շքեղության նոր խորհրդանիշ. նյույորքաբնակ հարուստ կանայք հազարավոր դոլարներ են ծախսում կատարյալ բիցեպսներ ունենալու համար20:16, 17 սեպտեմբերի
Հայտնի մաֆիոզ Ջոն Գոտտիի թոռն ամուսնացել է «մատնիչի» հետ բանտ նստելուց երկու օր առաջ19:28, 17 սեպտեմբերի
Մեծանալը, միլիարդներն ու Շերը. ինչո՞ւ համացանցը հանկարծ Ռիհաննային հռչակեց «հարուստ տղամարդ»17:32, 17 սեպտեմբերի
Պար, թատրոն և միջազգային համագործակցություն․ մեկնարկել է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը16:44, 17 սեպտեմբերի
Շան կյանք՝ ֆրանսիական ոճով. Goyard-ը ներկայացրել է շքեղ վանդակ՝ 49,000 դոլարով16:25, 17 սեպտեմբերի
2000 դոլար՝ կատարյալ ծնոտի համար. Դոնալդ Թրամփ կրտսերը շքեղ հարսանիքից առաջ «ափգրեյդ» է արել15:40, 17 սեպտեմբերի
Նոր բեմի առաջին ծափերը. Երևանում բացվեց Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը15:20, 17 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը ճաղերի հետևո՞ւմ. Մինեսոտայից մի կին դարձել է ինտերնետային սենսացիա՝ Ջեյ Լոյի հետ իր ապշեցուցիչ նմանության շնորհիվ14:38, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի մայր. Իմ որդին երեք տարեկանում արդեն հանճար էր14:18, 17 սեպտեմբերի
Պենելոպե Քրուզը նվաճել է կարմիր գորգը՝ շքեղ փետուրե զգեստով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում