Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Ե՞րբ են մարդիկ սկսել շուրթերը համբուրել. շատ ավելի վաղ, քան կարծում են գիտնականները

19:37, 14 փետրվարի

Ե՞րբ են մարդիկ սկսել շուրթերը համբուրել։ Դանիացի պատմաբաններն ասում են, որ շուրթերի առաջին համբույրի վկայությունը կարելի է գտնել կավե տախտակի վրա, որը պեղվել է Մերձավոր Արեւելքում, տեղեկացրել է New York Times-ը, ինչը հերքում է ակադեմիական տեսությունն այն մասին, թե որ մշակույթում է ստեղծվել համբույրը։

Մինչեւ վերջերս գիտնականները կարծում էին, որ Հարավային Ասիայի բնակիչները առաջինն էին, որ սկսել են կրքոտ համբուրել շուրթերը, եւ դա տարածվել է ամբողջ աշխարհում մ.թ.ա. մոտ 300թ., այն ժամանակվանից ոչ շատ առաջ, երբ ի հայտ եկավ սեքսի հնդկական ուղեցույցը՝ «Կամասուտրան»։

Բայց Science-ի վերջերս հրապարակած հոդվածում Թրոելս Փանկ Արբյոլը եւ Սոֆի Լունդ Ռասմուսենը հավաստիացնում են, որ մարդիկ սկսել են «լեզուները միաձուլել» շատ ավելի վաղ։

«Շուրթերը համբուրելը վավերագրված է հին Միջագետքում [ժամանակակից Իրաք] եւ Եգիպտոսում, համենայն դեպս՝ մ.թ.ա. 2500 թվականից»,- հայտնում են պատմաբանները։ Նրանց խոսքով՝ շրթունքներ համբուրելու վկայությունները փորագրված են Բարտոնի ցիլինդրի՝ կավե տախտակի վրա, որը հայտնաբերվել է հնագույն Նիփուր քաղաքում։

Այն վիզուալ ասք է, որը բացահայտում է նրբին գաղտնիքն այն մասին, թե ինչպես են մարդիկ համբուրվել, եւ դա անակնկալ կլինի։

Ժամանակակից մշակույթում շուրթեր համբուրելը ընկալվում է որպես սեքսի նախասկիզբ, բայց կավե տախտակների փորագրությունները նշում են, որ մարդիկ առաջներում համբուրվել են միայն սիրով զբաղվելուց հետո։

Ավելի վաղ գիտնականները պնդում էին, որ շուրթերի առաջին ռոմանտիկ համբույրը հայտնաբերվել է Վեդայի սանսկրիտով ձեռագրերում՝ գրված մ.թ.ա. 1500թ.` ժամանակակից Հնդկաստանի տարածքում։

Պատմաբանները ենթադրել են, որ հերպեսի վիրուսն առաջացել է այդ շրջանում եւ տարածվել ողջ երկրագնդոv այն բանից հետո, երբ Ալեքսանդր Մեծի զորքերը փոխառել են համբույրի պրակտիկան՝ Հյուսիսային Հնդկաստանից Միջերկրածով վերադառնալով մ.թ.ա. մոտ 300թ։

Բայց Արբյոլը եւ Ռասմուսենը հերքում են այս «ռեդուկցիոնիստական» գաղափարը։ Նրանք ասում են, որ կավե տախտակը ցույց է տալիս, որ շուրթերի համբույրը «հանկարծակի կամ որոշակի հասարակությունում չի առաջացել» եւ, «թերեւս, կիրառվել է հնագույն շատ մշակույթներում մի քանի հազարամյակ շարունակ»։

«Շուրթերի համբույր գրանցվել է նաեւ շիմպանզեների եւ բոնոբոների՝ մեր ներկայում ապրող  ամենամերձավոր ազգականների մոտ»,-The New York Times-ին ասել է Ռասմուսենը։ «Այդ կենդանիների համբույրի պրակտիկան ակնարկում է մի ինչ-որ հիմնարար, արմատներով մարդկության պատմության խորքը գնացող բանի մասին»։

«Ամեն ինչ արվել է ուժեղ եւ առողջ զուգընկերոջ գտնելու համար, որպեսզի լույս աշխարհ բերվի ուժեղ եւ առողջ սերունդ»,-ասել է նա,-«Ուստի, դուք անգիտակցաբար գնահատում եք մարդու պիտանիությունն ըստ քիմիական ազդանշանների, ինչպիսին է բերանի տհաճ հոտը, որը կարող է  մատնանշել փչացած ատամների կամ վատ գեների մասին»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել