2024թ. աշուն-ձմեռ Michael Kors հավաքածուն ոգեշնչվել է դիզայների տատիկից։ Հայելային ճեմասրահում հանրահայտ ու հարուստ մարդկանց ամբոխի մեջ են դերասաններ Բլեյք Լայվլին, Քետի Հոլմսը, Ռեյչել Զեգլերը, Բրի Լարսոնը, Գաբրիել Յունիոնը եւ շատ ուրիշներ։ Միջոցառմանը ներկա է նաեւ Vogue-ի գլխավոր խմագիր Աննա Վինտուրը։
Ցուցադրությունից առաջ Կորսը բացատրել է այս հավաքածուի ստեղծման նպատակը Associated Press-ի հարցազրույցում։ «Երբ աշխարհը շրջվում է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքն է ստիպել մարդկանց իրենց ավելի վստահ զգալ։ Դա այնքան հեշտ է»,- ասել է Կորսը։
Նրա մայրը՝ Ջոան Կորսը, որը մահացավ անցած տարի, ուժեղ ազդեցություն էր գործում նրա կյանքի եւ կարիերայի վրա։ Բայց այս անգամ նրան ոգեշնչել է տատիկը։
«Ես գտել եմ իմ տատիկի հարսանեկան զգեստը, նա ամուսնացել է 30-ականներին, եւ ես սկսեցի փորփրել 30-ականները, որովհետեւ նրա զգեստը անհավանական ժամանակակից էր թվում»,- ասել է Կորսը՝ նշելով, որ սկսել է մտածել հին Հոլիվուդի մասին։ «Մենք տեսանք կնոջ անձի երկու կողմերը, տեսանք շատ զգայական բաներ, Քերոլ Լոմբարդին եւ Ջին Հառլոուին, իսկ հետո մեծ դասականներին, ինչպիսին են (Մառլեն) Դիտրիխը եւ Քետրին Հեփյորնը, եւ կապող թելը, որը միավորում է նրանց բոլորին»,- ասել է Կորսը։
Հավաքածուի ստեղծման գաղափարը այդ տարրերի հիման վրա տպավորել է Ռեյչել Բրոսնահենին։
Հավաքածուն առաջարկում է թվիդային ժակետների, երկօձիք վերարկուների, կիսաշրջազգեստների եւ փայլերով հագուստների լայն ընտրություն։ Քաշմիրի սվիտերներ բարձր օձիքներով, հաստ ակնոցներ եւ նուրբ պայուսակներ։ Որոշ բացառություններով՝ հիմնականում օգտագործվել է գույների չեզոք ներկապնակ՝ գորշի ոչ մեծ եւ սեւի մեծ քանակությամբ։
«Սեւը, հաստատ, հավաքածուի մի մասն է։ Բայց կան նաեւ կապուչինոյի եւ շոկոլադի ջերմ երանգներ, շատ են մետալիկան եւ բրոնզը, որոնք ես սիրում եմ»,- նշել է Կորսը։
Գունային գամմայից բացի՝ Կորսը ձգտում է ստեղծել կիպ գրկող, զգայուն մոդելներ՝ լայն կոմֆորտով։ «Բանն այն չէ, որ ինչ-որ կիպ գրկող բան հագնեն։ Բայց խոսքը, հաստատ, նաեւ մարմինը ցուցադրելու մասին է։ Ահա թե ինչու այսօր դուք կտեսնեք ցանկացած տարիքի եւ ցանկացած չափսի մոդելներ»,- ասել է Կորսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից