«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպե՞ս պահպանել սերը, երբ սեքսն «ավարտված է»

23:13, 19 փետրվարի

Երկարատեւ հարաբերությունների դեպքում նորմալ է ցանկությունների պակասը, հատկապես, երբ մարդիկ ծերանում են, եւ նրանց մարմինները փոխվում են, ասում է հոգեթերապեւտ Քեյթ Քեմփբելը, որին մեջբերում է The Guardian-ը։

«Նույնիսկ եթե դուք սիրում եւ հոգ եք տանում ձեր զուգընկերոջ մասին, դուք կարող եք երեւակայել ուրիշների մասին կամ ցանկանալ, որ ձեր զուգընկերը լինի ավելի երիտասարդ ու առողջ: Մայր Բնությունը խաբկանք է ստեղծում մեր ուղեղի համար՝ հարաբերությունների սկզբում ստիպելով տեսնել միայն դրականը միմյանց մեջ, բայց ժամանակի հետ դա անհետանում է»։

Որոշ մարդիկ կարծում են, որ սեռական կապի կորուստը խոչընդոտ է մտերմության համար, հատկապես, երբ այն ուղեկցվում է հարաբերություններում առկա այլ խնդիրներով:

Բայց դուք կարող եք պահպանել սերը եւ, նույնիսկ, վերակենդանացնել ձեր միջեւ սեռական կայծը:

Բաց շփվեք

Հոգեթերապեւտ Քամալեն Կաուրի կարծիքով՝ հարաբերություններում չկա ավելի կարեւոր բան, քան հնաոճ լավ հաղորդակցությունը: «Եթե սեքսը բացակայում է, բաց քննարկեք այն: Փորձեք այս հարցը բարձրացնել հանգիստ միջավայրում, օրինակ՝ երբ միասին զբոսնում եք կամ ճաշ պատրաստում: Սա մի փոքր տարածք է ստեղծում, որպեսզի դուք ստիպված չլինեք անմիջապես պատասխանել հարցերին»:

Եթե դուք ժամանակ հատկացնեք մտածելու համար, թե ինչն է առաջացրել ֆիզիկական խնդրի պատճառը, կարող եք հասկանալ, թե ինչ է կատարվում, եւ հաշվի առնել մտերմության այլ ձեւեր:

Կիսվեք ձեր հիշողություններով եւ ձեռքբերումներով

Կաուրը նշում է, որ կարեւոր իրադարձությունները հիշելը կարող է հիանալի միջոց հանդիսանալ զուգընկերների համար միմյանց պարզ ընկալելու եւ ընդունելու իրենց հարաբերությունների էվոլյուցիան: «Սրանք կարող են լինել տարեդարձներ կամ ձեռքբերումներ, որոնց դուք հասել եք որպես զույգ, օրինակ՝ երեխաներ ունենալը կամ միասին տուն գնելը: Ես խորհուրդ եմ տալիս գրի առնել այս բաները, քանի որ սա օգնում է ստեղծել դրական հիշողություններ: Կարող եք նաեւ փորձել գրել ձեր զուգընկերոջ լավագույն հատկությունները, որպեսզի հիշեցնեք, թե ինչու է նա գրավել ձեզ»:

Լուծեք ձեր հարաբերությունների թույլ կողմերը

Ի տարբերություն սննդի եւ կացարանի, սեռական քիմիան բարձր տեղ չի զբաղեցնում մարդկային կարիքների հիերարխիայում: Հարաբերությունների փորձագետ Կատարինա Պոլոնսկան ասում է, որ կյանքում «մեծ» նպատակների հասնելու համար պայքարելը, օրինակ՝ լավ կարիերան կամ տուն կառուցելը, կարող է նշանակել, որ մարդիկ կորցնում են իրենց զուգընկերոջ հանդեպ առաջնահերթությունները՝ հանգեցնելով սեռական հետաքրքրության կորստի: 

«Մեղրամիսից հետո սիրահարվելը ընտրություն է, եւ մենք չենք կարող ակնկալել, որ այն երկար կտեւի»,-ասում է նա,-«Այս ընտրությունը կատարելու համար մենք պետք է տեղ բացենք ցանկության եւ սիրո զգացումների համար: Առաջին բանը, որ ես հարցնում եմ զույգերին, երբ նրանք կորցնում են հետաքրքրությունը միմյանց հանդեպ, այն է, թե արդյոք նրանց կյանքում կա՞ն սթրեսային այլ գործոններ, օրինակ՝ աշխատանքի կամ խնամակալության պարտականությունները»:

Զույգերի համար, ովքեր դա համարում են խնդիր, միմյանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը կարող է օգնել վերականգնել կապը եւ սեռական քիմիան: «Մեկ այլ ընդհանուր պատճառ, թե ինչու են մարդիկ դառնում իրենց զուգընկերոջ նկատմամբ անտարբեր, կապված է անցյալի ցավերի եւ հարաբերությունների չլուծված խնդիրների հետ: Սրանք կարող են լինել փոքրիկ միկրոագրեսիաներ, բայց ժամանակի ընթացքում դրանք վերածվում են ավելի մեծ բանի»:

Նա խորհուրդ է տալիս զույգերին շաբաթական առնվազն 30 րոպե հատկացնել երեք բաների մասին խոսելուն,-«Դուք խոսում եք երեք բաների մասին, որոնք գնահատում եք, եւ երեք բաների՝ որոնք դուք պետք է իմանաք, օրինակ՝ դեպքերի մասին, որոնք ցնցել են ձեր վստահությունը:

Այնուհետեւ դուք կկիսվեք ձեզ անհրաժեշտ երեք բաներով, ինչպիսիք են ռոմանտիկ գործունեությունը կամ տան հետ կապված օգնությունը: Կարեւոր է ոչ թե դատելը, այլ միմյանց կիսվելու հնարավորություն տալը»:

Ստեղծեք ինտիմ մտերմության ռեժիմ

Ինտիմ հարաբերությունները հաճախ ասոցացվում են սեքսի հետ, սակայն դրանք կարող են ավելին լինել: «Որպեսզի սիրային հարաբերությունները շարունակվեն առանց սեքսի, կարեւոր է ինտիմ հարաբերությունների ռեժիմ մշակել, օրինակ՝ գրկախառնվել եւ համբուրվել փողոց դուրս գալուց առաջ: Երբեմն սեքսի վրա արգելքի կիրառումը կարող է օգտակար լինել լարվածությունից ազատվելու եւ տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենում, երբ փորձում եք միմյանց ձեռքերը բռնել կամ, պարզապես, գրկախառնվել բազմոցին»:

Նա ավելացնում է, որ եթե զուգընկերները դեռ հոգ են տանում միմյանց մասին, միասին ժամանակ անցկացնելը, հավանաբար, կբարելավի հարաբերությունները, եւ սեռական քիմիայի զգացումները կարող են վերադառնալ, նույնիսկ՝ տարիներ անց:

Փորձեք ինչ-որ նոր բան

Պատճառներից մեկը, թե ինչու է զույգերի միջեւ գրավչությունը թուլանում, բազմազանության բացակայությունն է: Կենցաղային առօրյան՝ զուգորդված աշխատանքային սթրեսի հետ, քիչ ժամանակ է թողնում կրքի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս նոր հոբբիով զբաղվել կամ այլ բան փորձել: «Կենտրոնանալով անձնական աճի վրա՝ դուք զարգացնում եք ձեր սեփական բավարարվածության զգացումը: Սա կարող է հարստացնել զուգընկերների անհատականությունը, ինչը դրականորեն կազդի հարաբերությունների վրա»:

Ժամանակի ընթացքում ինքնազգացողության այս թարմացումը կարող է հանգեցնել միմյանց նկատմամբ գրավչության եւ գնահատանքի ավելացման:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել