Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մարոկկոյում գտնվող Իվ Սեն Լորանի վիլլան վերածվել է շքեղ բուտիկ-հյուրանոցի

16:21, 20 փետրվարի

Մարոկկոն միշտ եղել է Իվ Սեն Լորանի ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրը։ Նորաձեւության դիզայները ծնվել է հարեւան Ալժիրում, մեծացել ծովափնյա Օրան քաղաքում, այնուհետեւ 18 տարեկանում տեղափոխվել է Փարիզ։

1966 թվականին, 30 տարեկանում, Սեն Լորանը Մարաքեշ կատարած այցի ժամանակ կրկին բորբոքեց իր սերը Հյուսիսային Աֆրիկայի հանդեպ։ Նա սկսեց մեկնել Մարոկկո տարին երկու անգամ՝ դեկտեմբերին եւ հունիսին, ստեղծելու իր հավաքածուները, որոնք հաճախ ոգեշնչված էին քաղաքի վառ գույներով:

вил2-1.jpg (54 KB)

1980 թվականին Սեն Լորանը Մարաքեշում գնեց իր առաջին գույքը՝ Օազիս վիլլան, որն այժմ վերածվել է թանգարանի՝ նվիրված իր կյանքին եւ կարիերային: Տասնյոթ տարի անց դիզայները գնեց բլրի գագաթին գտնվող վիլլան, որը նայում էր Ջիբրալթարի նեղուցին: Այս շենքը դարձավ հանգստյան տուն, ապաստան աշխարհից եւ ոգեշնչման աղբյուր նրա հավաքածուներից շատերի համար։

вил3-1.jpg (158 KB)

Վիլլա Մաբրուկան, Ջասպեր Կոնրանի կողմից գնվելուց հետո, այսօր արդեն  բաց է հանրության համար: Բրիտանացի դիզայները, ում սերը ինտերիերի հանդեպ խորն է, 1940-ականների տունը վերականգնել է՝ այն վերածելով 12 լյուքս սենյակներից բաղկացած հյուրանոցի, որոնք տեսարան ունեն դեպի օվկիանոս: Դյութիչ այգիներով շրջապատված տունը պահպանում է դիզայներական շատ մանրամասներ, որոնք ներկայացրել են Սեն Լորանը եւ Պիեռ Բերժեն, ովքեր հիմնել են Yves Saint Laurent նորաձեւության տունը, սակայն Կոնրանն այն վերածել է շքեղ հանգստավայրի:

Սեն Լորանն ու Բերգերն օրիգինալ դիզայնի շուրջ աշխատել են ֆրանսիացի ինտերիերի դիզայներ Ժակ Գրանժի հետ։ Այն միավորում էր ավանդական մարոկկյան ճարտարապետությունը փարթամ այգիների եւ կանաչապատման հետ: Կոր կամարներն ու բարձր առաստաղները աչքի են ընկնում երկրաչափական էքստերիերի ֆոնին՝ ստեղծելով յուրահատուկ տեսք:

Կոնրանի վերադիզայնը արտացոլում է տան 1940-ականների մոդեռնիստական ​​ճարտարապետության մաքուր պարզությունը՝ համատեղելով այն անգլիական գյուղական տան հանգիստ էքսցենտրիկության եւ 20-րդ դարի սկզբի Ռիվիերայի ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանի ռոմանտիկության ու մոգության հետ:

вил4-1.jpg (100 KB)

Դիզայները մեծ ներդրումներ է կատարել Մալբրուկ վիլլայի ենթակառուցվածքի արդիականացման համար: Տանիքի արդիականացված, էլեկտրական, սանտեխնիկական եւ ստորգետնյա կոմունալ ծառայությունները հյուրանոցը բարձրացրել են այն ստանդարտին, որն այսօր սպասվում է շքեղ բուտիկ հյուրանոցներից: Նա նաեւ ավելացրել է նոր սենյակներ, այգիների քոթեջներ եւ ռեստորաններ։

Երեք ռեստորանների ճաշացանկերը շեշտում են թարմ բաղադրիչների օգտագործումը յուրահատուկ մարոկկյան համեմունքների խառնուրդներով: Տանիքի նոր պատշգամբը, սրճարան-բարը, երկրորդ լողավազանը ամբողջացնում են հյուրանոցը, ինչպես նաեւ կան ճաշասենյակների տաղավարներ, որոնք տրվում են մասնավոր վարձույթով:

Հյուրերը կգնահատեն մտածված ձեւավորված ինտերիերը, որը ներառում է փափուկ կահույք եւ սպիտակեղեն՝ կարամելի, զմրուխտի եւ վարդի շքեղ գունապնակով, զարդարված է ծաղկային տպագրությամբ եւ ասեղնագործությամբ: Ամբողջությամբ օգտագործվում են ձեռագործ ջնարակ կավե սալիկներ, որոնք լրացվում են հին հռոմեական խճանկարներով եւ 16-րդ դարի անդալուզյան սալիկներով: Իտալական ապակե ջահերը զարդարում են կամարները, իսկ առաստաղներն ու ամուր մարմարե հատակը հարգանքի տուրք են մատուցում Սեն Լորանի օրիգինալ դիզայնի էսթետիկային:

вил5.jpg (160 KB)

Քոնրանն ավելացրել է իր սեփական նրբությունները՝ հոսող վարագույրներ, բարդ փորագրություններ, արույրե տեխնիկա եւ մարմար, ինչպես նաեւ պատի վահանակներ, գլխատախտակներ եւ կահույք: Մարգարտյա մոդայիկ հայելիներն ու կողային սեղանները, մավրիտանական կաշվից ու ձեռնափայտի գորգերն ամբողջացնում են տեսքը: Թեթեւ, օդային սենյակները հանգստություն եւ պայծառություն են փոխանցում՝ սպիտակապատ պատերով եւ լայն պատշգամբներով:

вил6.jpg (76 KB)

Քոնրանը ձեռնարկել է վերականգնման եւ վերատնկման լայնածավալ ծրագիր՝ հյուրանոցների այգիներում ավելացնելով ավելի քան 6500 նոր բույսեր, թփեր եւ ծառեր: Լայն սիզամարգերը, բանանի արմավենիները, բամբուկը, ցիտրուսային ծառերը, վարդերը եւ բուգենվիլան հյուրանոցի տարածքումստեղծում են հանգստության բնական ապաստարան:

ви-1.jpg (67 KB)

Վիլլա Մաբրուկան բացվել է հուլիսին եւ կատարյալ վայր է հանգստի համար, ինչպես որ Քոնրանը նախատեսում էր:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել