Tom Ford-ի կրեատիվ տնօրեն Փիթեր Հոքինգսը լիովին հավատարիմ է իր նախորդի դիզայնի օրիգինալ կոդերի պահպանմանը:
Անցյալ սեզոնի իր դեբյուտային հավաքածուի շարունակությամբ՝ Հոքինգսը ընդգծում է անցյալը, միաժամանակ ավելացնելով իր սեքսուալ եւ ժամանակակից նրբությունները: Նրբագեղությունը, շքեղությունն ու գլամուրը հիանալի կերպով բնորոշում են 2024 թվականի Tom Ford-ի կնոջը: Աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացնում է թափանցիկ սյունակավոր զգեստներ, ազդրը բացող մաքսիներ, ծավալուն մորթյա թիկնոցներ եւ թափանցիկ զգեստներ:
Կոստյումներն ու բլեյզերները ներկայացված են ինչպես խորը չեզոք, այնպես էլ փափուկ կրեմագույն երանգներով, ոսկեգույնով, արծաթափայլով եւ մանուշակագույնի երանգներով:
Tom Ford-ի զգեստապահարանի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունը հյուսվածքն է: Ford-ը միշտ հասկացել է, որ գույնի եւ ուրվագծի հետ մեկտեղ, հյուսվածքը հագուստն առանձնացնելու հիմնական գործոնն է:
Այդպիսով, Հոքինգսը որոշեց շարունակել այս սխրանքը․ բաճկոնների, զգեստների եւ գործվածքների մեջ կարելի է տեսնել ալիգատորի կաշի, մորթի, փայլուն շղթաներ եւ շողշողացող փայլեր: Թեեւ սա Հոքինգսի երկրորդ հավաքածուն է՝ որպես Tom Ford-ի կրեատիվ տնօրեն, պարզ է, որ դիզայները հավատարմորեն պահպանել է սեքսուալությունը, միեւնույն ժամանակ՝ Ֆորդի՝ առօրյա հագուստի եւ հավերժականության տեսլականը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ