«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայերի «անհանգիստ» արկածները՝ Եգիպտոսում․ Գրիգոր Դանիելյանը՝ «Հոպարի գանձերը» սիթքոմի զավեշտալի նկարահանումների ու ինտրիգային սյուժեի մասին (ֆոտո)

15:05, 28 փետրվարի

Հայերը, սովորաբար, գնում եմ Եգիպտոս հանգստանալու նպատակով, սակայն Խաչունցներին սպասվում է բավական «անհանգիստ» ու արկածային ճանապարհորդություն, որը պատմվելու է «Հոպարի գանձերը» նոր սիթքոմում։ 16 մասից բաղկացած սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 4-ից, իսկ մեկ օր շուտ կմեկնարկի «Արմենիա Պրեմիումի» եթերում։ 

Նախագծի պրոդյուսերները Վահե Խաչատրյանն ու Գրիգոր Դանիելյանն են, որոնք Լեւոն Բեգլարյանի հետ հանդիսանում են նաեւ սցենարի համահեղինակները։ Սիթքոմի գլխավոր դերերում հանդես են եկել Միհրան Ծառուկյանը, Էմմա Սապունջյանը, Վահագ Ստեփանյանը (Դելո), Էվա Խաչատրյանը եւ Գրիգոր Դանիելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է նոր նախագծի «հետաքրքիր սյուժեի, բարդ նկարահանումների» մասին ու բացահայտել իր կերպարի առանձնահատկությունները։

Սիթքոմի սյուժեն հետեւյալն է՝

Արշակ Խաչունցը պատմաբան է, ով սերում է Խաչագողերի տոհմից։ Այդ տոհմը դարեր շարունակ Հայոց գանձերը հավաքել եւ պահել է այսօրվա սերունդների համար։ Սակայն կարեւորագույն գանձերը դեռ գտնված չեն։ Արշակ Խաչունցը ընկել է դրանց հետքի վրա։ Այդ ամենի մասին իմանում են Արշակի եղբոր երեխաները՝ Թագուհի Խաչունցը եւ նրա երկրպագու Ղարիբը, աճպարար, գրպանահատ Նահապետ Խաչունցը եւ նրա ռուս կինը՝ Ելենան, ծրագրավորող Տիգրան Խաչունցը եւ նրա բախտագուշակ կինը՝ Նանոն, ինչպես նաեւ՝ Արշակի եղբայրը՝ Բագրատ Խաչունցը եւ նրա հերթական երիտասարդ կինը՝ Մարին։ Հետագայում գանձերի որոնմանը միանում են չարագործ Շշուկ Վրույրն իր օգնականների՝ Լյովիկի եւ Սյուզիի հետ, իսկ ավելի ուշ Թագուհու սրտի համար պայքարին է միանում ՝գեղեցկադեմ Արենը։ Եգիպտոսում որոնումների ընթացքում  նրանց ուղղորդում են Արիստակեսը եւ արաբ գիդ Մուհամադը։ Գրիգոր Դանիելյանը մարմնավորում է վերջինին։ 

ed5cf132-fb40-4f2b-9b57-4d61173c28b3.jpg (48 KB)

«Սերիալի գաղափարը եղել է Վահե Խաչատրյանինը։ Միտքը վաղուց կար, եւ նա բազմիցս պատմել էր ինձ դրա մասին»,-պատմում է Գրիգոր Դանիելյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս նկարահանումները բավական բարդ են ընթացել․ «Երբ հասանք Եգիպտոս, պարզվեց՝ այնտեղ նկարահանման իրականացման թույլտվությունների հետ բարդություններ կան, նույնիսկ՝ օրվա ժամերի հետ կապված․․․ Անընդհատ սցենարական փոփոխություններ էինք անում, տեղում էինք լուծում շատ հարցեր։ Նկարահանումների տարբեր տեսարանների համար այնտեղից էինք մարդիկ գտնում։ Եթե բարդության տեսանկյունից գնահատական տանք, այո, բավական բարդ նախագիծ է, բայց կարծում եմ՝ մենք կարողացանք այն մեր ուժերի բոլոր սահմաններում իրականացնել, ինչը ստացվեց նաեւ շնորհիվ մեր գործընկերոջ»։

01c320bf-5fcc-4560-95b7-d69cdb09c12e.jpg (82 KB)

ed74d84f-7689-4155-8d1d-ec65503e3d2c.jpg (97 KB)

«Հոպարի գանձերը» ինտրիգային լուծումներով նախագիծ է, որը կհետաքրքրի եւ կերպարային, եւ իրադարձային հատվածներով, ասում է Գրիգորը,-«Ես այն սիթքոմ չէի անվանի՝ ավելի շատ հումորային սերիալ, քանի որ այն «պավիլյոնային» չէ, կադրից դուրս ծիծաղ չի լինելու, ունի հետաքրքիր երաժշտական լուծումներ, ուրիշ գույներ, այլ միջավայր։ Մենք փորձել ենք գտնել նաեւ հետաքրքիր կերպարների, որոնցից շատերին ոչ շատ հաճախ ենք տեսնում հեռուստաէկրաններին»։ 

78c2f226-fae9-45c3-809e-d1df5b948aaa.jpg (62 KB)

Գրիգոր Դանիելյանի կերպարները տարբեր սիթքոմներում տարբերվում են թե իրենց արտաքին, թե հումորային առանձնահատկություններով։ Անդրադառնալով իր նոր կերպարին՝ գիդ Մուհամադին, սիթքոմի համապրոդյուսերը նշում է՝ նրա մեջ փորձել է տեղավորել այն հումորային գծերը, որոնք նկատել է Եգիպտոսում․ «Ես բազմիցս եղել եմ Եգիպտոսում եւ նկատել եգիպտացիների հետաքրքիր ռուսերենը․ շատ լավ հնարավորություն էր դա արտահայտել նաեւ կերպարիս մեջ։ Բացի այդ, նա սիթքոմում շատ կարեւոր դերակատարում ունի, սակայն փակագծերն առայժմ չեմ բացի․ դա կտեսնեք արդեն նախագիծը դիտելիս։ Առհասարակ, միշտ փորձում եմ կերպարային տեսանկյունից այլ պրիզմայով ներկայանալ, ու կարծում եմ՝ այս դեպքում էլ հեռուստադիտողը նոր կերպարի կտեսնի»։ 

4a94e03f-7804-4cb2-917c-a7abd9002846.jpg (62 KB)

Ինչպես երեւում է անոնսի՝ «Հոպարի գանձերը Եգիպտոսում» ենթավերնագրից, Գրիգոր Դանիելյանը չբացառեց, որ հետագայում այն կարող է շարունակական լինել եւ նկարահանվել նաեւ այլ երկրներում։ 

94b15ca5-f93c-42ba-9474-b544ade11dff.jpg (81 KB)

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի հաջողություն կունենա առաջին եթերաշրջանը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր նախագիծ ստեղծելուց առաջ մենք հաշվարկներ ենք անում՝ փորձելով հասկանալ՝ արդյոք տվյալ նախագիծը կունենա՞ հաջողություն, եւ որտե՞ղ է այն կետը, որը կարող է անհաջողության բերել։ Ըստ այդմ, փորձում ենք թողնել միայն հաջողության կետերը, որոնք կբերեն լավ արդյունքի։ Կարծում եմ՝ այստեղ էլ մենք մեր հաշվարկներում, պետք է, որ սխալված չլինենք, եւ հաջողության դեպքում կունենանք նաեւ երկրորդ եթերաշրջան»։ 

050ee558-7754-4d6a-b40a-1e3534745cc5.jpg (62 KB)

e65cb3d5-996e-4d6b-a436-6e86c097da79.jpg (64 KB)

81357c8c-1644-4a8a-a9cb-e65d913ff054.jpg (76 KB)

Սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search