Հայերը, սովորաբար, գնում եմ Եգիպտոս հանգստանալու նպատակով, սակայն Խաչունցներին սպասվում է բավական «անհանգիստ» ու արկածային ճանապարհորդություն, որը պատմվելու է «Հոպարի գանձերը» նոր սիթքոմում։ 16 մասից բաղկացած սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 4-ից, իսկ մեկ օր շուտ կմեկնարկի «Արմենիա Պրեմիումի» եթերում։
Նախագծի պրոդյուսերները Վահե Խաչատրյանն ու Գրիգոր Դանիելյանն են, որոնք Լեւոն Բեգլարյանի հետ հանդիսանում են նաեւ սցենարի համահեղինակները։ Սիթքոմի գլխավոր դերերում հանդես են եկել Միհրան Ծառուկյանը, Էմմա Սապունջյանը, Վահագ Ստեփանյանը (Դելո), Էվա Խաչատրյանը եւ Գրիգոր Դանիելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է նոր նախագծի «հետաքրքիր սյուժեի, բարդ նկարահանումների» մասին ու բացահայտել իր կերպարի առանձնահատկությունները։
Սիթքոմի սյուժեն հետեւյալն է՝
Արշակ Խաչունցը պատմաբան է, ով սերում է Խաչագողերի տոհմից։ Այդ տոհմը դարեր շարունակ Հայոց գանձերը հավաքել եւ պահել է այսօրվա սերունդների համար։ Սակայն կարեւորագույն գանձերը դեռ գտնված չեն։ Արշակ Խաչունցը ընկել է դրանց հետքի վրա։ Այդ ամենի մասին իմանում են Արշակի եղբոր երեխաները՝ Թագուհի Խաչունցը եւ նրա երկրպագու Ղարիբը, աճպարար, գրպանահատ Նահապետ Խաչունցը եւ նրա ռուս կինը՝ Ելենան, ծրագրավորող Տիգրան Խաչունցը եւ նրա բախտագուշակ կինը՝ Նանոն, ինչպես նաեւ՝ Արշակի եղբայրը՝ Բագրատ Խաչունցը եւ նրա հերթական երիտասարդ կինը՝ Մարին։ Հետագայում գանձերի որոնմանը միանում են չարագործ Շշուկ Վրույրն իր օգնականների՝ Լյովիկի եւ Սյուզիի հետ, իսկ ավելի ուշ Թագուհու սրտի համար պայքարին է միանում ՝գեղեցկադեմ Արենը։ Եգիպտոսում որոնումների ընթացքում նրանց ուղղորդում են Արիստակեսը եւ արաբ գիդ Մուհամադը։ Գրիգոր Դանիելյանը մարմնավորում է վերջինին։

«Սերիալի գաղափարը եղել է Վահե Խաչատրյանինը։ Միտքը վաղուց կար, եւ նա բազմիցս պատմել էր ինձ դրա մասին»,-պատմում է Գրիգոր Դանիելյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս նկարահանումները բավական բարդ են ընթացել․ «Երբ հասանք Եգիպտոս, պարզվեց՝ այնտեղ նկարահանման իրականացման թույլտվությունների հետ բարդություններ կան, նույնիսկ՝ օրվա ժամերի հետ կապված․․․ Անընդհատ սցենարական փոփոխություններ էինք անում, տեղում էինք լուծում շատ հարցեր։ Նկարահանումների տարբեր տեսարանների համար այնտեղից էինք մարդիկ գտնում։ Եթե բարդության տեսանկյունից գնահատական տանք, այո, բավական բարդ նախագիծ է, բայց կարծում եմ՝ մենք կարողացանք այն մեր ուժերի բոլոր սահմաններում իրականացնել, ինչը ստացվեց նաեւ շնորհիվ մեր գործընկերոջ»։


«Հոպարի գանձերը» ինտրիգային լուծումներով նախագիծ է, որը կհետաքրքրի եւ կերպարային, եւ իրադարձային հատվածներով, ասում է Գրիգորը,-«Ես այն սիթքոմ չէի անվանի՝ ավելի շատ հումորային սերիալ, քանի որ այն «պավիլյոնային» չէ, կադրից դուրս ծիծաղ չի լինելու, ունի հետաքրքիր երաժշտական լուծումներ, ուրիշ գույներ, այլ միջավայր։ Մենք փորձել ենք գտնել նաեւ հետաքրքիր կերպարների, որոնցից շատերին ոչ շատ հաճախ ենք տեսնում հեռուստաէկրաններին»։

Գրիգոր Դանիելյանի կերպարները տարբեր սիթքոմներում տարբերվում են թե իրենց արտաքին, թե հումորային առանձնահատկություններով։ Անդրադառնալով իր նոր կերպարին՝ գիդ Մուհամադին, սիթքոմի համապրոդյուսերը նշում է՝ նրա մեջ փորձել է տեղավորել այն հումորային գծերը, որոնք նկատել է Եգիպտոսում․ «Ես բազմիցս եղել եմ Եգիպտոսում եւ նկատել եգիպտացիների հետաքրքիր ռուսերենը․ շատ լավ հնարավորություն էր դա արտահայտել նաեւ կերպարիս մեջ։ Բացի այդ, նա սիթքոմում շատ կարեւոր դերակատարում ունի, սակայն փակագծերն առայժմ չեմ բացի․ դա կտեսնեք արդեն նախագիծը դիտելիս։ Առհասարակ, միշտ փորձում եմ կերպարային տեսանկյունից այլ պրիզմայով ներկայանալ, ու կարծում եմ՝ այս դեպքում էլ հեռուստադիտողը նոր կերպարի կտեսնի»։

Ինչպես երեւում է անոնսի՝ «Հոպարի գանձերը Եգիպտոսում» ենթավերնագրից, Գրիգոր Դանիելյանը չբացառեց, որ հետագայում այն կարող է շարունակական լինել եւ նկարահանվել նաեւ այլ երկրներում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի հաջողություն կունենա առաջին եթերաշրջանը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր նախագիծ ստեղծելուց առաջ մենք հաշվարկներ ենք անում՝ փորձելով հասկանալ՝ արդյոք տվյալ նախագիծը կունենա՞ հաջողություն, եւ որտե՞ղ է այն կետը, որը կարող է անհաջողության բերել։ Ըստ այդմ, փորձում ենք թողնել միայն հաջողության կետերը, որոնք կբերեն լավ արդյունքի։ Կարծում եմ՝ այստեղ էլ մենք մեր հաշվարկներում, պետք է, որ սխալված չլինենք, եւ հաջողության դեպքում կունենանք նաեւ երկրորդ եթերաշրջան»։



Սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար