Ռիհաննան ժամանել է Հնդկաստան՝ ելույթ ունենալու Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի նախահարսանեկան տոնակատարություններին, իսկ նրա հսկայական ուղեբեռը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում եւ դարձել վիրուսային:
Տարակուսած երկրպագուները հետաքրքրվել են, թե կոնկրետ ինչ է Ռիհաննան վերցրել իր հետ տոնակատարությանը, որը տեւելու է երեք օր։
Նրա ժամանման օրը նկարահանված տեսանյութերից մեկում երեւում է մեքենայի հետեւից շարժվող հսկայական արկղերի «լողացող» շքերթը: «Ի՞նչ է նա բերել իր հետ: Հավաքովի տո՞ւն»,-կատակել են համացանցում:
Ի զարմանս երկրպագուների, ՌիՌին տեսել է մեկնաբանությունը եւ իր հերթին կատկել է,-«Բեմը չէր տեղավորվում իմ ձեռքի պայուսակի մեջ»:
Ըստ People-ի՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Մումբայում։ Նախահարսանեկան խնջույքի են ժամանում բարձրաստիճան և հայտնի մարդիկ, այդ թվում՝ Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը, Իվանկա Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Բութանի թագավորական ընտանիքի անդամները եւ աշխարհի ամենահզոր էլիտայի այլ անդամներ։
Հաղորդվում է, որ Ռիհաննայի կատարման հոնորարը կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին