«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ատոմ Էգոյանը պատմել է, թե որքան ծանր է տարել Կաննում իր «Գերուհին» ֆիլմի բացասական ընդունելությունը

17:03, 12 մարտի

Ատոմ Էգոյանն այնքան մեծ տրավմա  է ստացել 2014 թվականի Կաննի կինոփառատոնում Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ իր թրիլլերի՝ «Գերուհին» ֆիլմի բացասական ընդունելությունից, որ որոշել է այլեւս երբեք ֆիլմ չներկայացնել փառատոնին:

Պեդոֆիլիայի մասին թրիլլերը, որտեղ Ռեյնոլդսի հերոսը հետաքննում է իր իննամյա դստեր անհետացումը, լայն քննադատության էր արժանացել կինոփառատոնում՝ դրա համաշխարհային պրեմիերայից հետո։

«Իրականում այն ամենաբասացական կարծիքը ստացած  իմ ֆիլմն էր: Մենք այն ոչ մի դեպքում չպետք է ներկայացնեինք Կաննում»,- Քաթարի Դոհայի կինոինստիտուտում կայացած վարպետության դասի ժամանակ ասել է կանադահայ ռեժիսորը։ «Այն ժամանակվանից ես Կաննում չեմ եղել, քանի որ, պարզապես, չեմ ուզում երբեւէ վերադառնալ նրան, ինչ մենք ունեցանք այդ գիշեր: Վերջին շրջանի ֆիլմերը ցուցադրել ենք Վենետիկում կամ Բեռլինում»։

Էգոյանն ասել է, որ, այնուամենայնիվ, հպարտ է ֆիլմով՝ ենթադրելով, որ այն նոր հնչեղություն է ստացել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մասին վերջին բացահայտումներից հետո:

Ռեժիսորի խոսքով, առաջատար

աստղերի հետ աշխատելը բնական առաջընթաց էր:

«Նրանք հիանալի դերասաններ են եւ այստեղ են, որպեսզի անեն այն, ինչ անում են: Խնդիրը նրանց նկարահանման հրապարակ բերելն ու գործարքներ կնքելն է, ինչը շատ ժամանակ եւ համոզում է պահանջում»:

Վարպետության դասի ընթացքում  անդրադարձ է եղել նաեւ Էգոյանի վաղ կարիերային, ինչպես նաեւ նրա հեռուստատեսային աշխատանքներին, ինչպիսիք են «Ուրբաթ 13»-ը եւ «Մթնշաղի գոտին»:

Էգոյանը նշել է, որ իր միակ ափսոսանքն այն է, որ ավելի լուրջ չի վերաբերվել հեռուստատեսությանը` ի տարբերություն իր գործընկերոջ՝ Ջերեմի Պոդեսվայի, ով վաղ ժամանակներից կարիերա է սկսել հեռուստատեսային սերիալներում, ինչպիսիք են «Սպասուհու պատմությունը»-ը եւ «Գահերի խաղը»:

Էգոյանը նաեւ պատմել է, թե ինչպես են իր հայկական արմատներն ու Եգիպտոսից Կանադա տեղափոխվելու փորձառությունն ազդել իր ֆիլմարտադրության վրա՝ միաձուլվելով իր վաղ ֆիլմերի ենթատեքստերի մեջ, որոնց թվում են«Օրացույցը» եւ «Արարատը»:

«Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնի շրջանակում, եւ այն փոխեց իմ կարիերան, քանի որ մինչ այդ ես նկարահանում էի շատ անձնական, յուրօրինակ ֆիլմեր, եւ հանկարծ այս մեկը դարձավ ավելի քաղաքական հայտարարությամբ: Իսկ մարդիկ չգիտեին՝ ինչ անել դրա հետ»,-խոսելով «Արարատի» մասին ասել է Էգոյանը՝ հավելելով, որ ֆիլմի շրջանակում դարձել էր նաեւ խոսնակ:

«Մեծ զայրույթ կար ոչ միայն թուրքական համայնքի, այլեւ հայ համայնքի կողմից, քանի որ նրանք կարծում էին, որ ֆիլմը պետք է ավելի պարզ լինի եւ չպետք է լինի գեղարվեստական: Դա շատ դժվար ժամանակ էր իմ կյանքում, բայց հետ նայելով ես շատ հպարտ եմ, որ իրականացրել եմ այն: Սա հենց այն ֆիլմն է, որը ես մտքումս ունեի: Բայց դրա հետեւանքներից վերականգնվելու համար ժամանակ պահանջվեց»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել