Westworld-ի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը միացել է Amazon MGM Studios-ի եւ MRC-ի «G20» թրիլրի դերասանական կազմին, որը գլխավորում է «Ինչպես դուրս պրծնել սպանությունից» սերիալի աստղ Վիոլա Դեւիսը․ այս մասին հայտնում է Deadline-ը:
Ցուցակը նաեւ ներառում է այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Էնթոնի Անդերսոնը, Մարսայ Մարտինը, Ռամոն Ռոդրիգեսը, Էնթոնի Սթարը, Դուգլաս Հոջը, Էլիզաբեթ Մարվելը, Սաբրինա Իմպաչիատորեն, Քլարկ Գրեգը, Քրիստոֆեր Ֆարարը եւ այլք։
Ֆիլմի ռեժիսորը Պատրիսիա Ռիգգենն է: «G20»-ը պատմում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում «G20»-ի գագաթնաժողով, որից հետո Ամերիկայի նախագահ Դանիելա Սաթոնը (Դեւիս) հավաքում է իր պետական եւ ռազմական ամբողջ փորձը՝ իր ընտանիքին, գործընկերներին եւ աշխարհը փրկելու համար: Սցենարը գրել են Նոա եւ Լոգան Միլլերները՝ Քեյթլին Փերիշի, Էրիկա Ուայսի եւ Ջեյսոն Հոլլի հետ համատեղ։ Mad Chance-ի Էնդրյու Լազարը JuVee Productions-ի Դեւիսի եւ Ջուլիուս Թենոնի հետ հանդիսանում է համապրոդյուսեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում