Ֆուտբոլասերներն այլեւս չեն կարողանա գնել «Adidas»-ի՝ 44 համարի գերմանական մարզաշապիկը, քանի որ այն քննադատվում է նացիստական խորհրդանիշի նմանության պատճառով, հայտնում է Hypebeast-ը։
Հաղորդվում է, որ շատերը համեմատել են 44 համարի մարզաշապիկների վրա օգտագործված տառատեսակը նացիստական Schutzstaffel-ի (SS) Armanen runes խորհրդանիշի հետ:
SS-ն գործում էր Ադոլֆ Հիտլերի եւ Նացիստական կուսակցության ղեկավարությամբ և հայտնի էր որպես Հոլոքոստի ամենամեծ հեղինակներից մեկը։ Պատմաբան Մայքլ Քյոնիգը առաջինն էր, ով մատնանշեց խնդիրը եւ հավաքածուների դիզայնը անվանեց «շատ կասկածելի»:
Adidas-ի խոսնակ Օլիվեր Բրյուգենը բացատրում է, որ որեւէ նմանություն միտումնավոր չի եղել. «Adidas-ում աշխատում են մարդիկ՝ մոտավորապես 100 երկրներից: Մեր ընկերությունը հավատարիմ է բազմազանության եւ ներառականության խթանմանը, եւ, որպես ընկերություն, մենք լիովին դեմ ենք քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի, բռնության եւ ատելության բոլոր դրսեւորումներին»:
Ընկերությունից նաև BBC-ին հայտնել են, որ մարզահագուստի դիզայնի համար պատասխանատվությունը կրում են Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) եւ նրա գործընկերները:
Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան ասել է, որ թվերն ուղարկվել են ՈՒԵՖԱ՝ վերանայման համար, եւ որ «ներգրավված կողմերից ոչ մեկը չի տեսել որեւէ նմանություն նացիստական սիմվոլիզմին»: «Սակայն մենք մեկնաբանություններին շատ լուրջ ենք վերաբերվում եւ չենք ցանկանում բանավեճի տեղիք տալ։ Մենք 44 համարի այլընտրանքային դիզայն կմշակենք եւ կհաստատենք ՈՒԵՖԱ-ի հետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ