Տեխասցի մի կին, ով պարծենում է աշխարհի ամենաերկար ոտքերով, ասում է, որ գերկայունության ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ: 21-ամյա Մեյզի Քուրինի հասակը 2 մ 8 սմ է, իսկ ոտքերը՝ 132 սմ։
Նա ասում է, որ դաժան ծաղրանքի է ենթարկվում անծանոթների կողմից, դժվարություններ է ունենում ժամադրությունների հարցում եւ չի կարողանում գտնել համապատասխան տաբատ:
«Ատում են այն, ինչ չեն հասկանում»,-Jam Press-ին ասել է Քուրինը: «Ինձ անվանում են սարսափ ֆիլմերի հերոսուհի, օրինակ՝ «Սլենդերմեն»»:
Չափազանց բարձրահասակ կինը TikTok-ում կիսվում է տեսանյութերով, որոնց ներքո նրա արտաքինի մասին հաճախ կոպիտ մեկնաբանություններ են թողնում:
Սակայն միայն անծանոթները չեն, որ դաժանություն են դրսեւորում աղջկա նկատմամբ։ Նրա խոսքով՝ ինքը շատ տղաներից բարձրահասակ է, ինչը ստիպում է իր պոտենցիալ սիրահարներին անհարմար զգալ եւ «ամաչել»։ «Երբ հանդիպում էի, հատկապես տղամարդկանց հետ, ովքեր ինձանից զգալիորեն ցածր էին, ես անհարմար էի զգում»,-ասում է նա: «Տպավորություն էր, թե նրանք ամաչում են ինձնից»: TikTok-ի տեսահոլովակներից մեկում Քուրինը հայտարարել է, որ տղամարդիկ չեն ցանկանում համբուրել իրեն հանրության առաջ՝ իրենց հասակների տարբերության պատճառով։
Հարմար հագուստ գտնելը, նույնպես, հեշտ գործ չէ։ «Ես հիմնականում գնումներ եմ կատարում American Tall-ից, չնայած նրանք չունեն ինձ համապատասխան երկար տաբատ», -բացատրել է նա: «Պետք է դրանք պատվիրեմ, մեկ ջինսե տաբատի արժեքը մոտ 250 դոլար է: Ես ընդամենը երկու ջինս ունեմ, որոնք ինձ սազում են»:
«Փոքր տարիքում ես ատում էի իմ հասակը, քանի որ ինձ ծաղրում էին», - ասել է նա,-«Բայց առավելությունն այն է, որ ես եզակի եմ»:
Քուրինի առաքելությունն այժմ նույնքան բարձրահասակ այլ կանանց ոգեւորելն է՝ բառացի եւ փոխաբերական իմաստներով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ