«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ամերիկյան գեղանկարչության հայկական անունը՝ Արշիլ Գորկի. նկարչի 120-ամյակին

19:44, 15 ապրիլի

Ի պատիվ Արշիլ Գորկու ծննդյան 120-ամյակի, մենք պատրաստել ենք նյութ մեծ արվեստագետի կյանքի եւ ստեղծագործության մասին՝ ընտրելով ամենահետաքրքիր փաստերը, ինչպես նաեւ պաշտամունքային վարպետի խոսքերը, ով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք է դրել  աբստրակտ էքսպրեսիոնիզմի զարգացմանը։

аршил.jpg (104 KB)

Ոսդանին Մանուգ Ադոյանը, որն ավելի հայտնի է Արշիլ Գորկի կեղծանվամբ, ամերիկահայ նկարիչ է, որը հայտնի է որպես աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Արշիլը ծնվել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ Խորգոմ գյուղում։ Նրա ծննդյան ստույգ տարեթիվը մնացել է անհայտ, սակայն պաշտոնապես հաստատվել է որպես 1904 թվականի ապրիլի 15-ը։

аршил1.jpg (88 KB)

Երիտասարդ Գորկին դեռահասության տարիներին մոր եւ երեք քույրերի հետ ստիպված է եղել հեռանալ հայրենի գյուղից՝ փրկվելու 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունից։ Ապագա նկարչի հայրը բնակվում էր ԱՄՆ-ում, ուր տարել էր տղային եւ քրոջը մոր՝ Շուշանի մահից հետո։

«Երբ ես հոգնած եւ ճնշված եմ զգում եւ պառկում եմ բազմոցին, մտածում եմ ամենապարզ բանի մասին․ օրինակ՝ վերցնում եմ պարանի կտորը եւ նկարում այն: Սա նկարելը շարունակելու միջոց է՝ ներսում ստեղծելով մի բան, որը ստիպում է ցանկանալ վերստեղծել այն» («Նկարիչը ապակե տան մեջ» 1948 թ.)։

Հենց Ամերիկայում Գորկին սկսեց իր առաջին քայլերը նկարչության մեջ՝ ստեղծելով որմնանկարներ եւ կտավներ։ Շուտով երիտասարդ նկարիչը ընդունվում է Դիզայնի ազգային ակադեմիա եւ Արվեստի կենտրոնական Մեծ դպրոց, ապա այնտեղ դառնում ուսուցիչ։

аршил2.jpg (91 KB)

Արշիլ Գորկին նկարչի կեղծանունն է, որը նա վերցրել է գրող Մաքսիմ Գորկու հանդեպ սիրուց ելնելով։ 1924 թվականից նկարիչը սկսեց ստորագրել իր աշխատանքները այս կեղծանունով։

«Մտքի նյութը արվեստագետի սերմն է։ Երազները ձեւավորում են նկարչի վրձնի խոզանակները: Քանի որ աչքը գործում է որպես ուղեղի պահապան, ես արվեստի միջոցով փոխանցում եմ իմ ամենաինտիմ ընկալումները, իմ աշխարհայացքը»։ («Վերացական էքսպրեսիոնիզմ», Բարբարա Հես, 2005)

Գորկին ինքնատիպության հայեցակարգի երկրպագու չէր եւ շարունակականության տեխնիկան թերագնահատված էր համարում։ Նկարիչը կարծում էր, որ արվեստագետը միայն աշակերտության ժամանակ է աճում եւ ձեռք բերում իր ոճը:

аршил3.jpg (53 KB)

Նկարիչը ամուր բարեկամություն էր հաստատել գրականության մեջ սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի՝ Անդրե Բրետոնի հետ, ինչը մեծ ազդեցություն է թողել նկարչի վրա այնպես, ինչպես այն ժամանակվա արվեստի առաջադեմ միտումները։ Նկարիչ եւ քանդակագործ Վիլեմ դե Կունինգը Գորկու աշակերտն էր։ Վիլեմը հիշում էր, որ մի անգամ նկարիչը, ընկերների հետ սրճարանում գտնվելիս, տեղի է տվել նրանց համոզմանը եւ ժողովրդական երգ է երգել։ Գորկու երաժշտական ​​ունակությունները հայտնություն դարձան նրա շրջապատում շատերի համար։

«Այս օրերին ես շատ մելամաղձոտ տրամադրություն ունեմ։ Իմ աշխատանքից բացի ոչինչ չկա։ Սիրելիներս, ինձ մոտ ամեն ինչ լավ է, եւ իմ գործելաոճն էլ փոխվում է։ Այդ պատճառով ես միշտ շատ անհանգիստ եմ զգում։ Ես ոչ մի օր չեմ գոհանում իմ աշխատանքից եւ, գուցե, երբեք չկարողանամ գոհանալ։ Ես ուզում եմ ստեղծել ավելի անձնական եւ մաքուր գործեր (նկարչի նամակից քրոջը՝ Վարդուշ Մուրադյանին, 28 փետրվարի, 1938 թ.)։

аршил4.jpg (64 KB)

Ֆիլադելֆիա, 1931 թ․․ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Գորկու առաջին անհատական ​​ցուցահանդեսը, որը նրան ճանաչում բերեց: Շուտով հաճախակի ցուցահանդեսներ սկսվեցին Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ ԱՄՆ այլ քաղաքներում։ Իր կարիերայի սկզբում Գորկին հաճախ էր պատկերում ցեղասպանությունը եւ իր հայրենիքի պատմությանը նվիրված թեմաներ, ինչը նրան արագ համբավ բերեց իր հայրենակիցների շրջանում։

Գորկին շարունակել է նկարել մինչեւ իր մահը։ Մի քանի նամակագրություն կա Գորկու եւ նրա քրոջ՝ Վարդուշի եւ եղբորորդու՝ Կառլենի միջեւ։ Իր նամակներում Գորկին կիսում էր հայրենիքի կարոտն ու մոր կորստի ցավը։

«Շարժումը կյանքի թարգմանությունն է, եւ եթե արվեստը պատկերում է կյանքը, շարժումը պետք է մտնի արվեստի մեջ, քանի որ մենք կյանքը գիտակցում ենք միայն այն պատճառով, որ այն շարժվում է»: (չհրապարակված նամակներ)։

Գորկին հուսահատորեն փորձում էր վերստեղծել իր մոր դիմանկարը, որին կորցրել էր մանկության տարիներին։ Նկարչի հավաքածուն ներառում է բազմաթիվ կտավներ, որոնցում նա պատկերել է իր մորը։ Այսպիսով, «Նկարիչը եւ մայրը» նկարում Գորկին ինքնանկար է նկարել, որի կողքին նստած է մայրը։ Նկարը ստեղծվել է 1912 թվականի ընտանեկան լուսանկարից՝ արված Վանում՝ տեղի լուսանկարչական ստուդիայում։ Ընտանիքը լուսանկարն ուղարկել էր Ամերիկայում գտնվող նրա հորը։

аршил5.jpg (318 KB)

Ստեղծագործությունը նկարված է երկու տարբերակով՝ մեկում մայրը երիտասարդ է, մյուսում՝ մի փոքր մեծ։ Երկրորդ նկարը նկարչի խորհրդանշական փորձն էր երկարացնելու մոր կյանքը՝ պատկերացնելով, թե ինչպիսին կարող էր լինել նա ծերության ժամանակ։ Երիտասարդ մոր հետ վարիացիաները պահվում են Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, իսկ մյուսը՝ Նյու Յորքի Ուիթնի թանգարանում։ Նկարիչը երկու նկարների վրա էլ աշխատել է մոտ տասը տարի, ինչը ցույց է տալիս, թե որքան կարեւոր էր այս աշխատանքը նրա համար։

«Արվեստը մեզ մոտ գալիս է բնազդաբար, բայց այնքան անորոշ է: Իմ առջեւ Պիկասոյի բոլոր լավագույն գործերի լուսանկարներն են։ Որքան շատ եմ հիանում դրանցով, այնքան ավելի հեռվացած եմ ինձ զգում ամբողջ արվեստից, թվում է, թե դա այնքան հեշտ է, այնքան սահմանափակ: Մենք տիեզերքի մի մասն ենք, բայց մենք ինքներս ոչինչ չենք ստեղծում»։ (իր ապագա կնոջը՝ Ագնես Մագրուդերին (Մուգուշ) ուղղված նամակից, մայիսի 7, 1941 թ.)։

аршил6.jpg (35 KB)

Գորկու նկարները՝ նվիրված մորը, մեկ գաղտնիք են պարունակում՝ կարծիք կա, որ նկարիչը չի կարողացել հիշել մոր ձեռքերը, ինչի պատճառով դրանք նկարներում պատկերված չեն։ Այս մանրուքը թույլ է տալիս պատկերացնել, թե որքան ողբերգական էր մոր կորուստը նկարչի համար։

Գորկու վաղ շրջանի ստեղծագործություններում կարելի է նկատել նրա սերը Սեզանի հանդեպ, իսկ նրա հետագա ստեղծագործություններում հստակ երեւում է Պիկասոյի ազդեցությունը։ Սյուրռեալիստների գալուստով Գորկին փոխեց իր տեխնիկան՝ դրանով իսկ նախանշելով շարժման առաջացումը, որը հայտնի է որպես «շարժման նկարչություն»:

аршил7.jpg (156 KB)

«Նկարչի համար տխուր կլիներ, եթե նա նկարել իմանար․․․ այնքան տխուր։ Նկարիչը նկարում է, որովհետեւ դա նրա համար մարտահրավեր է. դա նման է սատանային խաբելու փորձին: Եթե ​​սա հաղթահարեք, մրցակցություն չի մնա։ Ես, նույնիսկ, չեմ սիրում խոսել նկարչության մասին։ Անհնար է խոսել նկարչության մասին, քանի որ ես չգիտեմ, թե դա ինչ է: Եթե ​​իմանայի, թե դա ինչ է, ես արտոնագիր կստանայի, եւ այդ ժամանակ ոչ ոք այլեւս չէր կարողանա նկարել»: (1848)

Նկարչի՝ առանց այն էլ բարդ ու ողբերգական կյանքն ավարտվեց 44 տարեկանում։ 1948-ը՝ Գորկու կյանքի վերջին տարին դարձավ չափազանց ողբերգական։ Նկարիչը փրկվեց իր արվեստանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհից, որի պատճառով այրվեց նրա աշխատանքների մեծ մասը․ նույն տարում Գորկին իմացավ, որ քաղցկեղ ունի եւ վիրահատվեց՝ հեռացնելով ուռուցքը։ Դրանից կարճ ժամանակ անց նա ավտովթարի ենթարկվեց՝ ստանալով ողնաշարի վնասվածքներ եւ կորցնելով աջ ձեռքի աշխատունակությունը։ Միաժամանակ արտիստը ամուսնալուծվեց կնոջից, ինչի արդյունքում բաժանվեց երեխաներից։

аршил8.jpg (156 KB)

«Ես չեմ սիրում «ավարտել» բառը. Երբ ինչ-որ բան ավարտվում է, դա նշանակում է, որ այն մեռած է, չէ՞: Ես հավատում եմ հավերժությանը: Ես երբեք չեմ ավարտում նկարը, պարզապես մի որոշ ժամանակ դադարում եմ աշխատել դրա վրա: Ես սիրում եմ նկարել, քանի որ դա մի բան է, որը ես երբեք չեմ ավարտում: Երբեմն ես նկարում եմ նկար, հետո ամբողջությամբ ներկում եմ այն: Երբեմն աշխատում եմ միաժամանակ տասնհինգ կամ քսան նկարի վրա։ Ես դա անում եմ, քանի որ ուզում եմ, քանի որ սիրում եմ հաճախ փոխել կարծիքս։ Գլխավորը միշտ սկսել նկարել, երբեք չավարտել»։ (Էդվարդ Լյուսի-Սմիթ, շարժումներ արվեստում, 1975)։

Այն ողբերգությունները, որոնց Գորկին հանդիպել է մանուկ հասակում, եւ որոնք շարունակել են հետապնդել նրան ապագայում, կոտրել են նկարչի հոգին, եւ 44 տարեկանում Գորկին ինքնասպան է եղել։

аршил9.jpg (122 KB)

2011 թվականին Գորկու անվերնագիր կտավներից մեկը վաճառվեց աշխարհի ամենամեծ աճուրդի տանը՝ Christie's-ում՝ 902,500 դոլարով:

Այսօր Արշիլ Գորկին 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալի նկարիչներից մեկն է համարվում։

2012 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում նկարչի թոռնուհին՝ Կոսիմա Սփենդերը, ներկայացրեց «Առանց Գորկու» ֆիլմը՝ նվիրված նկարչի կյանքի վերջին յոթ տարիներին։ Ֆիլմը պարունակում է արխիվային հարցազրույցներ Գորկու ընտանիքի անդամների հետ, ինչպես նաեւ ընտանեկան դիմանկարներ։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել