Նայեք ձեր գուլպաների դարակում եւ հաշվեք, թե քանի՞ զույգն է պակասում: Երբ դրանք լցրել էիք լվացքի մեքենայի մեջ, երկուսն էին, բայց հիմա հանում եք միայն մեկը: Դուք, նույնիսկ, պահում եք զույգի մեկ հատը՝ հույս ունենալով, որ մի օր մյուսը կախարդական կերպով կհայտնվի: Եվ դուք միայնակ չեք: Samsung-ի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն տարի մարդը միջինում կորցնում է մոտ 15 գուլպա, ընդհանուր առմամբ՝ 1264 գուլպաներ՝ կյանքի ընթացքում, գրում է El Pais-ը։
Բայց որտե՞ղ են հայտնվում այդ կորած գուլպաները: Արդյո՞ք լվացքի մեքենան կախարդական պորտալ է փոքր իրերի համար, որը ստիպում է դրանց, պարզապես, անհետանալ: Միգուցե դրանք ոչնչացվո՞ւմ են պտտվող ցիկլի ժամանակ: Սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնց գիտական տեսանկյունից ցանկանում էր պատասխանել հարավկորեական ընկերությունը։ Հոգեբան Սայմոն Մուրը եւ վիճակագրական փորձագետ Ջեֆ Էլլիսը բազմաթիվ հարցումներից հետո եկել են այն եզրակացության, որ որոշ գուլպաներ կորում են, նույնիսկ, լվացքի մեքենայի մեջ մտնելուց առաջ. դրանք ընկնում են ռադիատորի հետեւում կամ կահույքի տակ, եւ ոչ ոք չի նկատում:
Այդ պահին գործում են տարբեր հոգեբանական գործոններ: Մեկը տեսողական իրազեկումն է կամ էվրիստիկան՝ «մտավոր պիտակներ, որոնք մենք օգտագործում ենք խնդիրները լուծելու համար՝ խնայելով ժամանակը եւ ջանքերը»: Սա նշանակում է, որ երբ մենք կորցնում ենք ինչ-որ բան, մենք փնտրում ենք այն ամենահավանական տեղում, եւ եթե չենք գտնում, այն համարում ենք կորած եւ այլեւս ժամանակ չենք ծախսում դրա վրա:
Դեր է խաղում նաեւ այն ուշադրությունը, որը մենք տալիս ենք ամենաձանձրալի տնային գործերին։ Գիտնականները մաթեմատիկական բանաձեւ են գտել, ըստ որի՝ նրանք կարողացել են պարզել, թե քանի գուլպա կարող ենք կորցնել՝ կախված որոշ գործոններից, ինչպիսիք են լվացքի մեքենայի լվացման ցիկլերի քանակը, նույն տանիքի տակ միասին ապրող մարդկանց թիվը եւ լվացման բարդությունը, այսինքն՝ երբ առանձնացնում ենք սպիտակ գույնի սպիտակեղենը եւ այլն։
Մեկ այլ հետազոտություն, որն անցկացվել է Whirlpool Research Institute-ի կողմից, հաստատել է այն, ինչի մասին միշտ կասկածներ են եղել. լվացքի մեքենաները «կուլ են տալիս» գուլպաները: Ըստ սարքերի արտադրողի, գուլպաները մնում են կամ վերեւից բեռնվող լվացքի մեքենաների արտաքին եւ ներքին թմբուկների միջեւ ընկած տարածության մեջ, կամ առջեւից բեռնվող մեքենաների դեպքում՝ ռետինի տակ։ Քեթի Հինդը, որն ամուսնու հետ ղեկավարում է ԱՄՆ-ում բնակարանների վարձակալության բիզնեսը, Bored Panda պորտալում կիսվել է իր հայտնագործությամբ: Երբ նրանք առանձնացրել են իրենց հաստատությունների որոշ մեքենաներ՝ դրանք վերանորոգելու համար, դրանցում գտել են տասնյակ խրված գուլպաներ, որոնք ինչ-որ պահից համարվել էին կորած:
Պարզելու համար, թե արդյոք մենք կարող ենք մեկընդմիշտ վերջ տալ բացակայող գուլպաների անեծքին, մենք դիմեցինք Bego, la Ordenatriz-ին՝ ինստագրամյան ինֆլուենսերին, որը պատասխանատու է իրերը կոկիկ պահելու համար: Փորձագետն ունի մեկ պարզ լուծում՝ առանցքային է «կարգապահ առօրյան»: Նա ունի յոթ երեխա, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է իր կեղտոտ հագուստի համար եւ դրանք, մեկ առ մեկ, հավաքում է լվացքի զամբյուղի մեջ: Նրանք ունեն լվացքի փոքրիկ ցանց, որի մեջ դնում են գուլպաներն ու ներքնազգեստը: Այս կերպ զույգերը պահվում են միասին եւ պաշտպանված ամբողջ լվացման ցիկլի ընթացքում՝ ապահովելով, որ այդ ընթացքում որեւէ իր չկորչի:
Ավելին, փորձագետը բոլոր գուլպաները պիտակավորում է իրենց տիրոջ անունով:
Ուստի, որպեսզի երբեք գուլպան չմնա առանց իր զույգի, ավելի շատ ուշադրություն դարձրեք հագուստին եւ միշտ լվացեք դրանք հատուկ ցանցում: Կամ կարող եք շարունակել հպարտությամբ տոնել «Կորցրած գուլպաների իրազեկման օրը», որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով