Դուբայը տուն է աշխարհի ավելի քան 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց համար, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար, քանի որ վերջին տասնամյակում ԱՄԷ-ն հազարավոր միլիարդներ է ներգրավել ամբողջ աշխարհից, հատկապես համավարակից հետո։
Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնի տվյալներով՝ դա թույլ է տվել էմիրաթին զբաղեցնել առաջին տեղը Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում (MEASA) եւ մտնել աշխարհի 22 ամենամեծ քաղաքների շարքը ամենահարուստ բնակչության թվաքանակով։
Ինչպես տեղեկացրել է Khaleej Times-ը, միայն վերջին տասնամյակում, ըստ New World Wealth-ի տվյալների, Դուբայ են տեղափոխվել ավելի քան 3 500 միլիոնատեր Աֆրիկայից եւ 1 500 ունեւոր մարդիկ Մեծ Բրիտանիայից։
Henley Private Wealth-ը տեղեկացրել է, որ միայն 2022 եւ 2023թթ. ԱՄԷ է տեղափոխվել 9 700 միլիոնատեր։
«2023թ. աշխարհի ամենահարուստ քաղաքները» հաշվետվության համաձայն՝ Դուբայում ապրել է 68 500 միլիոնատեր 1 միլիոն դոլարից ոչ պակաս լիկվիդային ակտիվներով, 206 սանտիմիլիոնատեր 100 մլն դոլարից ոչ պակաս զուտ կապիտալով եւ 15 միլիարդատեր։
Հազարավոր միլիոնատերեր Հնդկական ենթամայրցամաքից, Ռուսաստանից, Եվրոպայից եւ Հարավային ու Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներից ԱՄԷ-ն դարձրել են իրենց տունը։ Այդ բոլոր ընտանեկան ձեռնարկությունները եւ մասնավոր անձինք տեղափոխվել են Դուբայ նրա անվտանգության եւ պաշտպանվածության, ցածր հարկերի, զրոյական եկամտահարկի, համաշխարհային դասի բուժհաստատությունների առկայության համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:16, 2 հունիսի
Դանիլա Կոզլովսկի. «Հայաստանն ինձ համար հումորի զգացումով երկիր է, կենսուրախ ու բաց մարդկանցով»18:04, 2 հունիսի
«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում16:56, 2 հունիսի
Իմաստով մարտաֆիլմ՝ «Կասկադյորները»14:13, 2 հունիսի
Լեգենդար Abba խմբի անդամները ստացել են Շվեդիայի ասպետական կոչում12:07, 2 հունիսի
Բեն Աֆլեքը կարծում է, որ Ջենիֆեր Լոպեսը պետք է «վերանայի իր կարիերան»10:30, 2 հունիսի
Բիանկա Սենսորին ներկայացել է հերթական սադրիչ ու կիսամերկ հանդերձանքով09:00, 2 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:33, 1 հունիսի
Balenciaga-ի շանհայական ֆանտազիան. գլխապտույտ կոշիկներ եւ շատ-շատ սեւ16:34, 1 հունիսի
Չիզքեյք-տուր Երեւանում. ինչ են առաջարկում տեղական սրճարանները15:14, 1 հունիսի
Էմիլի Ռատակովսկին պատրաստ է ամռանը14:28, 1 հունիսի
Անի Երանյանի նրբագեղ կերպարը, Սիրուշոյի «հայկական նորությունը», Կաննում հայերի հաջողությունն ու աստղային հանգիստ․ ի՞նչ են հրապարակել հայտնիները