Նյու Յորքն աշխարհի ամենահարուստ քաղաքն է՝ 359500 միլիոնատերերով եւ 60 միլիարդատերերով։ Վերջին տասնամյակի ընթացքում՝ չնայած Covid-19 համաճարակին, Նյու Յորքի միլիոնատերերի թիվն աճել է 48%-ով, ասվում է Henley & Partners-ի զեկույցում, որն իրականացվել է New World Wealth-ի հետ համատեղ: Նյու Յորքի բնակիչների կարողությունն այժմ ավելին է, քան 3 տրիլիոն դոլարը, ինչը գերազանցում է Բրազիլիայի, Իտալիայի կամ Կանադայի ՀՆԱ-ն, գրում է CNBC-ն։
Այնուամենայնիվ, Սան Ֆրանցիսկոն եւ Bay Area-ն արագորեն հասնում են նրան: Բեյի տարածքում միլիոնատերերի թիվը վերջին տասնամյակում աճել է 82%-ով՝ հասնելով 305700-ի: Այն առաջատար է նաեւ միլիարդատերերի թվով. այնտեղ ապրում է 68 միլիարդատեր։
ԱՄՆ-ն ամրապնդում է իր առաջատարությունը՝ որպես միլիոնատերերի եւ միլիարդատերերի աշխարհի ամենամեծ ստեղծողը: Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում են գտնվում 50 ամենահարուստ քաղաքներից 11-ը:
Տոկիոն, որը մեկ տասնամյակ առաջ աշխարհի ամենահարուստ քաղաքն էր, այժմ երրորդ տեղում է. միլիոնատերերի թիվը նվազել է 5%-ով՝ հասնելով 298300-ի։
Լոնդոնը զբաղեցրել է հինգերորդ տեղը, քանի որ Բրեքսիթը, ռուսական պատժամիջոցները եւ այլ քաղաքականությունները դանդաղեցրել են հարստության միգրացիան: Վերջին տասնամյակում միլիոնատերերի թիվը քաղաքում նվազել է 10%-ով։
Չինաստանն առաջին անգամ մտել է լավագույն 10-յակ, որտեղ Պեկինի միլիոնատերերի թիվն ավելացել է 90%-ով: Այնուամենայնիվ, դանդաղող տնտեսությունը փոխում է հարստության ստեղծման տեմպերը. միլիոնատերերի թիվը նախորդ տարի նվազել է 4%-ով։
Սինգապուրը, օգտվելով Չինաստանից եկած հարստության հոսքից, վարկանիշում երկու տեղով բարձրացել է, եւ այժմ չորրորդ հորիզոնականում է՝ միլիոնատերերի թվի 64 տոկոս աճով՝ հասնելով 244,800-ի: Ավելի քան 3400 միլիոնատերեր միայն 2023 թվականին տեղափոխվել են Սինգապուր, եւ այն վարկանիշային աղյուսակում «շատ շուտով» կզբաղեցնի Տոկիոյի տեղը։
Լոս Անջելեսը միլիոնատերերի թվի 45 տոկոս աճով նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով՝ հայտնվելով վեցերորդ տեղում:
Աշխարհի ամենահարուստ քաղաքների ամբողջական վարկանիշը ըստ Henley & Partners-ի եւ New World Wealth-ի հետեւյալն է՝
1.Նյու Յորք
2. Bay Area, Կալիֆորնիա
3. Տոկիո
4. Սինգապուր
5. Լոնդոն
6. Լոս Անջելես
7. Փարիզ եւ Իլ-դե-Ֆրանս
8. Սիդնեյ
9. Հոնկոնգ
10. Պեկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն