Շրթներկը վաղուց դարձել է անբաժանելի եւ ամենակարևորը՝ մատչելի գեղեցկության աքսեսուար ցանկացած կնոջ համար։ Այնուամենայնիվ, եթե դուք կարող եք ձեզ թույլ տալ շռայլորեն գումար ծախսել ավելի շքեղ տարբերակի համար, ահա դրանցից հինգը, որոնք կարելի է դիտարկել.
5. Բազմակի օգտագործման շրթներկ Bond No. 9՝ Swarovski բյուրեղներով:
Գինը՝ 400$
Շրթներկի ոսկե պատյանը զարդարված է Swarovski Fancy-Stones ռուբինի քարերով: Ինչպես նշում է Bond.9-ը, ապրանքը չի կարող վերադարձվել կամ փոխարինվել: Շրթներկը հասանելի է 6 երանգներով, չի պարունակում գլյուտեն եւ համարվում է վեգան:
4. Dior Rouge Premier շրթներկ
Գինը՝ 530$
Dior շրթներկը պարունակում է 24 կարատանոց ոսկի եւ կարմիր հիբիսկուսի ծաղկի էքստրակտ եւ ունի փայլուն վերջնական տեսք: Dior-ի դիմահարդարման ճյուղի կրեատիվ տնօրեն Փիթեր Ֆիլիպսը այս բացառիկ շրթներկի համար ստեղծել է 12 երանգներ: Dior-ի տունը եւ ֆրանսիական Bernardaud արհեստանոցը, որը 1863 թվականից պահպանում է Limoges ճենապակի ձեռագործության ավանդույթը, համագործակցել են՝ ստեղծելու այս շրթներկի կերամիկական պատյանը, որը պատված է 18 կարատանոց ոսկով: Dior խանութները եւ dior.com-ը միակ վայրերն են, որտեղից դուք կարող եք ձեռք բերել այս թանկարժեք իրը:
3. Շրթներկ Pacal Diamond Cupid Artpiece
Գինը՝ 10000$
Շրթներկի արտաքին պատյանը զարդարված է 342 սպիտակ եւ կարմիր լաբորատոր աճեցված VVS թափանցիկ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը 2,736 կարատ է: Անփայլ հրեշտակի արձանիկը գտնվում է արտաքին տարայի ներսում։ Սա PASCAL շրթներկի հատուկ թողարկումն է՝ պատրաստված 18 կարատանոց վարդագույն ոսկուց: Բացի այդ, ընկերությունը պնդում է, որ Diamond Cupid Lipstick Artpiece-ը տրվում է 2 տարվա երաշխիքով:
2. Guerlain Kiss Kiss Gold and Diamond
Գինը՝ 62000$
Այն զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի 15 ամենաթանկ շրթներկերի շարքում։ Շրթներկը հասանելի է 15 տարբեր երանգներով։ Բացի այդ, ինչպես պարզաբանել են ընկերությունից, դրա պատյանը պատրաստված է 110 գրամ 18 կարատանոց դեղին ոսկուց եւ 199 ադամանդից, ինչը բարձրացնում է այս շրթներկի արժեքը։
1. H. Couture Beauty Diamond շրթներկ
Գինը՝ 14000000$
Աշխարհի ամենաթանկ շրթներկը՝ H. Couture Beauty Diamond Lipstick-ն, արժե 14 միլիոն դոլար: Շրթներկի այդչափ թանկ գինը պայմանավորված է պատյանով, որը պատրաստված է 18 կարատանոց մաքուր ոսկուց եւ պատված է վարդագույն ու կապույտ ադամանդներով։ H Couture-ն ասում է, որ թեեւ շրթներկը, որն Socialite հավաքածուի մի մասն էր, սովորաբար փաթեթավորված էր ոսկե պատյանի մեջ՝ զարդարված Swarovski բյուրեղներով, 14 միլիոն դոլար արժողությամբ շրթներկը նախատեսված է հատուկ այն հաճախորդի համար, ով ցանկանում է ավելի շքեղ բան: Ավելին, ընկերությունը հաճախորդներին երաշխավորել է անվճար լիցքավորման անսահմանափակ հնարավորություն, ինչպես նաեւ 24/7 աջակցություն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 28 հունիսի
Մայքլ Ջեքսոնը մահվան պահին ավելի քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել13:16, 28 հունիսի
Քենդալ Ջեներն իր համար ոտաբոբիկ գիշերային շրջագայություն է կազմակերպել Լուվրում12:20, 28 հունիսի
Քայլի Ջեներն տագնապի պատճառով շրջել է ինքնաթիռը11:39, 28 հունիսի
Դերասանուհի Այա Մանուկյանը պայքարում է քաղցկեղի դեմ. նա բուժում է անցնում Հայաստանում11:18, 28 հունիսի
Ալեքսանդր Ռևվան և նրա կինը՝ Անժելիկան, թարմացրել են իրենց ամուսնական ուխտը՝ ի պատիվ իրենց ամուսնության 20-ամյակի10:48, 28 հունիսի
Ռուսաստանի գլխավոր ամուրի Եգոր Կրիդի սիրտը ներկայումս ազատ է10:17, 28 հունիսի
Ալսուն հրաժարվել է հաշտվել ամուսնու հետ. նախկին ամուսինը պատրաստ է նրան վճարել 2,5 միլիարդ ռուբլի09:00, 28 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 27 հունիսի
Վարունգի տարայի չափազանց ամուր կափարիչն ամուսնալուծության պատճառ է դարձել22:19, 27 հունիսի
Արհեստական բանականությունը կարող է հասնել նաեւ գինուն21:18, 27 հունիսի
Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. պարզ միջոց՝ զայրացնող մոլախոտերից ազատվելու համար20:30, 27 հունիսի
Balenciaga-ի 2024 թվականի աշնանային հավաքածուն կամուրջ է ժամանակների միջեւ