Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Օրես մայրացած Մարիաննա Մուկուչյանը պատմել է, թե ինչու չի կարողացել որդուն բնական ճանապարհով ունենալ

16:31, 5 հունիսի

Բոլիվուդում հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, ով օրերս է լույս աշխարհ բերել իր առաջնեկին, ինստագրամյան իր էջում նորածին որդու եւ սիրելիի հետ լուսանկարների շարք է հրապարակել եւ պատմել անսպասելի ծննդաբերության մասին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Mukuchyan (@marianna_mukuchyan)

«Մենք սպասում էինք այս օրվան… 1.02.2024-ին մեր սիրելի ճամբարի անձնակազմից շատերը հավաքվել էին տոնելու եւ դրամահավաքի համար, եւ իմ փոքրիկ Վիշապի ծննդաբերության ժամկետը համընկավ հենց այդ օրվա հետ»,-պատմել է Մարիաննան։ Նա հավելել է, որ իրեն 24 ժամ ժամանակ էին տվել մինչեւ ծննդաբերությունը, սակայն փոքրիկը որոշել էր ավելի վաղ լույս աշխարհ գալ։ Իվետա Մուկուչյանի քույրը հավելել է, որ ինքը ցանկանում էր բնական ճանապարհով ունենալ որդուն, սակայն հանգամանքների բերումով այդպես չի ստացվել։ 

«Մենք ամեն ինչ փորձեցինք իմ ծննդաբերության կծկումներն ակտիվացնելու համար։ Շնչառական աշխատանք, ձգում, վարժություն, վիզուալիզացիա, բնական օքսիտոցին․․․ Իմ սիրելին, նույնիսկ, ներքեւի ռեստորանի թմբկահարին ստիպել էր, որ գար իմ սենյակ նվագելու, որպեսզի ես ցատկեմ եւ պարեմ։

Մենք իսկապես ամեն ինչ փորձել ենք մինչեւ վերջին րոպեն, բայց իմ արգանդի վզիկը չբացվեց եւ բնական ծննդաբերությունը չսկսվեց (արհեստական ​​ծննդաբերության կծկումներն ինձ արգելված էին, քանի որ ես արգանդիս նախորդ վիրահատությունից սպի ունեի), ուստի ես  հանձնվեցի եւ գնացի կեսարյանի ճանապարհով՝ երեխայիս անվտանգ ծննդաբերությունն ապահովելու համար:

Եվ ահա մենք հիմա այստեղ ենք…»։

Մարիաննան նշել է, որ որդին, որին Արամ անունն են տվել, ծնվել է հունիսի 2-ին։ Ավելի վաղ, նրա քույրը՝ Իվետա Մուկուչյանը, Մարաքեշից հրապարակում էր արել՝ հայտնելով, որ այնտեղ է, քանի որ զարմիկը լույս աշխարհ է եկել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել