Ավստրալուհին 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում:
65-ամյա Լեսլի Մաքսվելը 21-ամյա թոռնուհու՝ Թիայի հետ Instagram-ի իր 145,000 հետեւորդներին, պարբերաբար, ցուցադրում է իր մարզված մարմինը:
«Ուշադրությունը շոյում է՝ ամրապնդելով այն գաղափարը, որ կենսունակությունն ու գրավչությունը տարիքով չեն սահմանափակվում»,-Jam Press-ին ասել է Լեսլին:
Մելբուռնում ծնված անձնական մարզիչը սկսել է իր ֆիթնես ճամփորդությունը 50 տարեկանում՝ ամուսնալուծությունը հաղթահարելու նպատակով:
Նրա խոսքով՝ նա շատ տղամարդկանց է գրավել՝ նույնիսկ իրենից տարիքով ավելի փոքրերին։ Այնուամենայնիվ, հմայիչ տատիկն ասում է, որ իրեն չի դրդում սեքսի կամ սիրավեպի հեռանկարը: «Մարդկանց միշտ հիացնում է առողջ, ուժեղ մարմինը»,-բացատրել է նա,-«Դա ստիպում է քեզ սեքսուալ զգալ: Բայց ես դա չեմ անում տղամարդկանց համար: Ես ուզում եմ լինել ուժեղ եւ ավելի դրական իմ հանդեպ»:
Լեսլին պնդում է, որ կանանց համար երբեք ուշ չէ սկսել իրենց ֆիթնես ճամփորդությունը՝ ասելով, որ իր անհավատալի մարմնին հասնելը լիովին հնարավոր է: «Բոլոր տարիքի մարդիկ կարող են փոխել իրենց մարմինը, իրենց առողջությունը, եւ դա, իսկապես, կարող եք անել օրական ընդամենը մեկ ժամ մարզվելով»,-նշել է նա,-«Դու կարող ես սեքսուալ լինել ցանկացած տարիքում»։
Նրա թոռնուհին՝ Թիան, նշել է, որ հաճույքով է պարապում տատիկի հետ։
«Նա զարմանալի տեսք ունի, եւ ես անպայման կշարունակեմ ապրել առողջ ապրելակերպով, երբ լինեմ նրա տարիքում: Ամեն շաբաթ փորձում ենք միասին մարզվել։ Ես նախընտրում եմ մարզել ոտքերս ու հետույքս, իսկ նա սիրում է մարզել մարմնի վերին հատվածը։ Տատիկներից շատերը կարկանդներ են թխում, բայց իմ տատիկը բերում է օրգանական ձու, հատապտուղներ եւ հնդկաձավարով բլիթներ է պատրաստում»,-պատմել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 1 հուլիսի
Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»