Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Wine Story. 53-ամյա Domaine de la Romanée-Conti գինին կարող է վաճառվել 200,000 դոլարով

18:23, 8 հունիսի

Այս ամիս գինի հավաքողները հնարավորություն ունեն ձեռք բերելու բավականին տպավորիչ օրինակներ: Մասնավորապես, Bonhams Skinner աճուրդում կարելի է ձեռք բերել Imperial Domaine de la Romanée-Conti La Tâche 1971-ը (6 լիտր), որը գնահատվում է 200 հազար դոլար, հաղորդում է Robb Report-ը։

Այս բարձր գինը, որը մյուս ապրանքներին գերազանցում է մոտավորապես 150,000 դոլարով, պայմանավորված է Domaine de la Romanée-Conti-ի՝ որպես Բուրգունդիայի տարածաշրջանի ամենահեղինակավոր գինեգործարանի համբավով, ինչպես նաեւ այն փաստով, որ դրա շիշը ավելի քան 50 տարեկան է:

Աճուրդի են հանվել նաեւ Domaine de la Romanée-Conti գինու՝ Magnum շիշը (1,5 լիտր), Domaine de la Romanée-Conti Romanée-Conti 1971-ը՝ 40,000-ից մինչեւ 50,000 դոլար, իսկ 1994 թվականի Imperial Domaine de la Romanée-Conti La Tâche-ի մեկ շիշը գնահատվում է 20,000-ից 30,000 դոլար: Միեւնույն ժամանակ 1994 թվականի Imperial Domaine de la Romanée-Conti Richebourg-ը կարող էր արժենալ 14,000-ից 18,000 դոլար:

Աճուրդը ներառում է նաեւ գինիներ գինու քննադատ եւ կոլեկցիոներ՝ հանգուցյալ Ջոշ Ռեյնոլդսի նկուղից, օրինակ՝ 2003 թվականի Screaming Eagle Cabernet Sauvignon-ի երեք շիշը՝ 8000 դոլարով: Իսկ Henri Jayer Echezeaux 1993-ի մեկ շիշը կարող է արժենալ 5000-ից 7000 դոլար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել