Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Wine Story. Ինչպես կարող է երաժշտությունն ազդել գինու համի վրա

22:21, 12 հունիսի

Մի շարք հետազոտությունների համաձայն՝ երաժշտության եւ գինու համադրումը կարող է փոխել եւ անգամ բարելավել գավաթի պարունակության վերաբերյալ մեր ընկալումը։ Այնպես որ, եթե Պինո Գիջիոն ձեզ չափից ավելի տտիպ թվա կամ Զինֆանդելը՝ չափից ավելի քաղցր, գուցե, ձեզ օգնի փլեյլիստը փոխելը։ 

Ապուլիայում գինեգործ Պասկուալե Պետրերան իր մառանում կիրառում է այն, ինչն անվանում է երաժշտական թերապիա։ Նրա նպատակը «Primitivo-ի նրբությունը, թարմությունը եւ աուտենտիկությունն ընդգծելն է»՝ ի հաշիվ օքսիգենացման պրոցեսի օպտիմալացման։ Դա տեղի է ունենում բնական ճանապարհով, փայտի միջոցով, բայց նա կարծում է, որ լրացուցիչ ձայնային ալիքները, որոնք արտացոլվում են տակառից, օգնում են գինու մասնիկների վրա ոչ ինվազիվ եւ վերջնարդյունքում՝ օգտակար ձեւով։ Այն ներառում է թռչունների երգեցողությունը եւ հոսող ջրի, տերեւների սոսափի, քամու, անձրեւի, ամպրոպի եւ գլորվող ալիքների ձայնը։ Արդյո՞ք իսկապես այս ամենը գինին ավելի լավն է դարձնում։ 

Հետաքրքիր է, որ Fatalone գինեգործարանը արտադրում է երկրում ամենալավ Primitivo գինին։ Հյուսիսում, Գարդա լճի ափին, Օլիվինի ընտանիքը դասական երաժշտությունը ներառել է մառանում 2018թ. դրա վերակառուցումից հետո։ «Երբ ձայնային ալիքները շարժվում են օդում, ջրում կամ հողում, տատանումներն ազդում են այդ մոլեկուլների վարքի վրա։ Մենք կարծում ենք, որ թթխմորային մասնիկների խթանումը դրական արդյունք է ունենում»,- նշել է գինեգործ Յուրի Բոտին։ 

Տոսկանայում Կառլո Չինյոցին էլ ավելի հեռուն է գնացել։ Նրա Մոնտալչինոյի Paradiso di Frassina կալվածքում տեղադրվել է ավելի քան 35 ձայնացիր, որպեսզի նույն երաժշտական տատանումները տարածվեն հենց խաղողի որթերի վրա։ Ողջ վեգետատիվ ընթացքում միայն Մոցարտ է հնչում ցածր հաճախականության նախընտրության պատճառով։ Դրանք ավելի հեռուն են տարածվում, եւ ոմանք կարծում են, որ դրանք բնական բուժիչ ունակություններ ունեն։ «Երաժշտությունը ոչ միայն բարերար ռեզոնանս է ստեղծում բույսի համար, այլեւ վախեցնում է պաթոգեններին ու վնասատուներին։ Մոցարտը նրանց անհանգստացնում է, եւ նրանք հեռանում են»։ 

Սուպերմարկետներից մեկում ֆրանսիական երաժշտության կատարումը հանգեցրել է ֆրանսիական գինու վաճառքի ավելացման։ Գինու մագիստրոս Սյուզան Ռ.Լինը, որն ատենախոսություն է գրել այն մասին, թե ինչպես է դասական երաժշտություննն ազդում ոչ վինտաժային Բրյութ շամպայնի ընկալման վրա, կարծում է, որ երաժշտությունը կարող է դրական ազդեցություն ունենալ խմողի վրա։ «Ապացուցվել է, որ երաժշտական տարրերի (օրինակ, տոնի բարձրությունը, տեմպը, արտիկուլյացիան, տեմբրը) տարբեր համադրումները ազդում են սենսորային ընկալման վրա»,- ասում է նա։ «Ուստի, եթե դուք ձգտում եք բարելավել գինու որոշակի սենսորային բնութագրերը, ասենք՝ վառ գույնը եւ թարմությունը, կարող եք գտնել ավելի արագ տեմպով, բարձր տոնով, դինամիկ արտիկուլյացիայով եւ վառ տեմբրով երաժշտություն»։ 

«Փորձեք գինին երաժշտական տարբեր համադրումներով, անգամ եթե դրանք այն ոճերն են, որոնք դուք սովորաբար չեք լսում, կամ այն գինիները, որոնք չեք խմում։ Դուք կարող եք զարմանք ապրել»,- ասում է նա։ «Ամենակարեւորն այն է, որ թույլ տաք ձեզ զգալ այն, ինչն ընկալում են ձեր զգացողություններն ինտուիտիվ կերպով. հենց այստեղ է սկսվում կախարդանքը»։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել