«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնն առաջին անգամ անցկացվում է Երեւանում։ Փառատոնի շրջանակում երեկ՝ հունիսի 18-ին, Ա․ Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիակամ թատրոնում կայացավ գալա համերգ՝ նվիրված համաշխարհային հայտնի բաս Ֆյոդոր Շալյապինին։ Համերգը մեկտեղել էր Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի եւ Երեւանի առաջատար վոկալիստներին՝ նշանավոր օպերային թատրոններից:
Փառատոնը մեկնարկել է հունիսի 16-ից։ Այն անց է կացվում Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ։
«Այսօր հրաշալի թեմա ունենք, որը նվիրված է Ֆյոդոր Շալյապինին՝ օպերային բեմի ամենաառանցքային դեմքերից մեկին։ Գիտե՞ք կան այնպիսի դեմքեր, ինչպիսիք են, օրինակ, Արտուրո Տոսկանինին, Էնրիկո Կառուզոն, Մարիա Կալասը․․․ այդպիսին էր նաեւ Ֆյոդոր Շալյապինը։ Նա մեծապես փոխել է օպերային արվեստը։ Նրա կյանքը մի կողմից հաջողված էր, քանի որ նա սիրված եւ ընդունված էր բոլորի կողմից, մյուս կողմից՝ նա լքեց իր երկիրը հեղափոխական իրադարձությունների պատճառով, եւ ապրեց Եվրոպայում, բայց մնաց ռուս քրիստոնյա։ Դեռ անցած տարվանից էինք մտադիր նրան հարգանքի տուրք մատուցել այստեղ, սակայն փառատոնը հետաձգվեց, այնպես որ՝ սա կարող ենք համարել հետհոբելյանական համերգ»,-նշեց Մարիա Սաֆարյանցը։
Համերգին ելույթ ունեցան ինչպես հայ արտիստներ՝ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնից, այնպես էլ ռուս կատարողներ՝ Մարիինյան, Միխայլովսկի եւ Մեծ թատրոններից։ Հնչեցին հայտնի արիաներ, ռոմանսներ, երգեր հոբելյարի երգացանկից:
«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Անի Եփրիկյանի խոսքով՝ փառատոնը Հայաստանում անցկացնելը դրական տեղաշարժ է դասական արվեստն այստեղ պրոպագանդելու գործում։ Խոսելով հենց Շալյապինին Հայաստանում անդրադառնալու մասին՝ նա մանրամասնեց․
«Մեր փառատոնը բաղկացած է 3 մասից։ Անցած տարի նշվում էր Շալյապինի 150-ամյակը։ Բացի այդ, նա համաշխահային օպերային գործիչ է, նրա երգացանկն այնքան հարուստ է եւ բազմազան. նա նաեւ ռուսական արվեստի վառ ներկայացուցիչ է, եւ քանի որ մեր փառատոնն էլ գալիս է Ռուսաստանից՝ Պետերբուրգից, անպայման կար ցանկություն այստեղ նրան անդրադառնալու: Այս համերգի առանձնահատկությունը նրանում է, որ սա հենց բասերի համերգ է. Հայաստանի օպերային թատրոնից ունենք սոլիստ, եւ երեք արտիստ՝ Ռուսաստանի առաջատար թատրոններից: Երգիչներին ռեպերտուարը լավ ծանոթ էր, նրանք այդ ստեղծագործություններին վաղուց տիրապետում են, եւ շատ սիրով են մասնակցել այս ծրագրին»,-հավելեց նա։
Հայտնի լրագրող, ռեժիսոր Աշոտ Ջազոյանի խոսքով՝ փառատոնը յուրահատուկ կապ է ստեղծում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։
«Կարծում եմ՝ Մարիան բավական լավ գործ է ձեռնարկել: Ինձ համար շատ կարեւոր է սա. Հայաստանն, ընդհանրապես, մշակույթի կենտրոն է։ Այն ոչ միայն հին մշակույթի եւ քաղաքակրթության վայր է, այլեւ տեղ, որի սիրտը բաց է, բաց են ամբիոնները, յուրաքանչյուր մշակույթ ընդունելի է՝ մանավանդ ռուսական մշակույթը, հատկապես Ֆյոդոր Շալյապինը: Կարծում եմ՝ այս բոլոր միջոցառումները մետաֆիզիկական կապ են ստեղծում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Կարեւոր է նաեւ այն, որ մարդիկ երբ գալիս են Հայաստան, բացահայտում են ոչ միայն մեր երկիրը, այլեւ հասկանում են, թե որքան հին է մեր մշակույթը եւ ինչքան հնարավորություններ ունի՝ աշխարհին ներկայանալու»,-ընդգծեց Ջազոյանը։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հինավուրց Զվարթնոցի տաճարում, որտեղ երեւանցիներին եւ հյուրերին ներկայացվել է պատմաերաժշտական ներկայացում՝ նվիրված Տիգրան Մեծին: Ելույթ են ունեցել օպերային բեմի համաշխարհային աստղեր Իտալիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից։ Փառատոնը կեզրափակվի հունիսի 23-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ կկայանա գալա-համերգ Իտալիայից եւ Ռուսաստանից ամենահեղինակավոր մրցույթների հաղթողների մասնակցությամբ: Կհնչեն բոլոր ժամանակների գլուխգործոցներ ու կինոհիթեր։ Համերգը կկայանա սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ ռուս ժամանակակից առաջատար դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր, նշանավոր երաժշտական դինաստիայի ներկյացուցիչ Յարոսլավ Զաբոյարկիի գլխավորությամբ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:28, 26 հունիսի
36-ամյա կանադուհին «պայքարում է գենդերային հավասարության համար»՝ հանրության առաջ մերկացնելով իր կուրծքը22:08, 26 հունիսի
Jacob & Co. Bugatti Tourbillon ժամացույցը տեսողական եւ տեխնիկական գլուխգործոց է21:05, 26 հունիսի
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ». առողջ մարմին ունենալու 3 կանոն՝ սննդաբան Լիլիթ Բասյանից20:21, 26 հունիսի
Chanel աշուն-2024 հավաքածուի շքեղությունը եւ թատերայնությունը19:23, 26 հունիսի
Ջորջիո Արմանին նախընտրում է մարգարիտը16:13, 26 հունիսի
Հյու Գրանտը՝ «Հերետիկոսը» նոր սարսափ-ֆիլմում15:22, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի որդին հիշում է հորը նրա մահվան 15-րդ տարելիցի օրը14:23, 26 հունիսի
Փարիզի Alexis Mabille ցուցադրության ժամանակ Դիտա ֆոն Տիզը ցնցել է իր բաց շոուով13:16, 26 հունիսի
Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ12:26, 26 հունիսի
Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»12:06, 26 հունիսի
Հայկական շոուբիզնեսը՝ Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին (վիդեո)11:20, 26 հունիսի
Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա