Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Երեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ Լալային

12:43, 22 հունիսի

Երեւանցիների ամենահարազատ բակն այսօր կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ Լալային՝ խարիզմատիկ, բարի, հումորով, ժպտացող ու ժպիտ տվող, հմայիչ Լալա Մնացականյանին։ Երեւանյան առավոտը տխուր էր՝ ՀՀ վաստակավոր արտիստի մահվան լուրից։ 

Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 66 տարեկանում՝ իր ետեւում թողնելով իր տարիներից ավելի հագեցած կյանք՝ լի արվեստով, հումորով ու անմոռանալի կերպարներով, որոնցից ամենատպավորիչը, թերեւս, «Մեր Բակի» Լալան էր՝ Աշոտի ու Հրանտի անդավաճան ընկերը, որը բակի մյուս բնակիչների հետ հին երեւանյան կոլորիտի ամենավառ հերոսուհիներից էր։

Լալա Մնացականյանը ծնվել է Երեւանում՝ հոկտեմբերի 8-ին։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, դերասանուհի էր, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս։ Դերասանուհու մասնագիտությունը նա վաղուց էր ընտրել։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ 

Դերասանուհին բազմաթիվ հերոսուհիների է կերտել՝ ինչպես թատրոնում, այնպես էլ ֆիլմերում։ Նա ավելի քան 140 մանրապատումների հեղինակ է։ Նա նկարահանվել է «Մանուկով աղախին» (1984), «Ուսուցչուհի» (1992), «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» (2015), «Ճամբարում» (2015), «Մանյունյա» (2020) եւ մի շարք այլ ֆիլմերում, իսկ 1996-ին առաջին անգամ հայտնվել է «Մեր բակի» Լալայի դերում։ Դերասանուհին 25 տարի անց՝ 2021 թ-ին, սիրելի հերոսուհուն մարմնավորել է նաեւ «Մեր բակը 25 տարի անց» կատակերգությունում։ 

Լալա Մնացականյանը բազմերանգ դերերով հանդես է եկել նաեւ հայտնի սիթքոմներում եւ սերիալներում, որոնց թվում են՝ «Ընտանյոք հանդերձ», «Ոսկե դպրոց», «Հյուրերն անցյալից»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել