ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանն ելույթներով հանդես է գալու Մոնտեվիդեոյի հեղինակավոր և ամենահայտնի Սոլիս համերգասրահում (հունիսի 25, 2024թ.)՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Այնուհետև դաշնակահարը կուղևորվի Լա Պլատա գետի մյուս ափ՝ Բուենոս Այրեսի Բեթհովեն համերգասրահ (հունիսի 28, 2024թ.), որտեղ հանդես կգա մենահամերգի ձևաչափով՝ «Հայկական գունապնակ» խորագրով, որի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացնելու հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլոք։
Այս համերգները նպատակ ունեն ներկայացնելու հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև խթանելու հարավամերիկյան բարեկամ երկու երկրների հետ մշակութային կապերի ամրապնդմանը»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, Զուլամյան ընկերությունը, ՀՀ դեսպանությունները Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի հայ կենտրոնը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 2 հուլիսի
«Վիշապի տան» վերջին դրվագը ցնցել է հանդիսատեսին բացահայտ սեքսուալ տեսարանով21:32, 2 հուլիսի
Ջուդի Դենչը եւ Սիան Ֆիլիպսը կդառնան Լոնդոնի The Garrick տղամարդկանց ակումբի առաջին կին անդամները20:18, 2 հուլիսի
Երիտասարդ հայ նկարիչների վառ անհատականությունը «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսում19:29, 2 հուլիսի
Մադոննայի աղջիկը դարձել է Դեւիդ Քոմայի Resort 2025 հավաքածուի մուսան16:11, 2 հուլիսի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին անձամբ է հյուրերին հանձնում իր հարսանիքի հրավիրատոմսերը15:25, 2 հուլիսի
Քրիստինա Ագիլերան կրկին ուշադրություն է գրավել իր սլացիկ կազմվածքով14:31, 2 հուլիսի
14:17, 2 հուլիսի
Ռիչարդ Գիրը սերիալում կմարմնավորի գլխավոր հերոսի13:58, 2 հուլիսի
Ռիհաննան սեքսուալ կերպարներով հայտնել է Savage X Fenty-ի հետ իր օրիգինալ համագործակցություններից մեկի վերադարձի մասին13:09, 2 հուլիսի
Սերենա Ուիլյամսը կրկին փորձել է տեղավորվել Valentino-ից ջինսե կիսաշրջազգեստի մեջ12:18, 2 հուլիսի
Նաոմի Քեմփբելը պատմել է դպրոցում ծաղրանքի ենթարկվելու մասին, ինչի պատճառով անինքնավստահ էր դարձել11:24, 2 հուլիսի
Բյանկա Սենսորին մեղադրանքներն իր հասցեին անվանել է «վիրավորական եւ զզվելի»