Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով

10:51, 25 հունիսի

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանն ելույթներով հանդես է գալու Մոնտեվիդեոյի հեղինակավոր և ամենահայտնի Սոլիս համերգասրահում (հունիսի 25, 2024թ.)՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։ 

Այնուհետև դաշնակահարը կուղևորվի Լա Պլատա գետի մյուս ափ՝ Բուենոս Այրեսի Բեթհովեն համերգասրահ (հունիսի 28, 2024թ.), որտեղ հանդես կգա մենահամերգի ձևաչափով՝ «Հայկական գունապնակ» խորագրով, որի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացնելու հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլոք։ 

Այս համերգները նպատակ ունեն ներկայացնելու հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև խթանելու հարավամերիկյան բարեկամ երկու երկրների հետ մշակութային կապերի ամրապնդմանը»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, Զուլամյան ընկերությունը, ՀՀ դեսպանությունները Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի հայ կենտրոնը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել