«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հռոմը հարգանքի տուրք է մատուցում Ֆերնանդո Բոտերոյին՝ քանդակների բացօթյա ցուցահանդես կազմակերպելով

22:18, 24 հուլիսի

Հանգուցյալ կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի դուստրն օգնել է Հռոմի փողոցներն ու հրապարակները վերածել բացօթյա թանգարանի, որտեղ ցուցադրվում են իր հոր հայտնի եռաչափ, տարօրինակ քանդակները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է որպես հարգանքի տուրք Բոտերոյին, ով մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 91 տարեկանում, Մոնակոյում, որտեղ արվեստանոց ուներ։ Նկարիչը երկար տարիներ ապրել է նաեւ իտալական Տոսկանայի շրջանի Պիետրասանտա քաղաքում, որտեղ նրան թաղել են երրորդ կնոջ՝ նկարչուհի Սոֆյա Վարիի կողքին, հայտնում է AP-ն։

«Վստահ եմ, որ հայրս շատ հուզված կլիներ, քանի որ Իտալիան միշտ եղել է նրա երկրորդ տունը»,-TV2000 իտալական մասնավոր հեռուստաալիքին ասել է նրա դուստրը՝ Լինա Բոտերոն:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր արձանները ստեղծվել են Բոտերոյի կողմից, երբ նա ապրում էր Իտալիայում։ Նրա կապվածությունը Իտալիային մասամբ պայմանավորված էր Վերածննդի դարաշրջանի վարպետների հետ նրա գեղարվեստական ​​հարազատությամբ:

Չնայած նրա տպավորիչ բրոնզե քանդակները ցուցադրվել են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ մայրաքաղաքների այգիներում եւ ծառուղիներում, Հռոմում դրանք առաջին անգամ կարող են տեսնել նման մասշտաբով։ Ցուցահանդեսը կփակվի հոկտեմբերի 1-ին։

Արվեստասերները կարող են հետեւել Բոտերոյի ճանապարհին՝ սկսած Վիլլա Բորգեզեի կենտրոնական այգուց, որտեղ «Պառկած կինը» նայում է Հռոմի տանիքների վրայով դեպի Սուրբ Պետրոսի տաճար։ Պիացցա դել Պոպոլոյում Ադամի եւ Եվայի քանդակները նայում են միմյանց։ Սանձով ձին գտնվում է Հռոմի կենտրոնի առեւտրական փողոցում՝ Via del Corso-ում, ճամփորդությունն ավարտվում է Պիացցա դի Սպագնայի մոտ՝ «Նստած կնոջով»:

Ցուցահանդեսի համակազմակերպիչներից մեկը՝ Լորենցո Զիչիչին, ասում է, որ սխալ կլինի քանդակները գեր անվանել։ «Բոտերոն միշտ ասում էր, որ երբեք չի նկարել կամ քանդակել գեր կանանց»,-նշել է նա,-«Այն, ինչ նրան հիացրել է, ծավալն էր»:

Նշենք, որ Բոտերոյի երեք քանդակները՝ «Ծխող կինը», «Հույն ռազմիկը» եւ «Կատուն», տեղադրված են Երեւանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search