Նախօրեին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է եւ մեկնել է Գերմանիա՝ բուժվելու: Սկզբնաղբյուրները Lifenews-ն ու Heat-ն էին: Ֆրիսկեին, իբր, տեսել էին Շերեմետեւո օդանավակայանի բուժկետում, ուր նրան բերել էին սայլակով: Երգչուհուն ուղեկցել է նրա քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը: Զույգն արձանագրվել է Գերմանիա ուղեւորվող չվերթի համար:
Երգչուհու PR-մենեջեր Անիսա Աշիկուն, սակայն, հերքել է Ֆրիսկեի հիվանդության մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ արտիստուհին միանգամայն առողջ է եւ ներկայում հանգստանում է Մայամիում:
Անիսա Աշիկուն նշել է. «Ժաննան առողջ է: Ներկայում Մայամիում է եւ առայժմ չի պատրաստվում վերադառնալ Մոսկվա»:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի վերջին նկարահանումը հրապարակվել էր Heat.ru կայքում, երբ երգչուհին Մայամիում էր: Անցյալ տարի ծրագրվում էր նաեւ, որ Ֆրիսկեն բեմ կվերադառնա Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» փառատոնի ժամանակ, սակայն նա այդպես էլ ելույթ չունեցավ: Երգչուհին նաեւ չնկարահանվեց «Квартет И» կոլեկտիվից իր ընկերների ֆիլմում:
Անցյալ տարվա ապրիլին ամբողջ շոու-բիզնեսը Ժաննա Ֆրիսկեին շնորհավորեց երկար սպասված առաջնեկի՝ Պլատոնի ծննդյան եւ այն բանի կապակցությամբ, որ նա վերջապես գտավ իր երջանկությունը. նրա ընտրյալն Առաջին ալիքից 30-ամյա հաղորդավարուհի Դմիտրի Շեպելյովն է:
Երգչուհու բեմ վերադառնալու մասին հարցերին նրա ներկայացուցիչները խուսափողական են պատասխանում՝ նշելով, որ Ֆրիսկեն հիմա ամբողջությամբ զբաղված է որդու դաստիարակությամբ:
Աղբյուրը՝ Heat, Lifenews, RIA Novosti, Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին