Քվեբեկցի հետազոտողները տեխնոլոգիական հեղափոխության շեմին են, որը կարող է վերափոխել մարդկային սեքսուալությունը, եւ այն արդեն վերափոխվել է՝ ըստ այն համաժողովի, որն անցկացվել է Քվեբեկի համալսարանում (Մոնրեալ, UQAM) «Սերը եւ սեքսը ռոբոտների հետ» վերնագրով, գրել է The Gazette-ը։
Եթե «էրոբոտիկան», ինչպես այն անվանում են, ոմանց մոտ հետաքրքրասիրություն եւ անգամ անվստահություն է առաջացնում, ապա համաժողովի օրակարգը նշանն էր այն բանի, որ դա այլեւս հիպոթետիկ չէ։
Համաժողովի իններորդ հավաքը, որը կազմակերպել է հետազոտողների միջդիսցիպլինար խումբը Կանադայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից, ներառել է մոտ 20 ուղղություն, որոնցում դիտարկվել են մի շարք հարցեր՝ կապված «էրոբոտիկայի» հետ՝ զգացումների փոխադարձություն, մենստրուալ ցիկլի ազդեցություն սեքսուալ խթանման անհատականացման վրա, էրեկտիլ խանգարումների դրսեւորումներ վիրտուալ էրոտիկ սցենարների դեպքում եւ վիրտուալ կոմպանյոնների գեղարվեստական ստեղծագործության ուսումնասիրություն։
«Էրոբոտիկա» տերմինը հորինել են երկու հետազոտողներ՝ Սայմոն Դյուբեն (UQAM-ի սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ) եւ Դեյվ Անքթիլը (Ժան դը Բրեբյոֆ քոլեջի փիլիսոփայության եւ արհեստական բանականության պրոֆեսոր)։ Այդ հետազոտությունն ուսումնասիրում է մարդկանց եւ մեքենաների միջեւ էրոտիկ կոէվոլյուցիան։
Տերմինն ընդգրկում է սեքս-խաղալիքները, ծանոթությունների կայքերը՝ լրացված վիրտուալ իրականությամբ, եւ չաթ-բոտերը։
«Ապագայի այդ սեքսուալության ամենակարծրատիպային պատկերացումները այլեւս չեն արտացոլում ողջ հնարավորությունները, որոնք այսօր կան շուկայում»,- նշել է Դյուբեն։
«Մարդիկ ավելի հաճախ են ստեղծում իրենց սեփական պոռնոգրաֆիան. նրանք կարող են ստեղծել բարդ պատկերներ եւ տեսանյութեր, ինչպես նաեւ կերպարներ, որոնց հետ կարող են փոխգործակցել, իսկ հետո (այլ կերպարները) կարող են փոխգործակցել այդ կոնտենտի հետ»,- ասել է Դյուբեն։
Ի հեճուկս տարածված կարծիքի՝ այդ հարաբերությունները հավասար չափով հետաքրքրում են տղամարդկանց եւ կանանց։ Բայց ներկայում տարբերություն կա. «Տղամարդիկ ավելի շատ, քան կանայք, հետաքրքրված են սեքսով արհեստական զուգընկերների հետ, ներառյալ ռոբոտները»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «դուր է գալիս դա մեզ, թե ոչ՝ այդ տեխնոլոգիաները դառնալու են մեր էրոտիկայի մի մասը»։ «Մենք պետք է գտնենք դա անելու ներդաշնակ միջոց»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը