Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Ամենավտանգավոր պլաստիկ վիրահատությունների տասնյակը

23:15, 30 օգոստոսի

Վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունների թիվն ավելանում է գրեթե երկրաչափական պրոգրեսիայով։ Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր միջամտությունները կապված են վտանգի հետ, բայց դրանցից մեկը հատկապես վտանգավոր է 92 տոկոսով։

Overnight Glasses հետազոտության համաձայն՝ աչքերի գույնը փոխելու վիրահատությունը, որը ներառում է ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ, պիգմենտի լազերային հեռացում եւ կերատոպիգմենտացիա, գլխավորում է ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակը։ Պացիենտները վտանգում են կորցնել իրենց տեսողությունը, քանի որ  վերականգնման ժամանակը մեկից ութ շաբաթ է, իսկ միջին արժեքը կազմում է 12 000 դոլար, տեղեկացրել է NYP-ը։

Կերատոպիգմենտացիայի դեպքում, որը չի արժանացել ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչության հավանությանը, լազերն օգտագործվում է եղջերաթաղանթում թունել ստեղծելու համար՝ գունային պիգմենտի փոխարինման նպատակով։

Ֆրանսիական ընկերությունը, որն ուսուցանում է ակնաբույժներին՝ իրականացնելու կերատոպիգմենտացիա, անցած տարի ներկայացրել է կադրեր, որոնցում կինը փոխել է իր մուգ աչքերը վառ կապույտի․ տեսահոլովակը հավաքել է մոտ 30 մլն դիտում TikTok-ում։ Բայց փորձագետները վաղուց նախազգուշացնում են այդ միջամտության բարդությունների մասին, որոնք ներառում են տեսողության կորուստ, կուրություն, գլաուկոմա եւ աչքերի բորբոքում։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի կլինիկական ակնաբուժության պրոֆեսոր, դոկտոր Քոլին Մակքանելը Healthline-ին տեղեկացրել է, որ «վատ գաղափար» է համարում «աչքերի ցանկացած ոչ անհրաժեշտ վիրահատության անցկացումը» բարդությունների վտանգի պատճառով։

Ազդրերի ձգումը երկրորդ տեղում է Overnight Glasses-ի ցուցակում՝ բարդությունների 78 տոկոսանոց հավանականությամբ, ինչպիսին են թրոմբները, վարակները եւ մաշկի զգայունակության փոփոխությունը։

Հայտնիների սիրած՝ հետույքի բրազիլական ձգումը (BBL) երրորդ տեղում է՝ 38 տոկոս վտանգով։ Խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ներառում են ճարպաբջիջների թափանցումը արյան հոսք եւ դրանց հայտնվելը թոքերում կամ ուղեղում, վարակները, նյարդերի վնասումը, այտուցներն ու սպիները։
Ահա ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակն ըստ Overnight Glasses-ի.

Աչքերի գույնի փոփոխության վիրահատություն (ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ), պիգմենտի լազերային հեռացում, կերատոպիգմենտացիա՝ 92,3 տոկոս բարդություններ

Ազդրերի ձգում՝ 78 տոկոս բարդություններ

Հետույքի բրազիլական ձգում՝ 38 տոկոս բարդություններ

Մարմնի ձգում՝ 42 տոկոս բարդություններ

Ներարկումային հավելուկներ՝ 65 տոկոս բարդություններ

Կրծքի փոքրացում՝ 38 տոկոս բարդություններ

Հետույքի իմպլանտներ՝ 22 տոկոս բարդություններ

Կրծքի մեծացում՝ 14 տոկոս բարդություններ

Ձեռքերի ձգում (բրախիոպլաստիկա)՝ 21 տոկոս բարդություններ

Կրծքի ձգում (մաստոպեկսիա)՝ 10 տոկոս բարդություններ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search